Ելք դեպի լույս 642
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրահի 50-րդ այա
وَلَقَدْ صَرَّفْنَاهُ بَیْنَهُمْ لِیَذَّکَّرُوا فَأَبَى أَکْثَرُ النَّاسِ إِلَّا کُفُورًا
Մենք անձրևը տեղում ենք նրանց դաշտերի վրա, որպեսզի չմոռանան մեր բարիքները: Բայց նրանք մշտապես ամեն ինչ մոռանում են, բացառությամբ ապերախտ լինելու:
Աստված մարդկանց առաջնորդելու համար, իր այաները ներկայացնում է տարբեր ձևերով: Երբեմն այդ այաները պատգամների նման են հայտնվում, երբեմն՝ նախազգուշացումների: Այաների մի մասը վերաբերում են նախկին ազգերի ճակատագրերին: Ղուրանում կան նաև այաներ, որոնք վերաբերում են հանդերձյալ կյանքին, Աստծո գթությանը կամ զայրույթին: Ղուրանի այս բոլոր այաները նրա համար են, որ մարդը ճիշտ գտնի իր ճանապարհը և չմոռանա իր անցյալն ու մտածի ապագայի մասին: Այդուհանդերձ, պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասը, հետևելով իր ցանկասիրությանը,Աստծո ճանապարհին հետևելու փոխարեն, հեռանում է նրանից:
Այս այայից սովորում ենք.
1. Վտանգավոր է, երբ մարդը մոռանում է ինքն իրեն ու Աստծուն: Ուստի մարդը պետք է մշտապես գտնվի նախազգուշացման մեջ:
2. Անհատական և հասարակական կյանքում հեռանալով աստվածային պատվիրաններից, մարդը չարիք է գործում:
Ֆորղան սուրահի 51-րդ այա
وَلَوْ شِئْنَا لَبَعَثْنَا فِی کُلِّ قَرْیَةٍ نَذِیرًا
Եթե ուզեինք յուրաքաչյուր քաղաքի համար մի ազդարարող կուղարկեինք:
Մարգարեներին և առաքյալներին ընտրելն Աստծո գործն է և մարդիկ դրանում դերակատար չեն:Ի պատասխան կռապաշտների անհիմն պահանջների, որոնք մարգարեի հեղինակությունը թուլացնելու համար ասում էին, արդյո՞ք ավելի լավ չէր լինի որ Աստված յուրաքանչյուր քաղաքի համար մի մարգարե ուղարկեր, այս այան ասում է․ «Եթե Աստված ցանկանար այդպես անել, այդպես էլ կլիներ: Սակայն նա ըստ իր իմաստության, ուղարկել է մարգարե Մոհամմադին, որպեսզի նա մարդկանց հրավիրի դեպի Աստված: Այս այան ցույց է տալիս նաև իսլամի համապարփակ լինելը և իսլամի մարգարեի կարևորությունը: Որովհետև իսլամի մարգարեի ի հայտ գալուց հետո, այլևս նոր մարգարեի կարիք չկա և նրա ուսմունքները կարող են պատասխանել բոլոր հարցերին:
Այս այայից սովորում ենք.
1. Միասնությունը կարևոր է հասարակության առաջնորդման համար և դա իսլամի կարևորագույն սկզբունքներից է:
2. Մարգարեին նշանակում է Աստված, քանի որ նա է ընտրում նրան, ով արժանի է:
Ֆորղան սուրահի 52 րդ այա
فَلَا تُطِعِ الْکَافِرِینَ وَجَاهِدْهُم بِهِ جِهَادًا کَبِیرًا
Անհավատներին չզիջես: Այսպես պայքարիր նրանց դեմ:
Այս այան, դիմելով իսլամի մարգարե Մոհամմադին, ասում է . Քո առաքելությունն իրականացնելու համար մի զիջիր և կանգիր մոլորությունների ու շեղումների առաջ: Երբեք մի ենթարկվիր կռապաշտների ու մոլորվածների ցանկություններին:
Իսլամի թշնամիները հայտարարում են, որ իսլամի տարածումը տարբեր երկրներոմ տեղի է ունեցել թրով ու պատերազմով: Իսկ այս այան ասում է, որ ամենակարևոր պատերազմը մշակութային ու մտավոր պատերազմն է: Այան ասում է, որ անհավատների դեմ պետք է մղել մտավոր պայքար, որովհետև տրամաբանության ու բանականության զենքն ամենասուր և գործունյա զենքն է:
Ուսումնասիրելով իսլամի աշխարհագրությունը, պարզվում է, որ այսօր մուսուլմաններով ամենախիտ բնակեցված երկիրն Ինդոնեզիան է, որտեղ բնակվում է 200 միլիոն մուսուլման: Եվ այստեղ որևէ իսլամական արշավանք չի իրականացվել: Ընդհանրապես, Ասիայի արևելքի մուսուլմանները՝ Չինաստանից մինչև Մալայզիա, Ինդոնեզիա և Ֆիլիպիններ, մեծ թիվ են կազմում: Իսլամն այստեղ տարածվել է առանց որևէ արշավանքի: Այս երկրի մարդիկ մուսուլմանների հետ առևտրային ու մշակութային կապերի միջոցով ծանոթացել են իսլամին և ընդունել այն: Մյուս կողմից, որոշ եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում իսլամի նկատմամբ հետաքրքրությունն աճել է և շատ արևմտյան երկրների բնակիչներ, Ղուրանն ընթերցելով, ծանոթացել են իսլամ կրոնի ուսումունքներին: Նրանց իսլամ ընդունելու հարցում ոչ մի պարտադրանք չի եղել։
Այս այայից սովորում ենք.
1. Հավատացյալ մարդը երբեք անհավատների սխալ ցանկություններին չի ենթարկվելու:
2. Ուրիշներին պետք է դեպի իսլամ հրավիրել Ղուրանի ուսմունքների հիման վրա: Այլ խոսքով, Ղուրանը լավագույն և ամենահզոր միջոցն է՝ անհավատների դեմ մշակութային պատերազմի համար:
3. Ամենամեծ ջիհադը մտավոր ու գիտական ջիհադն է՝ մոլորությունների դեմ: