Դեկտեմբեր 02, 2021 08:33 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրահի 41 և 42-րդ այաներ

وَإِذَا رَأَوْکَ إِن یَتَّخِذُونَکَ إِلَّا هُزُوًا أَهَذَا الَّذِی بَعَثَ اللَّهُ رَسُولًا

إِن کَادَ لَیُضِلُّنَا عَنْ آلِهَتِنَا لَوْلَا أَن صَبَرْنَا عَلَیْهَا وَسَوْفَ یَعْلَمُونَ حِینَ یَرَوْنَ الْعَذَابَ مَنْ أَضَلُّ سَبِیلًا

Երբ տեսնեն քեզ, կծաղրեն: Կասեն  նրանք.« Սա է՞ Աստծո մարգարեն»:

Քիչ է մնացել, որ մեզ ուրանալ տա մեր կուռքերի պաշտամունքը: Բայց մեր հաստատակամության շնորհիվ կարողացանք դիմադրել: Բայց երբ տեսնեն պատժի մոտենալը, այդ ժամանակ կհասկանան, թե ո՞վ է առավել մոլորվածը:

 

Այս այաներում Ղուրանն ասում է, որ նրանք, ովքեր մարգարեի խոսքը լսելու փոխարեն նրան ծաղրում են, ասելով. «Ինչպե՞ս կարող է մի մարդ, ով չունի ոչ հարստություն  և ոչ էլ տիտղոս և մեծացել է որբ, մեր մարգարեն լինել: Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կուռքերին, քանի որ այս մարդը մեզ մոլորեցնելու է»: Ի տապաստան, Աստված ասում է . «Երբ տեսաք մեր պատժի նշանները, այն ժամանակ կհասկանաք, թե ով է մարգարեն: Նա, ով երկար տարիներ ապրել է ձեր մեջ և ունեցել ճիշտ կյանք: Արդյոք նրան մոլորված ե՞ք համարում, և շարունակելու ե՞ք կուռքեր պաշտել:  Ինքներդ ձեզ համարում ե՞ք ճիշտ ճանապարհով ընթացող մարդիկ»:

Այս այաներից սովորում ենք.

1. Նրանք, որ չունեն տրամաբանություն, ծաղրում են Աստծուն և մարդկանց: Դա մշտապես եղել է կռապաշտների ձևը:

2. Գոռոզամիտը չի ընդունում ճշմարտությունը և  գոռոզությունը հաճախ մոլորեցնում է  իրեն:

3. Ճշմարտության առջև դիմադրելն անիմաստ է:

Ֆորղան սուրահի 43-րդ այա

أَرَأَیْتَ مَنِ اتَّخَذَ إِلَهَهُ هَوَاهُ أَفَأَنتَ تَکُونُ عَلَیْهِ وَکِیلًا

Արդյոք հանդիպե՞լ ես նրան, ով իր կրքերից բացի այլ Աստված չի ճանաչում: Արդյոք կարո՞ղ ես նրան երաշխավորել:

Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. «Անհավատներն ու կռապաշտները քո խոսքը չեն ընդունում, քանի որ այն չի համապատասխանում իրենց ցանկասիրությանն ու ցոփ կյանքին: նրանք անում են այն, ինչ ցանկանում են, առանց մտածելու՝ դա սխալ է թե՞ ճիշտ: Նրանք ապրում են բնազդային կյանքով: Ուրեմն հույս չունենաս, որ նրանք կլսեն քո խոսքը:

Այս այայից սովորում ենք.

1. Անհավատության հիմքում ընկած է ցանկասիրությունը և ոչ թե տրամաբանությունը:

2. Յուրաքանչյուր մարդու մեջ գոյություն ունի Աստծուն հասնելու ցանկությունը: Հակառակ դեպքում, մարդը համարվում է մոլորված:

3. Մարդը պետք է հավատացյալ լինի ինքնակամ ոչ թե պարտադրաբար:

Ֆորղան սուրահի 44-րդ այա

أَمْ تَحْسَبُ أَنَّ أَکْثَرَهُمْ یَسْمَعُونَ أَوْ یَعْقِلُونَ إِنْ هُمْ إِلَّا کَالْأَنْعَامِ بَلْ هُمْ أَضَلُّ سَبِیلًا

Կարծո՞ւմ ես թե նրանք մեծ մասամբ լսում են ու հասկանո՞ւմ: Նման են չորքոտանիների՝թերևս նրանցից ավելի մորոված: 

Այս այան, նույնպես, դիմելով մարգարեին, ասում է. «Կռապաշտների խոսքերից մի անհանգստացիր և նրանց նկատմամբ սրտացավ մի եղիր, որովհետև նրանք չեն ցանկանում ընդունել ճշմարտությունը, չունեն լսելու ականջ, որպեսզի ընդունեն այն, ինչ լսում են: Նրանք նման են չորքոտանիների, որոնք ոչ իրենց տիրոջ խոսքն են հասկանում և ոչ էլ միտք ունեն, որպեսզի դրա հիման վրա որոշում կայացնեն: Նրանք նույնիսկ ավելի մոլորված են, քան չորքոտանիները, քանի որ կենդանիները չունեն մտածելու ունակություն, իսկ մարդն այն ունի, սակայն որոշ մարդիկ այն չեն օգտագործում:   

Այս այայից սովորում ենք.

1. Կենդանին չունի ճիշտն ու սխալը զատելու ունակություն: Իսկ մոլորված մարդիկ, չնայած ունեն այդ ունակությունը, սակայն չեն փորձում այդ ուղղությամբ աշխատել, որպեսզի կարողանան ճիշտն ու սխալը զանազանել իրարից:

2. Առաջնորդվելու համար, առաջինը պետք է լսել ճշմարտությունը և խորհել այդ մասին:

3. Նա, ով ընդունում է Աստծո առաջնորդությունն արժանանում է հարգանքի: Իսկ նա, ով պայքարում է ճշմարտության դեմ, Աստծո աչքում ավելի ստոր է, քան կենդանին: