Մայիս 11, 2016 14:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական թողարկման ընթացքում կանդրառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական լուրերին: Ընկերակցեք մեզ:

Համակողմանի համագործակցությունների բոլոր պոտենցիալների օգտագործման նպատակով ընդլայնվելու են տարածաշրջանային կազմակերպություններում այդ թվում ԷԿՕ-ում, նաև միջազգային շրջանակներում Իրանի ու Թուրքմենստանի համագործակցությունները: Այդ մասին անցած շաբաթ կարևորությամբ է խոսվել Թեհրանում Իրանի պաշտոնատարների հետ Թուրքմենստանի ԱԳ նախարարի հանդիպումների ընթացքում: Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման առաջին զրույցը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ, ասաց. «Իրանն ու Թուրքմենստանը հաջող փոխհամագործակցություն են ունեցել, ինչը պիտի ընդլայնվի երկու ժողովուրդների շահերի, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցություններին զուգահեռ»:

Շաբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծելով Իրանի ու Թուրքմենստանի միջև համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման նպատակով Կասպից ծովի պոտենցիալների ճիշտ օգտագործման անհրաժեշտությունն, ասաց, որ երկաթուղային գծերի միացումն ու դրանց մինչև Միջին Ասիայի ու Ասիայի արևելքի երկրներ ձգելն Իրանին ու Թուրքմենստանին դրել է ռազմավարական հարաբերությունների ուղղության վրա:

1991 թվականին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների անկախության հռչակումից հետո Իրանն ու Թուրքմենստանը հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ մեծ քայլեր են կատարել: Բազմակողմ համագործակցությունների զարգացումը,Սարախս-Թաջան ուղղությամբ երկթգծային ցանցի ընդլայնումը, ջրամբարտակների կառուցման պես համատեղ նախագծերում ու նաև Կասպից ծովի շրջանում երկու երկրի համագործակցությունները վկայում են երկու հարևան երկրների երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների մեծ ծավալների մասին:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը Թեհրանում Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց Իրանի-Ղազախստանի ու Թուրքմենստանի երկաթգծի միջոցով տարանցման վերջին վիճակի, ճանապարահային փոխադրության միջոցով տարանցման զարգացման ու նաև Սարախս-Սարախս կամուրջի կառուցման շուրջ:

Գոհունակություն հայտնելով Իրանի ու Թուրքմենստանի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ իր երկրի և Իրանի միջև տարանցման ծավալների մեծացման կապակցությամբ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը ընդգծել է. «Երկու երկրի նախագահները Աշխաբադում համաձայնեցին, որպեսզի երկաթգծի միջոցով Իրանի ու Թուրքմենստանի միջև բեռնափոխադրման ծավալը տարեկան 6 միլիոն տոննայից առաջիկա 10 տարիներում ավելանա 60 միլիոն տոննայի:

ԻԻՀ Երկաթգծի ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Փուր Սեյեդ Աղային Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զեկուցելով տարանցման վիճակի և երկաթգծերի ոլորտում երկու երկրի համագործակցությունների շուրջ, ասել է. «Բարեբախտաբար Թուրքմենստանի ԱԳ նախարարի ուշադրության ու տնօրինման շնորհիվ երկաթգծի բնագավառում երկու երկրի համագործակցություններն ընդլայնվել են և այս ծրագրի իրագործման շրջագծում այս տարի Իրանի ու Թուրքմենստանի միջև տարանցման ծավալը կհասնի 3 միլիոն տոննայի»:

Թեհրանն ու Աշխաբադը հաջող փոխհամագործակցություն են ունեցել, որը պիտի ընդլայնվի երկու ժողովուրդների շահերի և տարածաշրջանային հարաբերությունների ուղղությամբ:

---

Իսկ այժմ մեկ այլ լուր Մետաքսի ճանապարհի գնացքի ուղևորության տևողության մասին:

Մետաքսի ճանապարհի ծրագրային առաջին գնացքն իր ուղևորությունը սկսելով Չինաստանի արևելքում գտնվող Ջե-Ջիանգ նահանգի Յի-Վու քաղաքից և 14 օրերի ընթացքում կտրելով 10400 կմ ճանապարհ և անցնելով Ղազախստանի ու Թուրքմենստանի տարածքներից հասավ Թեհրան:

Այս շաբաթ Իրանի երկաթգծի ընկերության պատասխանատուներն ու Յի-Վու քաղաքի ու Չինաստանի առևտրականների մի պատվիրակություն և Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Թեհրանում գումարված նիստում քննարկեցին Չինաստանի արևելքում գտնվող Յի-Վու քաղաքից դեպի Թեհրան բեռնատար գնացքների ծրագրի ակտիվացումը:

Իրանի Երկաթծի ընկերության շահագործման և ուղեծրագրերի հարցերով տեղակալ Հոսեյն Աշուրին այս նիստում կարևորել է այդ գնացքների կանոնավոր ընթացքի պահպանումը : Նա ուղևորության տևողությունը 14-ից 12 օրվա կրճատելու համար պատրաստակամություն հայտնելով, ասել է, որ այս գնացքի աշխատանքի ընդլայնմամբ մոտ ապագայում մեծանալու է բեռների տարանցման ծավալը:

---

Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց նավթի ու գազի ոլորտում աշխատող տարբեր երկրների պատվիրակություններին, որոնք Թեհրան էին ժամանել մասնակցելու համար նավթի ու գազի միջազգային ցուցահանդեսին:

Իրանի նավթի, գազի, զտման ու պետրոքիմիայի միջազգային 21-րդ ցուցահանդեսը Իրանի և աշխարհի 38 երկրի 1900 նավթային ընկերությունների մասնակցությամբ կայացավ Թեհրանում:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Իրանի նավթարդյունաբերության պատասխանատուների հետ նիստի ժամանակ շրջափակումների չեղարկումից հետո ստեղծված մթնոլորտի և արտասահմանյան ընկերությունների հետ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ, ասել է.«Իրանցի արտադրողները հետշրջափակումային մթնոլորտում արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ կարտադրեն նավթաարդյունաբերության անհրաժեշտ մասերը և իրենց արտադրությունը կարտահանեն տարածաշրջանի երկրներ, որի արդյունքում Իրանը դառնալու է տարածաշրջանի երկրներ ապրանքի արտահանման պատվանդանը»:

Բիժան Նամդար Զանգանեն «Օրենսդրական գործընթաց, անհրաժեշտություններ ու լուծումներ» թեմայով համաժողովում ընդգծելով, որ Իրանը հետշրջափակումային շրջանում ձգտում է նավթի արտադրության ու արտահանման ծավալի կրկնապատկմանն, ավելացրել է. «Ներկա պայմաններում նպատակ ունենք նավթի արդյունահանման քվոտան օրական մեկ միլիոն բարելից բարձրացնել երկու միլիոն բարելի, իսկ կատարվծ քայլերով նավթի ու հեղուկային կոնդենսատների արտադրությունն ու արտահանումը հասնելու է շուրջ երկու միլիոն 400 հազար բարելի»: «Ներկա պայմաններում առաջնային տեղ է գրավում նավթ, գազի ու պետրոքիմիայի ոլորտում նախագծերի գործադրումը»,-նշել է Զանգանեն:

Իրանի պետրոքիմիական արտադրության ծավալը հասել է շուրջ 20 միլիարդ դոլարի և Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարիներին կրկնապատկել այն:

---

Նավթի, գազի, զտման ու պետրոքիմիայի միջազգային ցուցահանդեսը հարմար առիթ ստեղծեց ներքին ու արտասահմանյան ընկերություններին Իրանի նավթի արդյունաբերության ծրագրերին ծանոթացնելու համար:

Իրանի նավթի արդյունաբերության հետազոտական կենտրոնը բանակցություններ է վարել Բրիտանիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Ավստրիայի, Ղազախստանի, Չինաստանի, Նորվեգիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի, Հունգարիայի, Քուվեյթի, Իտալիայի ու Իսպանիայի նավթի արդյունաբերության պատասխանատուների հետ:

Թեհրանի նավթի, գազի, զտման ու պետրոքիմիայի միջազգային 21-րդ ցուցահանդեսի ընթացքում Իրանի նավթի պաշարների հետազոտման կապակցությամբ համագործակցության համաձայնագրեր կնքվեցին Իրանի նավթի արդյունաբերության հետազոտական կենտրոնի և որոշ ընկերությունների, այդ թվում Հարավային Կորեայի «Քիգամ» ընկերության հետ:

Օմանի նավթի նախարարն էլ այս ցուցահանդես այցելելով հիանալի ու չափազանց մեծ բնութագրեց նավթի, գազի, զտման ու պետրոքիմիայի միջազգային 21-րդ ցուցահանդեսում ներկայացված Իրանի պոտենցիալները:

Ցուցահանդես այցելեց նաև Նիդերլանդների էկոնոմիկայի, էներգետիկայի ու գյուղատնտեսության նախարարը:

Նիդերլանդների էկոնոմիկայի, էներգետիկայի ու գյուղատնտեսության նախարար Հենք Քամփն անցած տարի էլ առևտրական մի մեծ պատվիրակության կազմում այցելել էր Թեհրան և Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելուց բացի Իրանի տնտեսական ու քաղաքական ոլորտի պաշտոնատարների հետ քննարկել էր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղիները:

Իրանի և Օմանի նավթի նախարարներն էլ քննարկեցին նավթի ու գազի ոլորտում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Օմանի նավթի ու գազի նախարար Մոհամմեդ Բեն Համդ Ալ-Ռահմիի հետ հանդիպումից հետո, ասել է, որ երկու երկրները հիմնելով համատեղ մի ընկերություն, որի գրասենյակը գտնվելու է Օմանում, համագործակցելու են խտացված հեղուկ գազի կամ LNG մարկետինգի ուղղությամբ: