Ելք դեպի լույս 604
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 25 և 26-րդ այաներ
إِنْ هُوَ إِلَّا رَجُلٌ بِهِ جِنَّةٌ فَتَرَبَّصُوا بِهِ حَتَّى حِینٍ
قَالَ رَبِّ انصُرْنِی بِمَا کَذَّبُونِ
Ասացին.«Այս մարդը խելագար է հաստատ:Ուստի մի առ ժամանակ պիտի սպասեք»:
Նոյը գոչեց.«Տե՛ր,պաշտպանիր ինձ նրանցից, ովքեր ինձ ստախոս են համարում»:
Այս այան, խոսելով Նոյի մասին, ասում է. «Նրանք չբավարարվեցին միայն զրպարտանքներով և աստվածային մեծ մարգարեին անվանեցին խելագար, ով կորցրել է իր խելքն ու անիմաստ բաներ է ասում»: Նրանք ասում էին, որ մարգարեի խոսքերին չպետք է ուշադրություն դարձնել, որպեսզի նա ձանձրանա ու հրաժարվի իր անհիմն խոսքերից: Իհարկե այս զրպարտանքները մշտապես հնչել են տարբեր մարգարեների հասցեին: Անհավատները փորձել են այդպիսով մարդկանց հեռացնել մարգարեներից և մեկուսացնել նրանց: Այնուհետև Նոյը դիմում է Աստծուն և խնդրում, որպեսզի աջակցի իրեն այս զրպարտանքների ժամանակ ու իրեն ճանապարհ ցույց տա:
Այս այաներից սովորում ենք.
1. Անհավատներն ու կռապաշտները, որ չունեն բանականություն, աստվածապաշտներին ու մարգարեներին խելագար են համարում:
2. Անհավատների զրպարտանքների դիմաց հավատքի մարդիկ ապավինում են Աստծուն ու նրանից աջակցություն խնդրում, որովհետև նա ամենակարողն է:
Մոմենուն սուրահի 27-րդ այա
Մենք նրան ներշնչեցինք, որ մեր հսկողության տակ մի նավ կառուցի, և երբ երկնային վճիռն արձակվեց, ու թոնիրը ժայթքեց։ Մենք նրան ասացինք. «Տապանի մեջ մտցրու զույգ-զույգ յուրաքանչյուր կենդանուց, ինչպես նաև քո ընտանիքի անդամներին, բացառությամբ նրա, ում վճիռն արձակվել է: Հանցավորների համար երբեք թողություն մի խնդրիր մեզանից: Նրանք ջրերի մեջ կորսվելու են»:
Այս այաների հիման վրա, Նոյը 950 տարի մարդկանց աստվածապաշտության հրավիրեց, սակայն շատ քչերը նրան հավատացին ու շատ մարդիկ զբաղվեցին նրան ժխտելով, նվաստացնելով ու ծաղրելով: Պայմանները եղան այնպիսին, որ Աստված Նոյին ասաց. «Այլևս ոչ ոք քեզ չի հավատալու և այս ժողովրդի զավակներն էլ անհավատ են դառնալու»: Այդ ժամանակ Նոյն Աստծուց խնդրեց պատժել նրանց և Աստված լսեց նրա խոսքը: Հզոր փոթորիկ տեղի ունեցավ: Հավատացյալների ու կենդանիների սերունդները պահպանեու համար, Աստված Նոյին հրամայեց մի մեծ տապան կառուցել: Այնուհետև, Աստծո հրամանով, երկնքից ու երկրից ջուր լցվեց աշխարհի վրա: Նոյը յուրաքանչյուր կենդանուց մի զույգ ընտրեց ու տեղավորեց տապանի մեջ: Այնուհետև նա հավատացյալներին իրենց ընտանիքներով հրավիրեց նստել տապան: Սակայն Նոյը թույլ չտվեց որ իր կինն ու որդիները, որ անհավատ էին, մտնեն տապան:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե աշխարհիկ կյանքի գործերում աստվածային պատվիրանների հիման վրա չշարժվենք, չենք հաջողի:
2. Մարդը կենդանիների առաջ նույնպես պատասխանատու է և չպետք է թույլ տա, որ նրանք ոչնչանան:
3. Կրոնական կապերն ավելի առաջնային են ընտանեկան կապերից: Այդպես, Նոյի կինն ու որդիները, անհավատ լինելու պատճառով, չփրկվեցին աստվածային պատժից:
4. Եթե Աստված կամենա, ջուրը, որ կյանքի աղբյուր է, կոչնչացնի չարագործներին:
Մոմենուն սուրահի 28-30-րդ այաներ
وَقُل رَّبِّ أَنزِلْنِی مُنزَلًا مُّبَارَکًا وَأَنتَ خَیْرُ الْمُنزِلِینَ
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَاتٍ وَإِن کُنَّا لَمُبْتَلِینَ
Երբ ուղեկիցներիդ հետ տապանի մեջ մտնես, փառաբանիր Աստծուն, որ քեզ ազատեց ջրերից:
Նաև ասա.«Տե՛ր, Դու, որ առաջնորդներից լավագույնն ես, օրնհիր մեր ելքը»:
Այս պատմության մեջ(աստվածային զորության) նշանը եղավ: Մենք, անշուշտ, բոլորին փորձության ենք ենթարկում:
Այս այաներում Աստված Նոյին ավետում է, որ տապանի կառուցելուց և ջրհեղեղից հետո, բոլոր անհավատները ոչնչանալու են: Ուրեմն հավատքի մարդիկ պետք է փառաբանեն Աստծուն, որ փրկեց իրենց: Եթե նա այդպես չաներ, հավատացյլաները երբեք չէին ազատվի նրանցից: Այնուհետև այան ասում է, որ աստվածային պատիժը չի վերաբերել միայն նախորդ ազգերին: Աստված փորձության է ենթարկում իր բոլոր արարածներին և չարագործներին պատժում է ըստ արժանվույն:
Այս այաներից սովորում ենք.
1. Չարագործներից փրկվելու համար պետք է ապավինել Աստծուն, ջանք թափել և գտնել փրկության ճանապարհը:
2. Ղուրանը պատմության գիրք չէ: Եվ եթե այնտեղ խոսվում է տարբեր ժողովուրդների մասին, դա նրա համար է, որ անհավատները դասեր քաղեն:
3. Աստված փորձում է մարդկանց յուրաքանչյուր ժամանակ: Աստվածային փորձության նպատակն է զատել ճիշտն ու սխալը, որի արդյունքում ճշմարտությունը հաղթում է, իսկ չարիքը`պարտվում: