Օգոստոս 16, 2021 04:25 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մոմենուն սուրահի 19 և 20-րդ այաներ

فَأَنشَأْنَا لَکُم بِهِ جَنَّاتٍ مِّن نَّخِیلٍ وَأَعْنَابٍ لَّکُمْ فِیهَا فَوَاکِهُ کَثِیرَةٌ وَمِنْهَا تَأْکُلُونَ

وَشَجَرَةً تَخْرُجُ مِن طُورِ سَیْنَاء تَنبُتُ بِالدُّهْنِ وَصِبْغٍ لِّلْآکِلِینَ

Անձրևը ձեր պարտեզի արմավենիներն ու որթատունկերն աճեցնում է:Նա ծաղկեցնում է այն բոլոր պտուղները, որոնցով դուք սնվում եք:

Մենք աճեցրինք Սինա լեռան ծառը, որից ստանում եք ձեթ և ուտեստի համար հաց:

 

Այս այաներն ասում են, որ այգիներն ու դաշտերն աշխարհի տարբեր վայրերում գոյություն ունեն անձրևաջրի շնորհիվ, որ իջեցնում է Աստված: Իսկ ծառերի բերքն այնքան շատ է, որ ոչ միայն ապահովում է նրանց տերերի սնունդը, այլ հնարավորություն տալիս վաճառել բերքն ու եկամուտ ստանալ: Այդպես ձիթենուց, որը հիմնականում աճում է Սիրիայում և Պաղեստինում, մարդը ստանում է  յուղ, ինչպես նաև օգտվում է այդ ծառի պտուղներից: Ղուրանում հատուկ անդրադարձ է կատարվում երեք մրգերի` արմավին, խաղողին ու զեյթունին, որոնք ըստ երևույթին շատ կարևոր սնունդ են հանդիսանում մարդու օրգանիզմի համար: Դա հաստատում են նաև այսօրվա գիտնականները, ընդգծելով, որ այս երեք մրգերը կանխում են շատ հիվանդություններ:

Այս այաներից սովորում ենք.

1. Ջուրը բույսերի ու մարդու գոյատևման աղբյուրն է: Աստված արել է այնպես, որ ջրի ցիկլը բնության մեջ շարունակական լինի:

2. Աստված, որ մարդու արարիչն է, ապահովել է նաև մարդու` բնությունից ունեցած կարիքները: Ուրեմն չպետք է մոռանալ այդ բարիքներն ու օգտագործել անթույլատրելի սնունդը, ինչն ապերախտության դրսևորում է:

Մոմենուն սուրահի 21 և 22-րդ այաներ

وَإِنَّ لَکُمْ فِی الْأَنْعَامِ لَعِبْرَةً نُّسقِیکُم مِّمَّا فِی بُطُونِهَا وَلَکُمْ فِیهَا مَنَافِعُ کَثِیرَةٌ وَمِنْهَا تَأْکُلُونَ

وَعَلَیْهَا وَعَلَى الْفُلْکِ تُحْمَلُونَ

Կենդանիները ձեզ համար օրինակներ են, որոնց ներսի(կաթը) խմում եք և ուրիշ բազմաթիվ օգուտներ նույնպես քաղում եք նրանցից,նաև նրանց միսն ուտում:

Դուք նրանց հեծած ճամփորդում եք, ինչպես նավը ծովերի վրա:

 

Այս այաներն անդրադառնում են մարդու կյանքում չորքոտանիների դերին և ասում, որ այնպիսի կենդանիներ, ինչպես` կովն ու ոչխարը, մարդուն տալիս են կաթ: Ու չնայած այդ հաճելի կաթը,որ  դուրս է գալիս նրանց արնաշաղախ որովայնից, ոչ արյան գույն ունի և  ոչ էլ վատ հոտ ունի: Կաթը հաճելի սնունդ է, որից կարելի է ստանալ տարբեր տեսակի մթերք` մածուն, պանիր և այլն: Իսկ այս կենդանիների բրդից ու կաշվից կարելի է արտադրել հագուստ, իսկ մսից պատրաստել տարբեր տեսակի ճաշեր: Այսպիսով, կարելի է ասել, որ կովի ու ոչխարի ոչ մի մասն անօգուտ չէ և կիրառվում է մարդու կյանքում: Եթե նավերը բեռ են փոխադրում ջրում, ցամաքում նման աշխատանք են կատարում ուղտերն ու ձիերը, հատկապես հեռավոր գյուղերում:

Այս այաներից սովորում ենք.

1. Ուսումնասիրելով մարդու կյանքի վրա կենդանիների ազդեցությունն ու դրանց դերը, կարելի է աստվածային դասեր քաղել:

2. Մարդուն միշտ էլ անհրաժեշտ է եղել ուղևորությունը և դրա համար Աստված ստեղծել է հնարավորություններ:

Մոմենուն սուրահի 23 և 24-րդ այաներ

وَلَقَدْ أَرْسَلْنَا نُوحًا إِلَى قَوْمِهِ فَقَالَ یَا قَوْمِ اعْبُدُوا اللَّهَ مَا لَکُم مِّنْ إِلَهٍ غَیْرُهُ أَفَلَا تَتَّقُونَ

فَقَالَ الْمَلَأُ الَّذِینَ کَفَرُوا مِن قَوْمِهِ مَا هَذَا إِلَّا بَشَرٌ مِّثْلُکُمْ یُرِیدُ أَن یَتَفَضَّلَ عَلَیْکُمْ وَلَوْ شَاء اللَّهُ لَأَنزَلَ مَلَائِکَةً مَّا سَمِعْنَا بِهَذَا فِی آبَائِنَا الْأَوَّلِینَ

Մեր մարգարեն` Նոյը, ասաց իր ժողովրդին.«Պաշտեցեք Աստծուն: Նրանից զատ այլ աստված չկա: Դուք չե՞ք վախենում Նրանից»:

Սակայն անհավատների մեծամեծներն ասացին.«Նոյը ձեզ նման մի մարդ է: Նա ուզում է իշխել ձեզ վրա: Եթե Աստված կամենար առաջնորդել մեզ, հրեշտակներ կուղարկեր մեզ համար: Մեր նախնիների պատմության մեջ նման բան չենք լսել»:

 

Այս այաները խոսում են այն մասին, թե Աստված ինչպիսի շնորհ է անում մարդուն` առաջնորդելով նրան: Այաներն անդրադառնում են մարգարե Նոյի առաջին հրավերին: Նոյն իր ժողովրդին հորդորում էր հրաժարվել կռապաշտությունից և պաշտել միակ Աստծուն: Սակայն նրանք, ովքեր ունեին ուժ ու հարստություն, Նոյի հրավերը համարում էին սպառնալիք, սարսափելով, որ կկորցնեն իրենց դիրքը: Այդ պատճառով էլ նրանք ասում էին, որ Նոյը նպատակ ունի իշխել մարդկանց վրա և նրանց որպես ստրուկ օգտագործել: Նրանք ասում էին, որ Նոյը չի ցանկանում առաջնորդել մարդկանց ու երջանկացնել նրանց: Այդ մարդիկ ասում էին, որ եթե Աստված ցանկանար առաջնորդել մարդկանց, կուղարկեր հրեշտակներին, որոնք չեն շփվում աշխարհիկ ու նյութական հարցերի հետ: Այդ դեպքում Աստված իր խոսքը կհասցներ մարդկանց: Սակայն Աստված մարդկանց առաջնորդում է  հենց մարդու միջոցով և ոչ թե հրեշտաների: Որովհետև առաջնորդությունը միայն խոսելով չէ: Առաջնորդը պետք է իր գործով ու վարքով հասարակության համար օրինակ ծառայի, որպեսզի մարդիկ ընդունեն նրա խոսքը: Սակայն հրեշտակները չէին կարող դա անել, քանի որ մարդ չէին ու չէին կարող իրական օրինակ դառնալ մարդկանց համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները մարդկանց հրավիրում են կուռքերի փոխարեն պաշտել Աստծուն: Նրանք մարդկանց հրավիրում էին պաշտել Աստծուն և ոչ թե իրենց:

2. Մարգարեների ընդդիմադիրները հարուստներն էին ու իշխանավորները, ովքեր ցանկանում էին պահպանել իրենց դիրքը և շարունակել իշխել մարդկանց վրա: