Սեպտեմբեր 12, 2021 13:45 Asia/Yerevan

Իրանահայ դերասան և բեմադրիչ Լևոն Խանգալդյան Հաֆթվան․

Մեզանից մի քիչ այն կողմ կամ հենց մեր հարևանությամբ երբեմն ապրում են այնպիսի մարդիկ, որ իրենց ներկայության ու կենդանության օրոք չգիտես ինչու մնում են չբացահայտված: Ցավոք երբեմն այդ մեծերին հասկանում ու բացահայտում են նրանց բացակայությունից հետո: Նրանք քիչ են խոսում իրենց մասին: Նրանք իրենց չեն պարտադրում շրջապատին, քանի որ նրանք այն բերքառատ ծառն են, որ բերքերի առատության պատճառով միշտ խոնարհ է: Նրանք այն անձինք են, որ չեն զբաղվում առօրյա էժանագին հարցերով: Նրանք հստակ պատկերացնում են թե ինչ են ուզում, ինչու են ապրում և քայլում են իրենց ուղով: Նրանց համար մեկ է երբ կհասնեն կյանքի վերջին կանգառին, երբ կհասնի հրաժեշտի պահը, քանի որ նրանք միշտ ձգտում են կատարել իրենց առաքելությունը: Բայց ցավոք երբեմն նման մարդիկ անժամանակ հեռանում են կյանքից ու նրանցից մնում է միայն լավ հուշեր եւ հիշատակներ, հիշատակներ, որ հավերժացնում են նրանց ու ամոքում նրանց սիրողների սրտերը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է իրանահայ դերասան և բեմադրիչ Լևոն Հաֆթվանին:

---

Լևոն Հաֆթվանը ծնվել է 1966թ. մարտի 26-ին Թեհրանի Հեշմաթիե հայաբնակ թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հայոց ազգային Սահակյան դպրոցում և ապա Ֆիրուզ-Բահրամ դպրոցում ավարտել է ավագ դպրոցը: Ավագ Դպրոցն ավարտելուց հետո 1984թ. Հաֆթվանը ընդունվում է Թեհրանի պետական համալսարանի կատարողական արվեստների ֆակուլտետում և ավարտում է այն: 1991թ. Լևոն Հաֆթվանն առաջին անգամ Հայաստան է այցելել թատերական փառատոնին մասնակցելու համար: Հայաստանում նա կորցնում է իր անձնագիրը և երկար տարիներ չի կարողանում վերադառնալ Իրան: Սակայն նա անգործ չի մնում: Նա մեկնում է Մոսկվա ,որտեղ ավարտում է  կատարողական արվեստների համալսարանի թատերական ռեժիսուրայի ֆակուլտետը և ստանում է մագիստրոսի աստիճան:

1995թ. Լևոն Հաֆթվանը մեկնում է Կանադա այնտեղ հաստատվելու համար: Դեռևս պատանեկան տարիներից Հաֆթվանի տարերքը թատրոնն էր: Կանադայում եղած տարիներին նա հիմնադրում է և ղեկավարում է «Lemaz Productions &, Artists Management» թատերական կազմակերպությունները: Լևոն Հաֆթվանը տարբեր միջազգային փառատոների գեղարվեստական խորհրդատու էր և ժյուրիի անդամ։ Կանադայում նա անգլերեն, պարսկերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով բեմադրել է ներկայացումներ Լևոն Շանթի, Սարոյանի, Չեխովի և այլ գրողների ստեղծագործությունների հիման վրա։ 2012թ. երբ Լևոն Հաֆթվանը Թեհրան էր եկել թատերական փառատոնին մասնակցելու համար ստանում է կինոյում նկարահանվելու առաջարկ:

Լևոն Հաֆթվանը սկզբում կինոյում հանդես է եկել մեկ-երկու անգամ՝ որպես սիրողական դերասան նկարահանվելով ընկերների ֆիլմերի դրվագներում։ կինոն նրա կյանքում հիմնավորվեց, երբ 2012-ին «Փարվիզ» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ։ 2016 թվականին, 50 տարեկանում, իրանցի ռեժիսոր Ռեզա Աթթարանի լիամետրաժ «Դրակուլա» ֆիլմում նա խաղաց մի դեր, որը նույնպես մեծ ճանաչում բերեց նրան։ Այդ ֆիլմով, թերևս, սկսվեց նրա կինոկարիերան։ Դրանից անմիջապես հետո Հաֆթվանը մեկ տարվա ընթացքում նկարահանվեց ութ գեղարվեստական ֆիլմերում։ Քազեմ Մոլայի «Կուպալ» դրաման՝ նկարահանված 2017 թվականին, տարբեր միջազգային կինոփառատոներում մրցանակների արժանացավ: Այս ֆիլմում ստեղծած կերպարի համար «Canal de Panama» միջազգային կինոփառատոնում Լևոն Հաֆթվանը հաղթող ճանաչվեց «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ 2017-ին նույն ֆիլմի համար Համիլթոնի միջազգային կինոփառատոնը Հաֆվթանին լավագույն կինոդերասանի կոչում շնորհեց։

Ռեժիսոր Մոհամադ Շիրվանիի «Fat Shaker» (Ճարպազատողը) ֆիլմը, որի գլխավոր դերասանը Հաֆթվանն է, Ռոտերդամի կինոփառատոնում նվաճեց առաջին մրցանակը։ Քննադատները, սակայն, կարծում են, որ Լևոն Հաֆթվանին ամենամեծ ճանաչումը բերեց Իսպանիայի Սան Սեբաստիանի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմը: 2014-ին «Փարվիզ» ֆիլմում գլխավոր դերի համար նա արժանացավ Դհակայի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին։

Լևոն Խանգալդյան-Հաֆթվանին հիանալի ճանաչում էին հատկապես Իրանում և Կանադայում։ Հայաստանում ու սփյուռքյան գաղութներում նա մնաց չբացահայտված: Այս կապակցությամբ art-collage.com կայքում տպագրված հոդվածում Մերի Մուսինյանը այսպես է գրում.« Լևոնի Կանադայում բնակվող ընկերները ցավով փաստում են, որ թեև իր բազմաշնորհ տաղանդին, իր բացառիկ դրական էությանը, նա աննկատ մնաց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Գուցե պատճառն այն էր, որ չափից դուրս բարձր էր գնահատում արվեստը, որպեսզի այն կուսակցական հովանու տակ տեղավորեր։ Նրան բոլորը հիշում են որպես իր սկզբունքներին հավատարիմ, չափից ավելի բարի, բայց միևնույն ժամանակ ընդգծված արդարամիտ ու սկզբունքային մարդ»։

Լևոն Հաֆթվանն իր հարցազրույցներից մեկում այսպես է ասել.« Աշխարհին հետաքրքիր ես միայն այն դեպքում, երբ մոտ ես քո բուն արմատին»:

Լևոն Խանգալդյան Հաֆթվան

 

2018 թվականի մարտի 10-ին, Իրանում, «Մթության հարսնացուն» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ, կյանքի 52-րդ տարում սրտի կաթվածից մահացավ Լևոն Հաֆթվանը։ Նրա աճյունն ամփոփվեց Թեհրանի «Նոր բուրաստան» հայկական գերեզմանատանը։

Ծննդով իրանահայ և Լևոն Հաֆթվանի ամեմամտերիմ ընկերներից մեկը Քարոլին Խուշաբեն այսպես է արտահայտվել Հաֆթվանի մասին:

Ինչպես նշել էինք «Փարվիզ» ֆիլմում խաղալու համար Հաֆթվանը արժանացել է «Արծաթե ծիրան» պատվավոր մրցանակի: Փառատոնի շրջանակներում այս Ֆիլմի պատգամի մասին Լևոն Հաֆթվանը այսպես է արտահայտվել:

Նույն փառատոնի շրջանակներում ԼևոնՀաֆթվանը նաև հարցազրույց է տվել Civilnet tv-ին: Այդ հարցազրույցից ընտրել ենք հատվածներ, որը հանձնում ենք ձեր ուշադրությանը:

Լևոն Խանգալդյան Հաֆթվան