Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (88)
Հաղորդաշարի այս համարը նվիրված է փրկչական 14-րդ ՝ լուսնային հիջրեթի 8-րդ դարի աշխարհահռչակ միստիկ ՝ Միր Սեյյեդ Ալի Համեդանիին :
Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեր տան ջերմ օջախի հյուրն ենք Իրանի հանրահայտ դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի հերթական համարով: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Սեյեդ Ալի Համեդանիի մասին: նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը և համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի», իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համեդան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով: Ընկերակցեք մեզ:
-----
Ասացինք, որ իրանցի միստիկ Միր Սեյյեդ Ալի Համեդանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համեդանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստնասիրության կրոնագետների մոտ : Այն ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համեդանին զբաղվել է մինչև կյանքի ավարտն ՝ իր ողջ կյանքը Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյյեդ Ալի Համեդանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ : Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության , ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել : Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով : Սեյյեդ Ալի Համեդանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները , Համեդանում , Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները ՝ փորձելով առաջնորդել հետևորդներին:
Սեյեդ Ալի Համեդանին իրանցի արժեքավոր գործիչներից է, որ ճամբորդելով Հնդկական թերակղզի ու Պակիստան, Միջին Ասիա, Շամ ու արաբական երկրներ կրոնական ու մշակութային գործունեություն է տարածել: Բանասերները համակարծիք են, որ Քաշմիրի ժողովրդի մոտ իսլամի, ինչպես նաև պարսից լեզվի ու գրականության տարածումը պայմանավորված է եղել նրա ջանքերով:
Նահատակ Մորթեզա Մոթահարին «Իսլամի ու Իրանի փոխադարձ ծառայությունները» գրքում Միր Սեյեդ Ալի Համեդանիի մասին գրում է. «Քաշմիրում իսլամին մեծ ծառայություն մատուցած անհատներից մեկը Միր Սեյեդ Ալի Համեդանին է: Իսլամի պարծանքներից համարվող այս մեծ գործիչը Քաշմիրում հազար աշակերտ է դաստիարակել, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին դարձել է ուսուցիչ: Սեյեդ Ալիի դամբարանը հարգված է Քաշմիրում ու մարդիկ այդտեղ ուխտի են գնում»:
Հանրի Քորբինը Հնդկաստանի Քաշմիրում շատ գիտությունների ու արվեստների տարածումը վերագրում է Միր Սեյեդ Ալի Համեդանիին ու հավատացած է, որ «Համեդանին նոր ճանապարհ է բացում ու նրա ստեղծագործությունների հրատարակման դեպքում փիլիսոփաները կարող են մեծ օգուտ քաղել դրանցից: Գիտական ստեղծագործություններից բացի շատ բանասերներ ու պատմագիրներ հավատացած են, որ Քաշմիրում շատ արվեստների տարածումը Հնդկական թերակղզում ու Քաշմիրում նրա և նրան ընկերակցող արվեստագետների ներկայության արգասինքներից է»:
Միր Սեյեդ Ալի Համեդանիի կյանքն ուսումնասիրած շատ բանասերներ հավատացած են, որ Սեյեդ Ալիի բազմաթիվ ճանապարհորդությունները մի կողմից նրա վարպետի ու ուսուցչի հրամանով են եղել ու միևնույն ժամանակ համարում են սուֆիզմի կարգերից մեկը: Նա իր սուֆիական ուսուցումները փոխանցելիս օգտվել է գրականության ու սուֆիզմի հայտնի ներկայացուցիչների, այդ թվում Աբուհամեդ Ղազալիի, Շեյխ Ֆարիդեդդին Աթթարի, Սաըդիի, Մոլավու, Շեյխ Մահմուդ Շաբեսթարու և Էբն Արաբիի ստեղծագործություններից ու աշխատասիրություններից:
Իր կյանքի ընթացքում Միր Սեյեդ Ալի Համեդանին երեք անգամ ուղևորվել է Քաշմիր, որոնցից մեկի ժամանակ գլխավորել է 700 աշակերտների ու հետևորդների, որոնք եղել են ժամանակի հայտնի գործիչներ ու արվեստագետներ ու այդպիսով մեծ ներազդեցության տեր է դարձել: Ասվում է, որ մանածագործության, խեցեգործության ու գեղագրության բնագավառում արվեստագետներ այս ուղևորության ընթացքում ընկերակցել են Միր Սեյեդ Ալի Համեդանինն: Դրա պատճառով էլ Հանրի Քորբինի նման բանասերներ նրան համարում է Քաշմիրում շատ արվեստների տարածման գործոնը:
Սեյեդ Ալի Համեդանին Քաշմիրում շարունակական բանավեճեր է ունենում գիտնականների, ճանապարհորդների և այլ կրոնների, այդ թվում հինդուների ու բուդիստների հոգևորականների հետ ու շատ պարագաներում հաղթում է նրանց:
Ընդհանուր հաշվով 5 տարի տևած Քաշմիրում նրա բնակության ընթացքում 37000 հոգի մուսուլման է դառնում և նրա հոգևոր ու հասարակական ներազդեցության պատճառով իսլամը տարածվում է այդ տարածքում: Սեյեդն այնպես է տարածքի բնակիչներին իսլամի սիրահար դարձնում, որ նրանք քանդում էին իրենց տաճարներն ու դրանց փոխարեն կառուցում էին մզկիթներ և Սեյեդի ընկերակիցներին հրավիրում էին, որպեսզի ազան կարդան նորահիմն մզկիթներում:
Տեղացի էմիրներն անխտիր կատարում են նրա հրահանգներն ու Աստծո կամքով նրա ուսուցումներն ու քարոզչությունների բարիքի աղբյուր էին դառնում: Հնդիկ ու բուդիստ ճգնավորներն ու կախարդները պարտվելով նրա տրամաբանական վիճարկումների դիմաց ու տեսնելով նրա շնորհներն առանց կասկածի և ներքին ցանկությամբ իսլամ էին ընդունում: Այդպիսով այս հավատացյալ Սեյեդի ջանքերով շիա դավանանքն ամրապնդվում է Քաշմիրում:
----
Միր Սեյեդ Ալին ժողովրդի հետ շարունակ խոսում էր կրոնական հավատքի մասին, քարոզում էր նրանց ու բարոյա-խրատական թեմաները ներկայացնում էր քաղցր ու գրավիչ ոճով, համապատասխան տարբեր խավերի ընդունակության ու տարողության՝ հրաժարվում էր ճոռոմաբանությունից: Կրոնական այս շարժմանը զուգահեռ նա կարողանում է այդ տարածքում տարածել պարսկերեն լեզուն: Իրականության մեջ Քաշմիրում կառուցողական ու օգտակար համարվող Սեյեդ Ալի Համեդանիի քարոզչական, մշակութային ու հասարակական աշխատանքները իսլամական շունչ ու ոգի ունեին, իսկ դրանք ներկայացվում էին պարսկերեն լեզվի կաղապարում: Ոգու ու մարմնի այս կապն այնքան ուշագրավ էր, որ նրան տվեցին «Քաշմիրի առաքյալը» կոչումը, իսկ Քաշմիրը ճանաչվեց որպես «Փոքր Իրան»: Թեև այդ տարածքի բնակիչները Հնդկական թերակղզու մյուս բնակիչների համեմատությամբ ավելի ուշ ծանոթացան պարսկերեն լեզվին, սակայն այդ տարածքում բազմաթիվ պարսկագիր գրողներ ու բանաստեղծներ են երևան եկել:
Սեյեդ Ալի Համեդանին նպատակաուղղված ու ծրագրավորված քարոզչական մի կազմակերպություն ստեղծեց Քաշմիրում, որը նրա վերահսկողության ներքո ժողովրդին առաջնորդելու համար քարոզիչներ էր ուղարկում տարբեր շրջաններ:
Նա մնայուն ու արժեքավոր ծառայություններ է մատուցել Ջամոյում ու Քաշմիրում: Քաշմիրում առաջին հոգևոր դպրոցը հիմնադրվել է այս կարող քարոզիչի միջոցով: Միր Սեյեդ Ալի Համեդանիի խրախուսանքով Սոլթան Շահաբեդդինն էլ այս տարածքում հիմնում է «Ալղորան» դպրոցը, որը կարևոր ու ընդարձակ ուսումնարան էր և Քաշմիրի տարբեր շրջաններից աշակերտներ էին գալիս այդտեղ ուսանելու և Սեյեդի ամենամեծ աշակերտներն ու մտավորականներ դաստիարակվել են այդ դպրոցում: Նրա ընդգծմամբ Սոլթան Ղոթբեդդինը հիմնում է մի մեծ դպրոց, որտեղ գիտություն էր դասավանդվում:
Սեյեդ Ալի Համեդանին Քաշմիրում նաև գրադարան է հիմնում ու այդտեղ ի մի է բերում արաբերեն ու պարսկերեն լեզուներով իսլամական գիտություններին վերաբերող բազմաթիվ աղբյուրներ: Այս գրադարանը մեծ կարևորություն է ստանում և այդտեղ այցի են գնում գիտական դեմքեր ու տարածքի իշխանավորներ:
---
Այսօր էլ չնայած բոլոր արգելքներին Սեյեդ Ալի Համեդանիի հոգևոր ու մշակութային ներկայությունը զգալի է Հնդկական թերակղզում: Այդ մասին են վկայում Քաշմիրում նրա դպրոցի ու մզկիթի տաճարի տարբեր բաժիններում այցելուների ուշադրությունը գրավող պարսկերեն լեզվով բանաստեղծությունները, ինչպես նաև նրա մյուս ստեղծագործություններն ու բանաստեղծությունները, որոնք մեծ թվով ընթերցողներ ունեն այս տարածքում:
Սեյեդ Ալի Համեդանին հեղինակել է ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության , ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել : Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով :