Փետրվար 07, 2022 09:34 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

Իրանի և Հայաստանի դատական ​​և իրավական ոլորտի պաշտոնյաները տարբեր հանդիպումներ ու նիստեր անցկացնելով փորձում են կյանքի կոչել երկու երկրների միջև փոխօգնության և իրավական համաձայնագրերի դրույթները։ Այդ մասին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Հայաստանի Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել է.«Թեհրանը և Երևանը փորձում են հնարավորինս ընդլայնելով իրավական և դատական ​​հարաբերությունները՝ արագացնել Իրանի և Հայաստանի քաղաքացիների հետ կապված իրավական գործընթացները և երկու երկրների քաղաքացիների պաշտպանության իրավական գործընթացը»։

Հայաստանի և Իրանի դատական ​​իշխանությունները 2007 թվականին ստորագրել են երկու երկրների միջև քաղաքացիական և քրեական հարցերով իրավական պայմանագիր, որը պարունակում է 30 հոդված: Պամանագիրը հիմնված է պետական ինքնիշխանությունը հարգելու և փոխադարձության սկզբունքի վրա:

Նշենք, որ  2021թ. հոկտեմբերի 12-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան էր այցելել ԻԻՀ գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, ով Երևանում հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին երկկողմ համագործակցության ընդլայնումը:

Իրանի և Հայաստանի պաշտոնյաների խոսքով, երկու երկրները սերտ հարաբերություններ և համագործակցություն ունեն դատական ոլորտում և փորձում են ընդլայնել դատական ​​և իրավական հարաբերությունները։

Ըստ հաղորդման, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը դատական ​​ոլորտում երկու երկրների համագործակցության մյուս  առանցքն է:

--------------------------

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է տարածաշրջանային լոգիստիկ խնդիրներին, մասնավորապես` ՀՀ տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն, որով անչափ շահագրգռված է Իրանը։

Եթե մեր տարածաշրջանի ապաշրջափակման պայմաններում սկսեն գործել երկաթուղիները, ապա այդ հանգամանքը չպետք է որևէ պարագայում անդրադառնա «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարության վրա, քանզի իրանական կողմը հենց այդ մայրուղին է դիտարկում որպես իր կողմից առաջ մղվող, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման մասին, նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ակնհայտ է, որ մյուս կողմից էլ դա ուղերձ է նաև ադրբեջանական կողմին, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքի մարզը։ Եթե հավելենք, որ Իրանը պատրաստվում է նաև Կապանում հյուպատոսություն բացել և դիվանագիտական փաստացի ու մշտական ներկայություն ունենալ տվյալ մարզում, ապա Հայաստանում նույնպես պետք է նկատի ունենան իրանական կողմի տրամադրություններըև որևէ փորձ չանեն Պարսից ծոց–Սև ծով միջանցքը տեղափոխելու համար»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանը կողմնակից է Հայաստանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցության, ինչը պետք է իրականացվի Սյունիքով։ Այդ դեպքում Հայաստանը կստանա նշանակալի տնտեսական օգուտներ և Իրանը նույնպես շահագրգռված կլինի Սյունիքի անվտանգությամբ, որտեղով իրականացվելու է միջազգային տարանցումը։

Ոսկանյանի համոզմամբ` Մեղրիով երկաթգծի հաղորդակցության վերականգնման պայմանավորվածությունը, որով այդքան շահագրգռված է Բաքուն, միտված է բացառապես ապահովելու Ադրբեջանի կապը Նախիջևանի և Թուրքիայի հետ, հետևաբար Ջուլֆա - Ջուղա - Երասխ ուղղությունն Իրանի համար ունի երկրորդական նշանակություն, քանի որ այդ երկիրը նախիջևանյան հատվածը որևէ կերպ չի դիտարկում որպես Պարսից ծոց–Սև ծով միջանցքի բաղադրիչ և չի ցանկանում Սյունիքը դուրս թողնել գործընթացներից։

Նշենք, որ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերջերս արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։

Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը։

--------------------

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:

Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

Նշենք, որ մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

----------------------

Հունվարի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

-----------------------

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է արդեն իսկ հաստատված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմին և գործունեության կարգին։

----------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ շուտով Բաքվում կկայանա հյուպատոսական հանձնաժողովի համատեղ նիստը։

Ամիր Աբդոլլահյանհը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկողմ համագործակցության ընդլայնումը և տարածաշրջանաին զարգացումները:

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է երկու երկրների նախագահների հանդիպմանը, ինչպես նաև Իրանի  ճանապարհների նախարարի՝ Բաքու և Ադրբեջանի Պնախարարի՝ Թեհրան կյատարած այցերին, նշելով, որ դրանք վկայում են լավ  հարաբերությունների մասին:

Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Իրանի  նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները և իր գործընկերոջը հրավիրել այցելել  Իրան:

Անդրադառնալով երկու երկրների լավ հարաբերություններին՝ Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել դյուրացնել և արագացնել երկու երկրների միջև վիզաների տրամադրման գործընթացը, հատկապես՝ ուսանողների և գործարարների համար։

Ջեյհուն Բայրամովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև վերջին ամիսներին համագործակցության զարգացման կապակցությամբ և հայտարարել Բաքվում համատեղ հյուպատոսական հանձնաժողովի նիստ անցկացնելու պատրաստակամության մասին։

---------------------

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման մասին առաջին բանակցություններից մեկ տարի անց, երկու երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնեկ այդ կապակցությամբ փաստաթուղթ ստորագրելու կապակցությամբ:

Սակայն երկու հարևան երկրների աշխարհագրական  և սահմանային գծերի ճշտումը պետք է դիտարկել որպես 9-ը հոդվածից բաղկացած ղարաբաղի պատերազմում հրադադար հաստատելու պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկը:

Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատարները պատրաստակամություն են հայտնել   սահմանագծման և սահմանազատման գործընթացն անվերապահորեն սկսելու  համար:

Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.«Բաքուն աջակցում է առանց որևէ նախապայմանի  Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին»: Բայրամովը հավելել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է Ադրբեջանի  և Հայաստանի սահմանների զատումը, և Ադրբեջանը կողմ է, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ սկսվի։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույնպես վերջերս արած հայտարարության մեջ ասել էր, որ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը։

Թվում է, թե Ղարաբաղյան հակամարտության կողմերը  արագացնում են հաղորդակցական ենթակառուցվածքի վերաբացումը։ Հայաստանի վարչապետը վերջերս հայկական հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ տարածաշրջանի բոլոր երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները պետք է վերաբացվեն:

Փաշինյանն ասել է.«Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև, սակայն Հայաստանի տարածքում Ադրբեջանի Հանրապետությանը միջանցք տրամադրելը մեր օրակարգում ընդհանրապես չկա»։

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները կրկնապատկել են իրենց ջանքերը Հայաստանում Զանգեզուր կոչվող միջանցքի ստեղծման ուղղությամբ՝ 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի պատերազմում հրադադար հաստատելու համաձայնագրի ստորագրումից հետո՝ թուրք գործընկերներին հետևելով։ Սակայն հայ պաշտոնյաները կտրականապես դեմ են արտահայտվել ադրբեջանա-թուրքական պահանջին: Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները նույնպես հայտարարել են, որ շահագրգռված չեն ԼՂ խաղաղ համաձայնագրի դրույթների կատարումից հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությամբ։