Ելք դեպի լույս 622
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նուր սուրահի 24 և 25-րդ այաներ
یَوْمَ تَشْهَدُ عَلَیْهِمْ أَلْسِنَتُهُمْ وَأَیْدِیهِمْ وَأَرْجُلُهُم بِمَا کَانُوا یَعْمَلُونَ
Այն օրը, երբ նրանց լեզուները, ձեռքերը և ոտքերն իրենց դեմ վկայություն են տալու:
Աստված այդ օրն իրենց գործերի համաձայն վարձատրելու է նրանց ու գիտենալու են, որ Աստված բացարձակ ճշմարտությունն է:
Այս այաներն ասում են, որ դատաստանի օրը նրանք, ովքեր ուրիշների պատիվն արատավորել են, ոչ միայն խոստովանելու են իրենց սխալ արարքը, այլ Աստծո կամոք, նրանց մարմնի անդամները սկսելու են խոսել և խոստովանելու են այն բոլոր մեղքերը, որ գործել են: Այս խոստովանությունների համաձայն, հակառակ մեղավորի ցանկության, աստվածային արդար դատաստանը նրանց դատապարտելու է ,առանց ծայրահեղ որոշում կայացնելու: Այնտեղ մեղավորները հասկանալու են իրենց սխալը, սակայն այլևս հատուցման ժամանակ չի լինելու:
Այ այաներից սովորում ենք․
1. Հանդերձյալ կայնքում, մարդն իր մարմնի մասերի տերը չէ և նույնիսկ հնարավոր է, որ մարմնի մասերն իր դեմ վկայություն տան:
2. Ողջ տիեզերքը, նույնիսկ անշունչ էակներն ունեն որևէ տեսակի գիտակցություն և ընկալում են այն ամենն, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը: Միայն դատաստանի օրն է, որ մարդու բարի ու չար գործերի պատիժը տրվում է:
Նուր սուրահի 26-րդ այա
Անպարկեշտ կանայք ու տղամարդիկ արժանի են իրար: Իսկ առաքինի կանայք ու տղամարդիկ իրար են արժանի: Վերջինները պետք է զերծ մնան չարախոսությունից: Աստված գթալու է նրանց և նրանց տալու է իր շքեղ ընծաները:
Այս այան ասում է, որ մարդիկ իրենց կողակցին ընտրելիս բնականաբար փնտրում են մեկին, ով իրենց նման է ու մտածում է իրենց նման: Ուրեմն մաքրամաքուր մարդիկ փնտրում են իրենց նմաններին, նենգերը՝ նենգերին: Շարիաթի օրենքի համաձայն, Աստված թույլ չի տալիս, որ մաքրամաքուր մարդիկ ունենան անբարոյական կողակիցներ, եթե նրանք չապաշխարեն: Հետաքրքիր է, որ այս այայում կարևորվում է այն հանգամանքը, որ կողակցին ընտրելիս, տվյալ անձը լինի մաքրամաքուր և հեռու ամեն տեսակ նենգությունից, հեռու լինի մեղքից և սխալ արարքներ չգործի: Սրանք մաքրամաքուր մարդկանց կարևոր առանձնահատկություններից են: Բնականաբար, Աստծո գթությունն առաջին հերթին ուղղված է այն ընտանիքներին, որոնք հիմնված են այս սկզբունքների վրա:
Այս այաներից սովորում ենք․
1. Արտաքուստից բացի, մարդը պետք է մտածի նաև ներքին գեղեցկության մասին և իր կյանքի ընկերոջն ընտրելիս ուշադրություն դարձնի մաքուր մարդկանց:
2. Մաքուր սերունդ ունենալու համար, ամուսինները պետք է լինեն մաքուր և կողակցին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել այս կետին:
Նուր սուրահի 27-29-րդ այաներ
Ո՛վ հավատացյալներ, մի մտեք օտար տան մեջ՝ առանց թույլտվություն խնդրելու և առանց բարևելու այդ տան բնակիչներին։ Պարկեշտությունն է այդպես պահանջում, դուք պետք է դա իմանաք:
Եթե նույնիսկ այդ տանը ոչ ոք չլինի՝ մի մտեք այնտեղ, մինչև թույլ չտան: Իսկ եթե մերժեն, հետ դարձեք: Արդարամտությունն է այդպես պահանջում: Աստված գիտի ձեր արարքների մասին:
Բայց դուք կարող եք ազատորեն մտնել հանրային շենքեր, որոնք օգտակար են ձեզ համար: Աստված գիտի ձեր ծածուկ ու բացահայտ գործերի մասին:
Այս այաները վերաբերում են մարդու հասարակական կյանքը հարգելու վերաբերյալ իսլամի հասարակական ոլորտի պատվիրաններին: Այաները նշում են, որ առանց նախազգուշացնելու չի կարելի մտնել որևէ մեկի տուն, քանի որ դա մարդկանց անձնական կյանքն է և եթե անգամ տան դուռը բաց է, դա չի նշանակում, որ մարդը պետք է իրեն թույլ տա մտնել այնտեղ: Տուն մտնելուց առաջ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ տանտիրոջից, քանի որ տունը հանգստանալու վայր է և մարդիկ չպետք է մեկ ուրիշից խլեն այդ իրավունքը: Տուն մտնելիս մարդը պետք է անպայման մտնի բարև ասելով: Այաները շեշտում են, որ մարդիկ չպետք է մեկ ուրիշի տուն գնան հետաքրքրասիրությունից ելնելով կամ նրա գաղտնիքն իմանալու համար, քանի որ դա անբարո քայլ է և անընդունելի իսլամի տեսակետից:
Այս այաներից սովորում ենք․
1. Յուրաքանչյուր մարդու տունն իր հանգստի վայրն է և պետք է հարգել այդ իրավունքը:
2. Յուրաքանչյուր մարդ կարող է թույլ տալ կամ թույլ չտալ որևէ մեկին մտնել կամ չմտնել իր տուն:
3. Բարևելն իսլամի քաղաքավարության ամենակարևոր կետերից է: