Հունվար 16, 2022 11:18 Asia/Yerevan

Ինքնագնահատականը ինքներս մեր մասին մտածելու և սեփական անձը գնահատելու միջոց է:

Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ քննադատում ենք ինքներս մեզ, սակայն երբ ավելի ու ավելի հաճախ եք ինքներդ ձեր մասին տհաճ մտքերով ու զգացումներով  լցվում, հավանաբար դուք ունեք ցածր ինքնագնահատական: Գուցեք հստակ չպատկերացնեք ցածր ինքնագնահատականի պատճառը, սակայն կան պարզ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ բարելավելու սեփական անձի նկատմամբ ձեր իսկ վերաբերմունքը:

Ցածր ինքնագնահատականի նշաններից են՝

  • ձեր ուղեղը լի է վատ կամ բացասական մտքերով
  • ձեր անձի նկատմամբ խիստ և անհարկի քննադատաբար եք տրամադրված
  • բևեռացած եք ձեր բացասական կողմերի վրա և անտեսում կամ արհամարհում եք սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները
  • համոզված եք, որ այլ մարդիկ բոլոր առումներով ձեզնից ավելի լավն են
  • չեք ընդունում ձեզ ուղղված գովասանքի խոսքերը (կոմպլիմենտ)
  • ձեզ տանջում են տխրության,ընկճվածության, անհանգստության,ամոթի կամ զայրույթի զգացումները:

----

Ցածր ինքնագնահատականի ազդեցությունները

Եթե ունեք ցածր ինքնագնահատական, կարող եք դժվարություններ ունենալ տանը, կրթօջախում կամ աշխատավայրում: Դուք կարող եք ինքներդ ձեզնից հիասթափվել, ձեր անձի նկատմամբ դառնալ կտրուկ քննադատող, լցվել ինքնամերժման մտքերով և ինքներդ ձեզ օտարեք մարդկանցից, շփումներից կամ նախկին գործառույթներից:

Ինչպե՞ս բարելավել ինքնագնահատականը և հոգեկան առողջությունը

Ինքնավստահությունը և սեփական անձի նկատմամբ ինքնահարգանքը բարելավելու համար կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը՝

  • ավելի հաճախակի մտածեք այն հարցերի շուրջ, որտեղ դուք ունակ եք, ուժեղ եք կամ գիտակ եք:
  • փորձեք ուրախանալ և դրական հույզերով լցվել ձեր կյանքի նույնիսկ փոքր հաջողությունների վրա, պատմեք այդ մասին ձեզ մոտիկ մարդկանց:
  • փոխեք ձեր մտածելակերպը և ազատվեք տհաճ ու բացասական, ինչպես նաև ցանկացած անցանկալի երևույթը փորձեք մեկնաբանել այլ տեսանկյունից՝ առանց ողջ մեղավորությունը դնելով ձեր սեփական անձի վրա:
  • ավելի շատ մտածեք այն բաների մասին, որոնք կարող եք փոխել և մի սևեռվեք ոչ իրատեսական փոփոխությունների վրա:
  • խուսափեք ամեն գործ անելուց կատարյալ արդյունքների ձգտելուց. կատարելությունն անհնար է:
  • դադարեք սխալներ գործելու մեջ պարսավել կամ մեղադրել սեփական անձը. չէ՞ որ սխալվում են բոլորը:
  • զբաղվեք ձեզ հաճույք պատճառող գործերով, որը թույլ կտա լցվել դրական հույզերով:
  • ավելի հաճախ եղեք հարազատ և սիրելի մարդկանց շրջապատում
  • զբաղվեք այլ մարդկանց օգնելու կամավոր աշխատանքով. սա կարող է օգնել, որ ինքներդ ձեր մասին լավ զգացումներով լցվեք:
  • վարեք առողջ ապրելակերպ. հիշեք, որ ֆիզիկական մարզանքները կարող են «թարմացնել» ուղեղը և բարելավել հոգեկան գործունեությանը:

Իսկ եթե  կարծում եք, որ այս բոլորը չեն օգնում ձեզ ուրեմն զրուցեք բժշկի, հոգեկան առողջության ոլորտի խորհրդատուի, հոգեթերապևտի (կլինիկական հոգեբան), մոտիկ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:

 ---

Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել  և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն անձանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողություններն ու ունակությունները և կարծում են, որ սեփական ուժերը բավարար են ցանկացած իրենց առջև դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ անձը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու և ավարտելու ժամանակ: Նա չի վախենում իր առջև նոր նպատակներ դնելուց և հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը:

Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ժամանակ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլև դադարում են իրենց առջև ընդհանրապես նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը:

Ինքնավստահությամբ փայլող անձանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել,  հասարկության մեջ այդպիսի մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, քանզի բոլորը ձգտում են նմանվել իրենց:

Հոգեբանների մի խումբ, անցկացնելով մի  շարք ուսումնասիրություններ, պարզեցին, որ մարդկանց մոտ առաջադրանքի բարդացման հետ մեկտեղ մեծանում է ոչ միայն սխալների քանակը, այլև ինքնավստահությունը:

Հեղինակները նշում են, որ տվյալ երևույթի հոգեբանական մեխանիզմները դեռևս հստակ բացատրություն չունեն:

Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ինքնավստահությունը դա խաբուսիկ երևույթ է, քանզի մենք կարող ենք տեսնել միանգամյա գոյություն չունեցողը:

Ցանկացած դեպքում մեզանից յուրաքանչյուրն էլ անծանոթ իրավիճակում հայտնվելիս անինքնավստահության մասին կարող է խոսել: Դա լրիվ նորմալ երևույթ է, և խոսել անձի անիքնավստահության մասին այստեղ այդքան էլ տեղին չէ: Բայց եթե տագնապն ու անինքնավստահությունը ուղեկցում են ավորական և իրեն լավ ծանոթ իրադրություններում, ապա այստեղ արդեն հոգեբանի միջամտությունը անխուսափելի է:

Ահա մի քանի ինքնավստահության զարգացման տեխնիկաներ`

- Եթե դուք ունեք ձեր շրջապատում մի ինքնավստահ անձնավորության օրինակ, ապա փորձեք հետևել նրա շարժումներին և խոսքին,վարքին և հետո նմանակեք նրան:

-  Փորձեք մեծացնել ձեր շփումների սահմանը և բոլորովին նոր գործեր սկսեք:

Շատ քչերն են իրենց անինքնավստահ զգում բավականին լավ ծանոթ իրավիճակում` իրենց հարազատ մարդկանց շրջանակում, լավ ծանոթ գործով զբաղվելիս: Հոգեբանները դա անվանում են հարմարավետության սահման: Դրա համար էլ հարկավոր է նոր ծանոթություններ ձեռք բերել և նոր գործեր ձեռնարկել, եթե նույնիսկ այդ ճանապարհին պահանջվի հաղթահարել մի շարք հոգեբանական պատնեշներ: Հիշե՛ք, երբ մենք լայնացնում ենք մեր հարմարավետության սահմանը, մենք ավելացնում ենք մեր ինքնավստահության ցուցանիշը:

-  Հրաժարվեք ինքնաքննադատությունից

Փորձեք մտածել դրական, կառավարել սեփական մտքերը: Օրինակ` եթե դուք սխալվել եք և ձեր ներքին ձայնը ձեզ ճնշում է և մեղադրում, որ դուք անհաջողակ եք, նորից ամեն ինչ փչացրեցիք, ապա փորձեք հիշել, որ սխալների վրա են սովորում և հաջորդ անգամ արդեն նույն սխալը չեք կրկնի:

-  Եղեք ազատ ձեր արատահայտությունների մեջ, արտահայտեք և դրական և բացասական կարքիները և հույզերն առանց վախենալու, որ կարող են դրանք ինչ որ մեկին դուր չգալ:

-  Հանգիստ ընդունեք սեփական անկատարելությունը, քանի որ ոչ ոք, երբեք չի կարող կատարյալ և իդեալական լինել ցանակացած պարագայում: Ընդունեք ձեր սխալները և անհաջողությունները, քանի որ սխալվում է նա, ով ոչինչ չի անում:

-  Ձեր առջև նոր նպատակներ դրեք և սկսեք իրականցնել դրանք, քանի որ կյանքը իմաստավորվում է միայն նոր նպատակների ձեռքբերման ժամանակ:

Նոր նպատակների ձեռքբերման ժամանակ դուք կզգաք, թե որքան ինքնավստահ եք դառնում ձեր ուժերում :

Ապրեք կյանքի ամեն վայրկյանով: Հենց կյանքի ամեն մի առանձին վերցրած վայրկյանում էլ գտնվում է կյանքը, որտեղ տեղ չկա վախերի, տագնապների, անհանգստության և ափսոսանքների համար:

----

Վերջում էլ ավելացնենք մի քանի հաճելի խորհուրդներ,որոնք կնպաստեն ինքնագնահատականի բարձրացմանը՝

. Ժպտացեք
Իզուր չեն ասում. «Ժպտա աշխարհին, և աշխարհը կժպտա քեզ»։ Ժպիտը հաղորդում է ինքնավստահություն, հանում սթրեսը և հանգստացնում սրտախփոցը, և ահա արդեն դրական զգացողությունները նկատելի են։

. Սովորեք որևէ նոր բան


Նոր նպատակների, հմտությունների ու գիտելիքների ձեռքբերումն բարձրացնում է ինքնագնահատականը և ինքնավստահության զգացողությունը։ Բացի այդ, սովորելը միշտ զվարճալի է։ Մինչ այդ կարևոր չէ, դա կլինի որևէ փոքր բան, օրինակ՝ նոր վարժություն, կամ էական ու կարևոր բան, օրինակ՝ նոր լեզու։



.Սկսեք մարզվել


Մարզումներ, մարզումներ ու կրկին մարզումներ։ Որքան էլ թվա «ծեծված», սակայն սա փաստ է. Ֆիզիկական ակտիվությունը միշտ դրական է անդրադառնում մեր էմոցիոնալ վիճակի վրա։ Պետք չէ լինել օլիմպիական մարզիկ, սակայն իրական նպատակների սահմանումն ու դրանք հասնելը կարող է մեզնից յուրաքանչյուրը։ Արդյունքը սպասել չի տա։

 

 

 

Պիտակ