Դեկտեմբեր 02, 2021 08:19 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրահի 31-րդ այա 

«وَ کَذَلِکَ جَعَلْنَا لِکُلِّ نَبِیٍّ عَدُوًّا مِنَ الْمُجْرِ‌مِینَ وَ کَفَى بِرَ‌بِّکَ هَادِیًا وَ نَصِیرً‌ا»

Չարագործները Բարձրյալի առաքյալների թշնամիներն են, բայց Աստված քո ռահվիրան ու աջակիցն է:

Այս այան, դիմելով Մոհամմադ մարգարեին, որն Աստծո վերջին մարգարեն է, ասում է. «Մի կարծիր, որ միայն դու ես հանդիպել գոռոզամիտ մարդկանց: Պատմության ընթացքում, բոլոր մարգարեները հայտնվել են նման իրավիճակում: Սակայն իմացիր, որ դու միայնակ չես, Աստված քեզ առաջնորդում է և չեզոքացնում նրանց սադրանքները: Իմացիր, որ քո ջանքերի շնորհիվ, իսլամն օրեցօր տարածվելու է»: Ընդհանրապես, մարդն ինքն է որոշում սխալ ճանապարհ ընտրի, թե՝ ճիշտ: Եվ Աստված հնարավորություն է տվել, որ մարդը ընտրի այն ճանապարհը, որը ցանկանում է: Մարդն ունի ընտրելու կարողություն: Ոմանք ընտրելով սխալ ճանապարհ, կանգնում են մարգարեների դեմ և պատրաստ չեն լինում ընդունել ճշմարտությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Չարի ու բարու պատմությունը մշտապես եղել է պատմության մեջ և շարունակվելու է:

2. Հանցանքը մարդուն հեռացնում է ճշմարտությունից:

3. Անհավատների առջև պետք  է ապավինենք աստվածային անսահման ուժին, ինչը մարդու համար շատ կարևոր է:

Ֆորղան սուրահի 32 և 33-րդ այաներ

وَقَالَ الَّذِینَ کَفَرُوا لَوْلَا نُزِّلَ عَلَیْهِ الْقُرْآنُ جُمْلَةً وَاحِدَةً کَذَلِکَ لِنُثَبِّتَ بِهِ فُؤَادَکَ وَرَتَّلْنَاهُ تَرْتِیلًا

وَلَا یَأْتُونَکَ بِمَثَلٍ إِلَّا جِئْنَاکَ بِالْحَقِّ وَأَحْسَنَ تَفْسِیرًا

Անհավատներն ասում են. Ինչու՞ Ղուրանը միանգամից չի ուղարկվել: Այսպես(Մենք այն երկնքից իջեցրինք գլուխ առ գլուխ), որպեսզի քո սիրտը զորացնենք .և այն դանդաղորեն ընթերցեցինք:

Ամեն անգամ, որ առակներով հարձակվեն քեզ վրա, քեզ տալու ենք դրանց բացատրությունը և քեզ ուղարկելու ենք ճշմարտությունը, (որպեսզի կռվես նրանց դեմ):

Անհավատներն ու կռապաշտները չընդունեցին մարգարեի խոսքը: Նրանք ամեն անգամ մի պատրվակ էին փնտրում: Մի օր ասում էին, թե ինչո՞ւ Աստված իր խոսքն իրենց չի հայտնում, մեկ այլ անգամ ասում էին, թե ինչո՞ւ չեն տեսնում հրեշտակներին: Հետո նրանք ասում էին, թե Ղուրանն ինչո՞ւ մարգարեին միանգամից չհայտնվեց, որպեսզի դրանից միանգամից տեղեկանային: Ի պատասխան, Աստված ասում է, որ այաներն ուղարկվել են տարբեր ժամանակներում, որպեսզի մարգարեն կարդա մարդկանց համար ու նրանք իմանան, թե տվյալ ժամանակ ինչպես պետք է վարվեն: Մարգարեի պարտականությունը մարդկանց այն ամենի մասին տեղեկացնելն է, ինչը պետք է տեղի ունենա ժամանակի ընթացքում: Մարգարեն, մի սրտացավ ուսուցչի նման, ժողովրդի կողքին է, որպեսզի յուրաքանչյուր  պայմանում ցույց տա  ճիշտ ճանապարհը: Նա գրքի հեղինակ չէ, որպեսզի այն գրի ու հանձնի մարդկանց: Նա մի ուսուցիչ է, որ նախ երեխաներին սովորեցնում է այբուբենը և այնուհետև,  ընթացքում, այլ տեղեկություններ տրամադրում նրանց: Նա Մեքքայում պայքարում էր անհավատության ու կռապաշտության դեմ: Երբ մարգարեն գաղթում է Մադինա, ստեղծվում են պայմաններ, որպեսզի նա Ղուրանի այաները փոխանցի մարդկանց: Ընդհանրապես, սովորելը պետք է իրականացվի քայլ առ քայլ և անշուշտ, մարդու ծրագիրն Աստծո կողմից հստակեցված է: Սակայն պետք է առաջ գնալ քայլ առ քայլ, քանի որ հակառակ դեպքում, ուսման ընթացքը շատ կդժվարանա: Դրանից բացի, Ղուրանի այաները մարգարեին հայտնվում են փուլ առ փուլ: Դրա պատճառով, մարգարեն մշտապես հաղորդակցվում էր Աստծո հետ: Այդպիսով, մարգարեի կամքն ուժեղանում էր, որպեսզի նա կատարեր իր առաքելությունը: Դրանից բացի, Աստված Ղուրանի այաներով պատասխանում էր յուրաքանչյուր անհարկի խոսքի, որ թշնամիներն ասում էին, ցույց տալով իր ճշմարտացիությունը:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանի ուսուցումը և կրոնի ուսմունքները պետք  է լինեն քայլ առ քայլ:

2. Համապարփակ կրոնն այն կրոնն է, որ համապատասխանում է դեպքերին և իրադարձություններին:

3. Ղուրանը պետք  է կարդալ հանգիստ ու խորհելով:

4. Ղուրանի ընթերցումն ամրացնում է մարդու սիրտն ու հոգին: Ղուրանը ներկայացնում է և ամենահամապարփակ և բազմակողմանի ճշմարտությունը:

Ֆորղան սուրահի 34-րդ այա

الَّذِینَ یُحْشَرُونَ عَلَى وُجُوهِهِمْ إِلَى جَهَنَّمَ أُوْلَئِکَ شَرٌّ مَّکَانًا وَأَضَلُّ سَبِیلًا

Նրանք, որ ամենից շատ են մոլորված ուղիղ ճանապարհից, դժոխքում պառկելու են երեսի վրա ու բնակվելու են ամենասրսափելի վայրում:

Մարդիկ ըստ իրենց վարքագծի, հայտնվելու են Աստծո առջև: Նրանք, ովքեր իրենց աչքերը փակել էին ճշմարտության առջև, այնտեղ կույր են հայտնվելու: Նրանք, ովքեր կենդանիների նման մտածում են միայն իրենց բնազդները բավարարելու համար, Աստծո առջև ներկայանալու են չորքոտանիների նման: Նրանք, ովքեր կարծում էին, թե ամենագետն էին և ծաղրում էին հավատացյալներին, հանդերձյալ կյանքում հասկանալու են, որ ամենամոլորվածներն են:

Այս այայից սովորում ենք.

1. Նվաստացնել ուրիշներին այս աշխարհում, նշանակում է նվաստանալ հանդերձյալ կյանքում:

2. Պետք է ճանաչել ճիշտ ճանապարհը: Միայն այդպես կարող ենք հասկանալ, թե որքան մոտ ենք Աստծուն և որքան հեռու նրանից: