Ելք դեպի լույս 627
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նուր սուրահի 43 և 44-րդ այաներ
یُقَلِّبُ اللَّهُ اللَّیْلَ وَالنَّهَارَ إِنَّ فِی ذَلِکَ لَعِبْرَةً لِّأُوْلِی الْأَبْصَارِ
Դուք չե՞ք տեսնում, թե Աստված ինչպես է թեթևորեն մղում ամպերը, դրանք միացնում է ու հետո մթնոլորտում կուտակում: Այնուհետև դրանց արանքից անձրև է տեղում: Երկնքից ու սառցակալած ամպերի ստեղծած լեռներից, կարկուտ է ուղարկում և ում ցանկանա կվնասի դրանով և ումից որ ցանկանա կհեռացնի այդ վնասը: Կայծակի լույսը շլացնում է աչքերը:
Աստված է, որ ցերեկվան հաջորդել է տալիս գիշերը, և սա հրաշք է այն մարդկանց համար, որ բանիմաց են:
Այս այաներն ասում են, որ գիշերն ու ցերեկը, որ երկրի, լուսնի ու արևի համակարգված շարժման արդյունք են, Աստծո գործն են և դա պատահական երևույթ չէ: Քանի որ չի կարող պատահել, որ նման ճշգրիտ համակարգն առաջանա պատահականորեն: Դա նման է նրան, որ մեկը հայտարարի, թե այբուբենն այնքան է խառնել, որ ստեղծել է մի բանաստեղծություն: Հաստատ ոչ մեկը դա տրամաբանական չի համարի: Ոչ միայն երկրի շարժումը և գիշերն ու ցերեկը, այլև երկնքում ամպերի շարժումը նույնպես կատարվում են Աստծո կամքով: Երբ քամին փչում է, առաջանում են ամպեր ու անձրև է մաղում: Եվ չնայած սա բնական երևույթ է համարվում, սակայն տեղի է ունենում Աստծո կամքով: Գիշերն ու ցերեկը մշտապես հաջորդում են իրար: Սակայն ամպերն ու անձրևը առաջանում են տարբեր վայրերում, տարբեր ժամանակ:
Այս այաներից սովորում ենք․
1. Բնական երևույթները տեղի են ունենում Աստծո կամքով և Աստված դրանք կառաջացնի երբ որ ցանկանա:
2. Անձրևի, ձյան ու կարկտի տեղումները կարող են լինել և՝ օգտակար և՝ վնասակար: Ամեն ինչ կախված է Աստծո կամքից:
Նուր սուրահի 45-րդ այա․
Աստված ջրից ստեղծեց բոլոր կենդանիներին, նրանցից ոմանք իրենց փորի վրա են սողում, ոմանք երկու ոտքի վրա են քայլում, մյուսներն էլ ` չորս ոտքի վրա: Նա ստեղծում է Իր ուզածը, որովհետև ամենակարող է:
Այս այան խոսում է կենդանիների մասին, նշելով, որ երկնքում, երկրի վրա ու ծովում, բոլոր կենդանի էակները ստեղծվել են Աստծո կամքով, մի սաղմից: Իսկ ապրելու համար նրանց հարկավոր է ջուր: Կենդանիների բազմազանությունն Աստծո կամքի ապացույցն է, քանի որ ջրից ու հողից ստեղծել է այսքան բազմազան կենդանի էակներ:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված մշտապես արարում է:
2. Բոլոր կենդանի էակների ապրելու համար անհրաժեշտ նյութը ջուրն է: Եվ Աստված այս պարզ նյութից ստեղծել է բազմաթիվ կենդանի էակներ:
3. Եթե մարդը բարոյապես չզարգանա, կհավասարվի կենդանիներին։
Նուր սուրահի 46 և 47-րդ այաներ
لَقَدْ أَنزَلْنَا آیَاتٍ مُّبَیِّنَاتٍ وَاللَّهُ یَهْدِی مَن یَشَاء إِلَى صِرَاطٍ مُّسْتَقِیمٍ
Մենք ուղարկեցինք լուսավորող այաներ: Աստված իր ընտրյալներին առաջնորդում է փրկության ճանապարհով:
Կեղծավորներն ասում են, թե հավատում են Աստծուն ու նրա մարգարեին: Ապա նրանցից մի խումբ այս (խոստովանությունից) հետո վերադառնում է իր մոլորությանը և հավատք չունի:
Այս այաներն ասում են, որ երկնային գրքի լուսավորող այաները մարդկանց ցույց են տալիս ճշմարիտ ճանապարհը, որը հեռու է ծայրահեղությունից ու մոլորությունից: Այդ ճանապարհն Աստված է դրել մարդու առջև և մարգարեներն էլ առաքելություն ունեն մարդկանց ցույց տալ այդ ճանապարհը: Իհարկե, որոշ մարդիկ իրենց համարում են մարգարեների հետևորդ, սակայն միայն խոսքով: Իսկ գործնականում, նրանք հավատացյալ չեն համարվում:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստված մարգարեներին ուղարկելով, ստեղծել է նրանց առաջնորդելու հնարավորություն:
2. Պառակտումը սպառնում է իսլամական հասարակությանն ու վնասում նրան:
3. Միամիտ չլինենք ու չխաբվենք գեղեցիկ կոչերին: