Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական համարն ինչպես միշտ հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը աշխատավորների օրվա սեմին հազարավոր աշխատավորների հետ հանդիպման ժամանակ ակնարկելով ԱՄՆ-ի թշնամության շարունակվելուն, ընդգծեց, որ անվստահելի ամերիկացիները պնդելով Իրանի դեմ շրջափակումները շարունակվելու վրա ձգտում են իրանաֆոբիա տարածելով գործնականում արգելք հարուցել արտասահմանի հետ երկրի տնտեսական համագործակցությունների ճանապարհին:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարի առաջին բաժնում կանդրադառնանք մեծարգո առաջնորդի արտահայտությունների որոշ բաժիններին:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ իսլամի դիտանկյունից անգործությունը, ծուլությունն ու անտեղի ժամանակ վատնելը համարվում են հակաարժեքներ, ընդգծեց, որ տարբեր բնագավառներում աշխատողներն իրենց աշխատանքի որակը բարձրացնելուց բացի պիտի արժանի ծառայություն մատուցեն ու իրենց ժամանակը հատկացնեն աշխատանքին:
Հեղափոխության ու համակարգի հետ կապված հարցերի հանդեպ աչալրջության ու հավատարմության համար անկեղծորեն շնորհակալություն հայտնելով աշխատավորական հասարակությանը, Մեծարգո առաջնորդը դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրման ուղղությամբ աշխատավորության դերակատարության կապակցությամբ ասաց. «Այս բաժնում աշխատավորության գլխավոր պատասխանատվությունը աշխատանքը ճիշտ, որակով ու ամրությամբ կատարելն է»:
Նա «Իրանցի աշխատավորի արտադրանքի տարածումը», «Առողջ աշխատավայրը» և «արտադրման ծախսերում աշխատավարձի մասնաբաժնի մեծացումը» աշխատավորների աշխատանքի որակի բարձրացման վրա ազդող գործոններից համարեց և ընդգծեց. «Այս բոլորի դեպքում էլ օգտվելով ճիշտ մեթոդներից ու այլ երկրներում եղած փորձից կարելի է հարմար ծրագրավորում կատարել, որպեսզի թե աշխատավորի աշխատանքի որակը բարձրանա և թե գործատուները չվնասվեն»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով ներքին արտադրության արժեքն ու կարևորությունն, ավելացրեց. «Ներքին արտադրությունը պիտի սուրբ աշխատանք, իսկ դրան պաշտպանելը պարտականություն պիտի համարվեն»:
Հեղափոխության առաջնորդը բացարձակապես արգելված համարեց ներքին նմուշներ ունեցող արտադրանքների ներկրումը և ընդգծեց. «Մենք համագործակցում ենք աշխարհի հետ, սակայն այն բնագավառներում, որտեղ ներքին արտադրություն ունենք արտասահմանյան արտադրանքների ներկրումը, վաճառքն ու սպառումը պիտի հակաարժեք ճանաչվի»:
ԻԻՀ նախագահն էլ կիրակի օրը աշխատավորության տոնի հետ կապված ներկա գտնվելով Թեհրանի արևմուտքում գտնվող «ՄԱՓՆԱ» արդյունաբերական խմբի վայրում ու այցելելով կազմակերպված ցուցահանդեսն ասաց. «Այսօր Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շնորհիվ մեծ նավերը հարևան երկրներում խարիսխ նետելու և ապա իրենց ապրանքներն նավերով ու նավակներով Իրանի ափերն ուղարկելու և յուրաքանչյուր կոնտեյների դիմաց 700 դոլար ժողովրդի գրպանից վճարվելու փոխարեն, այդ նավերը խարիսխ են նետում Իրանի ափերում:
ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմամբ արտաքին ներդրման համար ճանապարհ է հարթվել, ընդգծեց. «Դիվանագետների ջանքերով մի մեծ արգելք վերցվեց Իրանի ժողովրդի ճանապարհից և Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը հարթել է ժողովրդի վեհացման ուղին, սակայն առանց ներդրման ու տեխնոլոգիայի հնարավոր չէ աշխատել ու արտադրել»:
-------------------
Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հյեն:
Թեհրան կատարած ուղևորության ընթացքում Հարավային Կորեայի նախագահին ընկերակցում էին մի քանի նախարարներ և 236 առևտրականներ, ընկերությունների ու արդյունաբերությունների տնօրեններ:
Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ-ի և Հարավային Կորեայի նախագահների ներկայությամբ ստորագրվեցին համագործակցության 18 փաստաթղթեր: Ստորագրված փաստաթղթերում էին առնվազն 8 միլիարդ եվրո արժող բանկային, ինչպես նաև 5 միլիարդ եվրո արժող արտահանումային ապահովագրության մասին համաձայնագրերը:
Ծովային փոխադրության մասին համաձայնագիրը, ենթակառուցվածքային հարցերում համագործակցության փոխհուշագիրը, էլեկտրաէներգիայի և էնեգետիկայի նոր արդյունաբերության, ինչպես նաև նավթի ու բնական գազի ոլորտներում համագործակցությունների ընդլայնման փոխհուշագիրը և Կորեայի «Էկզիմ Բանկ»-ի հետ համագործակցության հուշագիրն այս ուղևորության ընթացքում ստորագրված փաստաթղթերից են :
Նաև ստորագրվեցին որոշ նախագծերում, այդ թվում Սպահան-Մաշհադ երկաթգծի, Բախտիարիի ՀԷԿ-ի ու Չաբահարի պողպատի գործարանի նախագծերում համագործակցության փոխհուշագրերը:
Այս ուղևորության ծրագրերից մեկը մեծահարգ առաջնորդի հետ հանդիպումն էր: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հյեի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Իրանի ու Հարավային Կորեայի միջև համաձայնություններն ու պայմանագրերը պիտի կնքվեն այնպես, որ արտաքին գործոններն ու շրջափակումները բացասաբար չազդեն դրանց վրա: Քանզի վայել չէ, որ Իրանի ու Հարավային Կորեայի նման երկրների հարաբերությունները ազդված լինեն ԱՄՆ-ի կամքից»:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց. «Իրանի ու Հարավային Կորեայի հարաբերությունները պիտի լինեն շարունակական ու կայուն և չազդվեն ԱՄՆ-ի շրջափակումներից ու թշնամություններից»:
Փակ Կըն Հյեն նույնպես այս հանդիպման ժամանակ ակնարկելով Իրանի տնտեսական զարգացման կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի տեսակետներին, ասաց. «Վստահ եմ, որ Իրանի տնտեսական զարգացման ու աճի կապակցությամբ ձեր ընդգծումները լավ ապագա են կերտելու ձեր երկրի համար և մենք էլ պատրաստ ենք ընդլայնել տարբեր բաժիններում Իրանի հետ համագործակցությունը»:
--------------------------
Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին և Հարավային Կորեայի հողի, ենթակառույցների ու փոխադրության նախարար Քանգ Հո-ինը տեղեկացրել են երկու երկրի միջև երկաթգծային ու օդային փոխադրության բնագավառում համագործակցության երեք համաձայնագրի ստորագրման մասին:
Այս համաձայնագրերի շրջագծում Իրանն ու Հարավային Կորեան համագործակցելու են երկաթգծի, փոխադրության տնօրինման, փոխադրության խելացի կառավարման համակարգերի, օդային փոխադրության ու այլ բաժիններում և Իրանի հետ համագործակցության բնագավառներն ուսումնասիրելու համար կորեական հետազոտական խումբն ուղևորվելու է Իրան:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն էլ Հարավային Կորեայի հողի, ենթակառույցների ու փոխադրության նախարար Քանգ Հո-ինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Հարավային Կորեան Իրանից նավթի ու կոնդենսատների գնման ծավալը 100 հազար բարելից բարձրացրել է 400 հազար բարելի»: Այդուհանդերձ Հարավային Կորեայի հետ բանկային խնդիրները շարունակվում են: Զանգանեի ընդգծմամբ Հարավային Կորեայի արտահանումային ապահովագրություններում բանկերը պիտի համագործակցեն Իրանում աշխատանք ծավալելու ուղղությամբ կորեական ընկերությունների ֆինանսավորման հարցում:
Զանգանեն արտաքին օժանդակությունների օգնությամբ դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրման ուղին հարթվելու կապակցությամբ, ասաց. «Դիմադրողական տնտեսությունն ունի ներքին ու արտաքին երկու կողմ, որի արտաքին կողմը ներքին կարողությունների ընդլայնման պայմանով աշխարհի հետ համագործակցությունն է: Այս հիման վրա Իրանի նոր շուկա մուտք գործելն ունի հատուկ պայմաններ և Իրանում նախագծեր գործադրելու նպատակ ունեցող երկրները պիտի նաև իրենց վրա վերցնե դրա ներդրման պատասխանատվությունը»:
2011 թվականին Իրանի դեմ միակողմանի շրջափակումներն սկսվելով Թեհրան-Սեուլ առևտրաշրջանառության ծավալը հասավ 10 միլիարդ դոլարի, իսկ Իրանի դեմ շրջափակումներն ու սահմանափակությունները խստացվելով երկու երկրի առևտրաշրջանառության ծավալն իջավ 6.1 միլիարդ դոլարի:
------------------
Ստամբուլի արդյունաբերության պալատի նախագահ Արդալ Բաղչեբանն էլ այս շաբաթ Թեհրան ուղևորվելով հանդիպեց Իրանի առևտրական ու տնտեսական ոլորտի պաշտոնատարներին:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն շաբաթ օրը Արդալ Բաղչեբանի հետ հանդիպման ժամանակ մատնանշելով, որ Իրանի ու Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարական համագործակցությունները լրջորեն պիտի հետապնդվեն, ընդգծեց. «Առավել թափ պիտի հաղորդվի երկու երկրի բանկային հարաբերություններին, փոխադրության ու մաքսային բաժիններում համագործակցությունների, ինչպես նաև ներդրման ընդլայնմանը»:
Ստամբուլի արդյունաբերության պալատի նախագահ Արդալ Բաղչեբանն էլ Թեհրանում վարած իր բանակցություններում ընդգծելով երկու երկրի հարաբերությունների ու համագործակցությունների խորացման անհրաժեշտությունն, ասաց, որ Իրանն ու Թուրքիան լրացնում են միմյանց և ռազմավարական համագործակցություններով կարող են հասնել իրենց առջև դրած նպատակներին: