Ելք դեպի լույս 630
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նուր սուրահի 58 և 59-րդ այաներ
Ո՛վ հավատացյաներ, ձեր ծառաները, ձեր գերիները և նրանք, որ չափահասության չեն հասել, թույլտվություն պիտի խնդրեն ձեր առաջ կանգնելու: Եվ դա (պետք է անեն) օրը երեք անգամ՝ առավոտյան աղոթքի ժամանակ, կեսօրին, երբ ձեր զգեստները հանեք, և երրորդ` երեկոյան աղոթքից հետո։ Նրանց կարելի է կանգնել ձեր առջև նաև այլ ժամանակ, եթե դա անհրաժեշտ է: Աստված Իր կամքն է հայտնում ձեզ, Նա գիտուն և իմաստուն է։
Երբ ձեր զավակները հասնեն չափահասության տարիքի, կցանկանան ստանալ այն նույն շնորհը, որ դուք վայելում եք ձեր հոր հանդեպ: Ահա այս կերպ է Աստված ներկայացնում Իր պատվիրանները: Գիտուն և իմաստոն է Նա։
Նուր սուրահի այս այաներն անդրադառնում են երեխաների այլասերվածության հարցին, նշելով, թե ինչպես պետք է պահպանել ընտանիքի բարոյական նորմերը: Ծառաներն ու երեխաները, որ ելումուտ են անում տան մեջ, պետք է ծնողների անձնական սահմանները հարգեն ու առանց նրանց թույլտվության չմտնեն նրանց սենյակ: Իհարկե, քանի որ փոքրիկ երեխաները կախված են իրենց ծնողներից, այս այաներն ասում են, որ անգամ փոքրիկ երեխաները, ծնողների սենյակ մտնելուց առաջ պետք է նախազգուշացնեն նրանց և ծնողներն այս օրենքը պետք է իրենց երեխաներին սովորեցնեն փոքրուց:
Այս այաներից սովորում ենք.
1. Ծնողների ամուսնական հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, որ դա բացասաբար չազդի երեխաների վրա և պահպանվի նրանց անձնական կյանքը:
2. Երեխաները մաքրությունը պետք է սովորեն ընտանիքում ու տանը:
3. Ամուսինը պետք է որոշակի ժամեր հատկացնի իր կնոջը և երեխաները չպետք է այդ ժամերին անհանգստացնեն ծնողներին:
Նուր սուրահի 60-րդ այա
Այն կանայք, որ այլևս չեն կարող ամուսնանալ, չեն կարող զավակ ունենալ, կարող են հանել իրենց քողը, (պայմանով), որ իրենց զարդարանքները ցույց տալու համար չլինի դա: Ավելի լավ բան կանեն, եթե պահպանեն առաքինությունն ու պարկեշտությունը (և այս թույլտվությունից չօգտվեն): Աստված ամեն բան գիտի և իմանում է:
Նուր սուրահի 31-րդ այայում խոսվում է հիջաբի մասին: Սակայն այս այան ասում է, որ ծեր կանայք կարող են այս պատվիրանները չկատարել, նշելով, որ երբ նրանց տարիքն արդեն բարձր է ու նրանք ամուսնանալու ցանկություն չունեն, կարող են վերցնել գլխաշորը կամ չադրան: Իհարկե սա վերաբերում է այն կանանց, ովքեր չեն զարդարվում զարդերով: Նման պայմաններում նրանք կորցնում են իրենց սեռական գրավչությունը և գլխաշոր կրելը խնդիր չի առաջացնում: Իհարկե, եթե այս կանայք պահպանեն հիջաբը, դա նրանց համար ավելի լավ կլինի: Այս այաները ցույց են տալիս, որ հիջաբի կարևորությունը կանանց համար, նրանց արժանապատվությունը պահպանելն է: Իսլամի տեսակետից, հիջաբն այն ծածկոցն է, որը թույլ չի տալիս նրանց գրգռիչ լինել այլ տղամարդկանց համար:
Այս այաներից սովորում ենք.
1.Իսլամի օրենքները ճկուն են ու հիմնված անհրաժեշտությունների ու իրականությունների վրա: Ուստի պայմանների փոփոխությամբ դրանք փոխվում են: Այսպես, այս այայում, կանանց համար հիջաբը պարտադիր պայման չի համարվում:
2. Կանայք չպետք է շպարված դեմքով ներկա գտնվեն այն հավաքներում, որտեղ կան անծանոթ կամ ոչ հարազատ տղամարդիկ:
Նուր սուրահի 61-րդ այա
Կույրերին, կաղերին, հիվանդներին ու ձեզ կարելի է ճաշել ձեր տանը կամ հայրերի, մայրերի, եղբայրների, քույրերի, հորեղբայրների, հորաքույրերի, մորեղբայրների, մորաքույրերի կամ այն(տներում), որոնց բանալիները ձեր ձեռքում են, կամ ձեր բարեկամների (տանը)՝ միասին կամ առանձին:Երբ մտնեք տուն, իրար փոխադարձաբար բարևեք և երկնային օրհնությունը հայցեք: Աստված Իր պատվիրանները բացատրում է ձեզ, որպեսզի հասկանաք:
Այս այան բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում այն անդրադառնում է սովորական հիվանդներին ու հաշմանդամներին, հատկապես նրանց, ովքեր ունեն տեսողության խնդիր: Այան նշում է, որ Աստված նրանց նկատմամբ որոշակի խստություններ վերացրել է և մարդիկ էլ պետք է նրանց համար հասարակական ու սոցիալական կյանքում արտոնություններ սահմանեն:
Երկրորդ մասը վերաբերում է բարեկամական կապերին: Այան նշում է, որ ծնողների տանը, կամ հորաքրոջ, մորաքրոջ, հորեղբոր կամ մորեղբոր տանը, ուտելու կամ խմելու համար կարիք չկա թույլտվություն ստանալ: Այան ասում է, որ եթե դուք գտնվում եք նրանցից մեկնումեկի տանը, սակայն իրենք տանը չեն, Աստված թույլ է տալիս օգտվել նրանց կերակուրներից: Այն ընկերներն ու հարազատները, որոնց հետ շփվում եք և ովքեր իրենց բանալիները տվել են ձեզ, կարող եք օգտվել նաև նրանց տանը եղած կերակուրներից:
Երրորդ բաժնում այան ներկայացնում է ընդհանուր պատվիրան տուն մտնելու վերաբերյալ: Այան ասում է . Ձեր կամ ուրիշի տուն մտնելիս բարևեք և այդ բարևը պետք է ջերմ լինի, քանի որ դա կարևոր է առողջության համար և տան անդամները հեռու են մնում ցավից ու վշտից:
Այս այաներից սովորում ենք.
1. Իսլամական իշխանության մարդիկ ու պաշտոնյաները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հաշմանդամներն ապրեն լավ պայմաններում և նրանց հասարակական կյանքի համար դյուրություններ ստեղծեն:
2. Բարեկամներն իրար նկատմամբ որոշակի իրավունքներ ունեն:
3. Իսլամում ընկերությունը շատ կարևոր է և հավասարվում է բարեկամության հետ:
4. Բարևելը քաղաքավարություն է և պատճառ է դառնում, որ տանը հաստատվի բարություն։