Ելք դեպի լույս 629
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նուր սուրահի 53 և 54-րդ այաներ
Հանուն Աստծո երդումներից ամենանվիրականով երդվեցին, որ եթե դու իրենց հրաման տաս, անկասկած (սրբազան պատերազմի համար) դուրս են գալու(իրենց տներից):Ասա.«Մի երդվեք, ձեր հնազանդությունն արդար է: Ամենակարողը կշռում է ձեր արարքները»:
Ասա նրանց. «Հնազանդ եղեք Աստծուն և մարգարեին: Եթե անհնազանդ լինեք, մարգարեն միայն իր գործերի համար է պատասխանատու, ինչպես դուք` ձեր գործերի: Ձեր հնազանդության վարձատրությունն այն է լինելու, որ դուք լուսավորվելու եք: Մարգարեի առաքելությունը ձեզ դեպի ուղիղ ճանապարհ հրավիրելու մեջ է սահմանափակվում»:
Մոնաֆեղները կամ երկերեսանիներն այն անձինք են, ովքեր արտաքնապես հավատում են, սակայն սրտանց՝ ոչ: Նրանց ձևերից է այն, որ շատ են երդվում, սակայն երբ զգում են, որ իրենց իսկությունը մարդկանց համար պարզվել է, անմիջապես երդվում են ու հայտարարում, որ հանուն Աստծո պատրաստ են տալ իրենց կյանքն ու հետևել Աստծո պատվիրաններին և մարգարեի հորդորներին: Ի պատասխան այս երկակի մոտեցման, Աստված ասում է. Դուք գործի մեջ ցույց տվեք, որ հնազանդ եք ու անկեղծ: Մի կարծեք, որ կարող եք մարդկանց խաբել ու հավատացյալ ձևանալ: Որովհետև դուք գործ ունեք Աստծո հետ, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները:
Այնուհետև այաները խոսում են այն մասին, որ մարգարեին հետևելու կամ նրա հրամաններից հրաժարվելու դեպքում, մարդիկ իրենք են կրելու դրա օգուտը կամ վնասը: Եթե իրականում ենթարկվում եք նրան, ճշմարիտ ճանապարհով եք ընթանում և կյանքում մոլորություններից ու սխալ ճանապարհից հեռու եք մնում: Սակայն եթե հրաժարվեք նրա հորդորներից, մարգարեն ձեր նկատմամբ այլևս ոչ մի պատասխանատվություն չի ունենա, քանի որ նա կատարել է իր պարտականությունը և Աստծո հրամանը տարածել է հստակ կերպով: Սակայն դուք չեք կատարում ձեր պարտականությունները, որոնք են՝ նրա հրամաններին հետևելը:
Այս այաներից սովորում ենք․
1. Չխաբվենք մարդկանց երդումներին, քանի որ դա երկերեսանիների գործն է և ոչ թե անհավատների:
2. Մարգարեն պարտավոր է տարածել Աստծո պատվիրանները և ոչ թե մարդկանց ստիպել ընդունել դա:
3․ Հետևել մարգարեին, նշանակում է ենթարկվել Աստծո պատվիրաններին, ինչը խիստ կարևոր է:
Նուր սուրահի 55-րդ այա
Աստված նրանց խոստացել է, որ նրանց անպայման կդարձնի իր ժառանգորդը այս երկրում՝ ինչպես իրենց նախորդներին: Նա խոստանում է ամրացնել այն կրոնը, որը սիրում են, նրանց երկյուղները փարատել և մտահոգությունները հանդարտության փոխել: (Որպեսզի) պաշտեն Ինձ, ոչ մեկին Ինձ հավասար չդասեն, նրանք, որ այս նախազգուշացումից հետո համառորեն մնան իրենց անհավատության մեջ, ամբարիշտներ են լինելու։
Այս այան ասում է. «Աստծուն հնազանդվելու դրական արդյունքը միայն հանդերձյալ կյանքում չի երևում: Դրա արդյունքը կարելի է տեսնել նաև այս աշխարհում: Եվ դա այն է, երբ հասարակության մեջ տարածվում է առողջ ու արդար համակարգ, որը դառնում է մարդու փրկության պատճառ ու մարդկանց բերում փրկություն ու ապահովություն»: Սա Աստծո խոստումն է բարեպաշտ հավատացյալներին: Այն խոստումը, որ Աստված նախապես նույնպես տվել է: Երբ որևէ ժողովուրդ բարեպաշտ է լինում, Աստված կատարում է իր խոստումն ու նրանց տալիս բարիք և ուժ: Եվ այս այայի ամենակարևոր դրսևորումը Մահդիի կամ փրկչի գալն է
Այս այայից սովորում ենք․
1. Հավատացյալները երազում են, որ մի օր աշխարհում հաստատվի ապահովություն, արդարություն և հեռանա կռապաշությունը:
2. Կրոնն անքակտելի է քաղաքականությունից: Իշխանությունն ու քաղաքականությունը կարևոր են կրոնը պահպանելու համար:
3. Հավատացյալների վերջնական հաղթանակը բարեպաշտների համաշխարհային իշխանության հաստատումն է և անհավատների իշխանության փլուզումը: Եվ դա հաստատ տեղի կունենա, քանի որ Աստված այդպես է խոստացել:
Նուր սուրահի 56 և 57-րդ այաներ
وَأَقِیمُوا الصَّلَاةَ وَآتُوا الزَّکَاةَ وَأَطِیعُوا الرَّسُولَ لَعَلَّکُمْ تُرْحَمُونَ
Աղոթեք և ողորմություն տվեք: Հնազանդվեք ձեր մարգարեին, որպեսզի վայելեք երկնային շնորհները։
Անհավատը երբեք չի կարողանա աշխարհի վրա ապավեն գտնել մեր վրեժխնդրությունից, և նրանց բնակավայրը դժոխքն է լինելու: Վա՜յ նրանց, որ բոցերի մեջ են գահավիժելու։
Այս այաները մեկ անգամ ևս կարևորում են Աստծո պատվիրանները կատարելու անհրաժեշտությունը, ասելով, որ Աստծո հետ հաղորդակցվելու համար կարևոր է նամազը, իսկ դրա հետ միասին, պետք է կատարել որոշակի բարեգործական վճար՝ զաքաթ, ինչն անհրաժեշտ է կարիքավորներին: Իսկ հոգևոր առաջնորդի հետ հաղորդակցվելու համար, պետք է հետևել նրա հրամաններին, ինչն իսկական հավատացյալի պարտականությունն է: Հենց այս հարաբերությունները պահպանելով, կստեղծվի իսլամական իշխանություն, որի բարիքներից կօգտվեն հավատացյալները: Անշուշտ, հավատացյալների քայլերի դիմաց, անհավատները նույնպես քայլեր են անում, որպեսզի հավատացյալները չկարողանան հասնել իշխանության: Ուստի այս այաներում ասվում է , որ նրանց ցանկությունը չի կարող Աստծո կամքից ավելի հզոր լինել և նրանք չեն կարող արգելել Աստծո պատվիրանները, որոնց համաձայն, վերջնական հաղթանակը հավատացյալներինն է:
Այս այաներից սովորում ենք․
1. Իսլամի տեսակետից, պաշտամունքային, տնտեսական ու քաղաքական հարցերն անբաժանելի են:
2. Որքան էլ անհավատներն ուժեղ լինեն, չեն կարող կանխել իսլամի տարածումն աշխարհում: Իսլամը մի օր տարածվելու է ողջ աշխարհում: