Սեպտեմբեր 23, 2021 04:20 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր ուրահի առաջին այա

سُورَةٌ أَنزَلْنَاهَا وَفَرَضْنَاهَا وَأَنزَلْنَا فِیهَا آیَاتٍ بَیِّنَاتٍ لَّعَلَّکُمْ تَذَکَّرُونَ

Մենք այս սուրահը իջեցրինք և այն անհրաժեշտ դարձրինք: Այն պարունակում է անյպիսի հստակ նշաններ, որոնցով դուք խրատվելու եք:

Այս սուրահն ունի 64 այա և իջեցվել է Մեդինայում: Սուրահը կոչվում Նուր, 35-րդ այայի պատճառով, որտեղ Աստված որպես երկինքների ու երկրի լույս է ներկայացվում: Սուրահի առաջին մասում, մինչև 35-րդ այան, Ղուրանը հավատացյալներին հորդորում է  ամուսնանալ, ընտանիք կազմել, վարել մաքրամաքուր կյանք: Երկրորդ մասում Ղուրանը ներակայացնում է մարգարեներին հետևելու կարևորությունը և մի շարք ընտանեկան հարցեր: Չնայած Ղուրանի բոլոր այաներն ուղարկվել են Աստծո կողմից, սակայն այս իրողության հաստատումը սուրահի սկզբում, մեկ անգամ ևս ցույց  է տալիս այս սուրահի այաների կարևորությունը: Բնականաբար, այստեղ կարևորվում է ընտանեկան և հասարակական հարաբերությունների այն սկզբունքը, որ Աստծո նկատմամբ հավատքը մարդուն փրկում է մոլորությունից և բարեփոխում նրա կյանքը:

Այս այայից սովորում ենք․

1. Ղուրանը մուսուլմանների օրենքների գիրքն է և անհրաժեշտ է հետևել դրա պատվիրաններին:

2. Ղուրանի իմաստնությունը պատճառ է դառնում, որ մարդը դուրս գա մոլորությունից և վերհիշի այն ամենն ինչ Աստված դրել է իր էության մեջ:

 

Նուր սուրայի 2-րդ և 3-րդ այաներ

الزَّانِیَةُ وَالزَّانِی فَاجْلِدُوا کُلَّ وَاحِدٍ مِّنْهُمَا مِئَةَ جَلْدَةٍ وَلَا تَأْخُذْکُم بِهِمَا رَأْفَةٌ فِی دِینِ اللَّهِ إِن کُنتُمْ تُؤْمِنُونَ بِاللَّهِ وَالْیَوْمِ الْآخِرِ وَلْیَشْهَدْ عَذَابَهُمَا طَائِفَةٌ مِّنَ الْمُؤْمِنِینَ

الزَّانِی لَا یَنکِحُ إلَّا زَانِیَةً أَوْ مُشْرِکَةً وَالزَّانِیَةُ لَا یَنکِحُهَا إِلَّا زَانٍ أَوْ مُشْرِکٌ وَحُرِّمَ ذَلِکَ عَلَى الْمُؤْمِنِینَ

Շնացող կանայք ու տղամարդիկ պատժվելու են մտրակի հարյուր հարվածով: Նրանց նկատմամբ ձեր գթասրտությունը չպետք է արգելի իրականացնել Աստծո վճիռը, եթե հավատում եք Աստծուն և վերջին դատաստանի օրվան: Թող մի քանի հավատացյալ վկա լինեն նրանց պատժին:

Շնացող մարդը կարող է ամուսնանալ միայն շնացող կնոջ կամ կռապաշտ կնոջ հետ: Իսկ շնացող կինը պետք է ամուսնանա միայն շնացող մարդու կամ կռապաշտի հետ: Հավատացյալներին արգելված է սա (նման մարդկանց հետ ամուսնանալ):

 

Իսլամ կրոնի մեջ պատիժն ու վարձատրությունը  տրվում են հանդերձյալ կյանքում: Սակայն մարդկանց մոլորությունից փրկելու համար, Աստված որոշակի պատվիրաններ է սահմանել մեղավորների համար, ինչպես՝ հատուցման վճիռը: Այս այաները, զգուշացնում են նրանց, ովքեր անօրինական սեռական կապեր են հաստատում, ասելով, որ չնայած նրանք հանդերձյալ կյանքում պատժվելու են, սակայն Աստված հրաման է արձակել, որ նրանք խստորեն պատժվեն աշխարհում և մյուսները դրանից դաս քաղեն: Իհարկե, մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանց մեղքը չի պարզվել, ոչ ոք իրավունք չունի այդ անձանց դեմ վճիռ կայացնել: Ամեն դեպքում, որպեսզի հասարակության մեջ չտարածվի անբարոյականությունը, Աստված նման անբարոյական մարդկանց համար սահմանել է պատիժներ, որպեսզի մյուսները դաս քաղեն: Այնուհետև ասվում է, որ բարեպաշտ տղամարդիկ ու կանայք չպիտի ամուսնանան անբարո տղամարդկանց ու կանանց հետ: Եվ սա այն պատճառով է, որ անբարո մարդկանց հետ շփվելով, նրանք նույնպես կարող են մոլորվել: Պետք է նկատի առնել, որ այս այաներում արծարծված մտրակի հարյուր հարվածները վերաբերում են այն տղամարդկանց ու կանանց, ովքեր կողակից չունեն և իրենց կամքով են անբարոյականություն անում: Սակայն կողակից ունեցող և անօրինական սեռական կապեր հաստատող տղամարդկանց ու կանանց վճիռը մահապատիժն է: Մահապատժի են ենթարկվում նաև այն տղամարդիկ, ովքեր բռնաբարում են որևէ կնոջ:

Այս այաներից սովորում ենք․

1. Իսլամի տեսանկյունից, սեռական ազատությունը և անօրինական հարաբերությունը մեծ մեղք է համարվում և անթույլատրելի:

2. Անբարո մարդկանց նկատմամբ պատիժը պետք է խիստ լինի և այդ հարցում չպետք է ենթարկվել զգացմունքներին: 

3. Մեղավորին պատժելն անհրաժեշտ է, որպեսզի չխարխլվի հասարակության բարոյական արժեքները:

4. Անբարոյականությունը հավասար է անհավատության և մարդուն մոլորեցնում է:

5.Կողակից ընտրելու համար պետք է ուշադրություն դարձնել տվյալ անձի բարոյական արժեքներին:

 

Նուր սուրայի 4 և 5- րդ այաներ

وَالَّذِینَ یَرْمُونَ الْمُحْصَنَاتِ ثُمَّ لَمْ یَأْتُوا بِأَرْبَعَةِ شُهَدَاء فَاجْلِدُوهُمْ ثَمَانِینَ جَلْدَةً وَلَا تَقْبَلُوا لَهُمْ شَهَادَةً أَبَدًا وَأُوْلَئِکَ هُمُ الْفَاسِقُونَ

إِلَّا الَّذِینَ تَابُوا مِن بَعْدِ ذَلِکَ وَأَصْلَحُوا فَإِنَّ اللَّهَ غَفُورٌ رَّحِیمٌ

Նրանք, որոնք մի առաքինի կնոջ մեղադրում են շնանալու մեջ, բայց չեն կարող չորս վկայով ապացուցել իրենց ասածը, պետք է ստանան մտրակի ութսուն հարված: Բացի դրանից, նրանք, անպարկեշտ մարդ համարվելով, այլևս չեն կարողանալու որևէ վկայություն տալ:

Իսկ նրանք, որոնք զղջում են ու դառնում առաքինի, (կարող են ակնկալել աստվածային գթությունը), քանզի Աստված գթած և ողորմած է:

 

Հնարավոր է, որ պատժի վերաբերյալ պատվիրանները  որոշ անձանց համար դառնան պատրվակ՝ մարդկանց անձնական կյանքին միջամտելու և ըստ իրենց ենթադրությունների, անհիմն մեղադրանքներ ուղղելու համար: Ուստի այս այաները պահանջում են խստորեն պատժել բանսարկուներին և նրանց, ովքեր մարդկանց դեմ անհիմն մեղադրանքներ են ուղղում: Այս այան ասում է.«Որևէ մարդու նկատմամբ մեղադրանք ուղղելու համար պետք է ներկա լինեն չորս արդար վկաներ: Հակառակ դեպքում, եթե մեղադրանքն անհիմն լինի, մեղադրողները մտրակի 80 հարված են ստանալու: Ընդհանրապես, նման անձանց խոսքն անարժեք է: Նրանք պետք է հրաժարվեն ուրիշներին մեղադրելուց, ապաշխարեն և փորձեն բարեփոխվել: Ասվում է, որ երբ իսլամի առաջնորդներից իմամ Սադեղին հարցնում են, թե ինչու է սպանությունն ապացուցելու համար բավական երկու վկայի առկայությունը, իսկ անբարոյականությունը փաստելու համար՝ չորս, նա պատասխանում է. «Սպանության վկան միայն մի հոգուն պատժելու  համար է վկայություն տալիս: Սակայն անբարոյականության մեղադրանքի ժամանակ վկայությունը տրվում է տղամարդու և կնոջ համար»:

Այս այաներից սովորում ենք․

1. Անմեղ և ամուսին ունեցող կանանց մեղադրելը խիստ պատիժ ունի:

2. Անմեղ մարդկանց անհիմն մեղադրելու համար նախատեսված է մտրակի 80 հարված: Այս պատիժը շատ տաբերություն չունի անբարոյականության համար սահմանված պատժից  (մտրակի 100 հարված):

3. Մարդկանց պատիվն այնքան կարևոր է Աստծո համար, որ քանի դեռ չորս հոգի վկայություն չեն տվել որևէ մեկի կողմից անբարոյականություն կատարելու մասին, Աստված չի հաստատում նրանց մեղավոր լինելը: