Նոյեմբեր 04, 2021 07:11 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրահի 32-րդ այա

وَأَنکِحُوا الْأَیَامَى مِنکُمْ وَالصَّالِحِینَ مِنْ عِبَادِکُمْ وَإِمَائِکُمْ إِن یَکُونُوا فُقَرَاء یُغْنِهِمُ اللَّهُ مِن فَضْلِهِ وَاللَّهُ وَاسِعٌ عَلِیمٌ

Ամուսնացրեք ձեր չամուսնացած տղամարդկանց, նաև ձեր սպասավորների ու գերիների միջից ամենախելացիներին: Եթե նրանք աղքատ են, Աստված նրանց կհարստացնի: Նա առատաձեռն է և գիտուն:

 

Այս այան  խոսում է  ամուսնության մասին, ինչը շատ կարևոր դեր է կատարում հասարակությունը սրբապղծությունից զերծ պահելու համար: Սեռական կարիքն այն կարիքներից է, որ Աստված դրել է մարդու մեջ և հորդորել, որ դա պետք է բավարարվի ամուսնական հարաբերությունների շրջանակներում: Հակառակ որոշ քրիստոնյա հոգևորականների, ովքեր սեռական ցանկությունը սատանայական են համարում և հոգևորականներին պարտադրում կուսակրոն լինել, իսլամն ամուսնությունը համարում է  աստվածահաճո արարք և հայրերին ու մայրերին հորդորում իրենց աղջիկներին ու տղաներին ամուսնացնել և նրանց աջակցել, որպեսզի ամուսնությունը ֆինանսական խնդիրների պատճառով չհետաձգվի: Ղուրանն ասում է, որ այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ծառայում են ուրիշների տանը, նույնպես կարող են ունենալ սեռական կարիք և որպեսզի նրանց համար խնդիրներ չառաջանան, Աստված տանտերերին հորդորում է իրենց ծառաների ամուսնության մասին նույնպես հոգ տանել:

Այս այայից սովորում ենք․

1. Որպեսզի երկրում չտարածվեն անբարոյականությունն ու սեռական բռնությունները, երկրի ղեկավարները պետք է ստեղծեն ամուսնանալու համար հարմար պայմաններ:

2 . Իսլամում ամուսնությունը սուրբ արարք է համարվում:

3 . Ղուրանում ասվում է , որ Աստված ապահովելու է նրանց նյութական կարիքները, ովքեր ամուսնանում են: Ուստի աղքատությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի մարդիկ չամուսնանան:

Նուր սուրահի 33-րդ այա

وَلْیَسْتَعْفِفِ الَّذِینَ لَا یَجِدُونَ نِکَاحًا حَتَّى یُغْنِیَهُمْ اللَّهُ مِن فَضْلِهِ وَالَّذِینَ یَبْتَغُونَ الْکِتَابَ مِمَّا مَلَکَتْ أَیْمَانُکُمْ فَکَاتِبُوهُمْ إِنْ عَلِمْتُمْ فِیهِمْ خَیْرًا وَآتُوهُم مِّن مَّالِ اللَّهِ الَّذِی آتَاکُمْ وَلَا تُکْرِهُوا فَتَیَاتِکُمْ عَلَى الْبِغَاء إِنْ أَرَدْنَ تَحَصُّنًا لِّتَبْتَغُوا عَرَضَ الْحَیَاةِ الدُّنْیَا وَمَن یُکْرِههُّنَّ فَإِنَّ اللَّهَ مِن بَعْدِ إِکْرَاهِهِنَّ غَفُورٌ رَّحِیمٌ

Նրանք,որոնք հնարավորություն չունեն ամուսնանալ, պետք է պարկեշտ կյանք վարեն, որպեսզի Աստված նրանց շնորհի իր գթությունը: Երբ ձեր հավատացյալ գերիներից մեկն (ազատության խնդրի) գրավոր հրամանով դիմում է ձեզ,շնորհեք նրան ազատությունը: Նրանց տվեք ձեզ տրված բարիքների մի մասը: Ձեր գերի կանանց մի ստիպեք, որ չնչին գումարի դիմաց պոռնկություն անեն, եթե ցանկանում են պարկեշտ ապրել: Եթե ստիպեք նրանց դա անել, Աստված ներելու է նրանց, որովհետև դուք եք նրանց պարտադրել դա անել:

 

Այս այան ասում է, որ եթե ջանք թափեք, սակայն ամուսնության համար հարմար պայմաններ չստեղծվեն, չպետք է մեղք գործեք: Որովհետև այն Աստվածը, որ սեռական բնազդը դրել է մարդու մեջ, նրան տվել է  նաև զսպվածություն: Կենդանու և մարդու տարբերությունը հենց դրանում է, քանի որ երբ սոված կենդանին սնունդ է տեսնում, չի կարողանում իրեն զսպել: Սակայն անգամ ամենասոված մարդը նման դեպքերում կարող է իրեն զսպել: Այդպես, Ռամադան ծոմապահության ամսին, պահք պահող հավատացյալներն օրվա մեծ մասը սոված ու ծարավ են մնում, սեռական բնազդը նույնպես չպետք է պատճառ դառնա, որպեսզի մարդը մեղք գործի: Աստված հորդորում է հետևել  Հովսեփի օրինակին, որը մերժեց Զուլեյխայի՝ իր հետ սեռական կապ ունենալու առաջարկը, չնայած ինքը ստրուկ էր, երիտասարդ էր և պարտավոր էր կատարել իր տիրուհու հրամանը: Աստված իր գթության դռները բացեց նրա առջև և նրա բարոյապես մաքուր լինելը Հովսեփին բարձր դիրքի հասցրեց: Այնուհետև այան դիմում է նրանց, ովքեր ուրիշի տանն են ծառայում, ասելով, որ տանտերերը պետք է աջակցեն նրանց՝ անկախ կյանք ստեղծելու հարցում և երկրորդ հերթին, աղախինները չպետք է որպես եկամտի աղբյուր ծառայեն իրենց տերերի համար: Տերերը նաև չպետք է  սեռական բռնության ենթարկեն իրենց աղախիններին:

Այս այաներից սովորում ենք․

1. Նրանք, ովքեր ամուսնացած չեն, չպետք է մեղք գործեն: Ընդհակառակը, նրանք պետք է համբերատար և զուսպ լինեն:

2. Մարդն իր ենթակաների նկատմամբ պետք է բարի լինի և նրանց չպետք է պարտադրի անել այն, ինչ նրանք չեն ցանկանում:

3. Իսլամի օրենքները կողմ են ստրուկների ազատությանը:

4. Իսլամն անթույլատրելի է համարում անօրինական կերպով հարստություն կուտակելը:

 

Նուր սուրահի 34-րդ այա

وَلَقَدْ أَنزَلْنَا إِلَیْکُمْ آیَاتٍ مُّبَیِّنَاتٍ وَمَثَلًا مِّنَ الَّذِینَ خَلَوْا مِن قَبْلِکُمْ وَمَوْعِظَةً لِّلْمُتَّقِینَ

Մենք երկնքից ուղարկեցինք լուսավորող պատվիրաններ և լուրեր նրանց մասին, որ եղել են ձեզանից առաջ: Այդ պատվիրանները զգուշացում պիտի լինեն նրանց համար, ովքեր երկնչում են Տիրոջից:

 

Նուր սուրահի այս այաների վերջին հատվածում Աստված ասում է. Այն այաները, որ մենք ուղարկել ենք, կյանքի ճանապարհ են համավում և ցույց տալիս, թե ինչպես պետք է ապրել, օգտվելով նաև անցյալի փորձից: Իհարկե ըստ երևույթին, միայն բարեպաշտներն են հետևում Աստծո խոսքին: Կան նաև շատերն ում Աստծո խոսքը չի հասնում:

Այս այայից սովորում ենք․

1. Ղուրանը լուսավոր գիրք է, որը խրատում է մարդուն՝ ելնելով անցյալի փորձից:

2. Բոլորը պետք է լսեն Աստծո խրատները, նույնիսկ նրանք, որ իրենց համարում են բարեպաշտ ու առաքինի: