Փետրվար 10, 2022 08:36 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրահի 64-66-րդ այաներ

وَالَّذِینَ یَبِیتُونَ لِرَبِّهِمْ سُجَّدًا وَقِیَامًا

وَالَّذِینَ یَقُولُونَ رَبَّنَا اصْرِفْ عَنَّا عَذَابَ جَهَنَّمَ إِنَّ عَذَابَهَا کَانَ غَرَامًا

إِنَّهَا سَاءتْ مُسْتَقَرًّا وَمُقَامًا

Եվ նրանք, որոնք  գիշերն անցկացնում են Աստծուն պաշտելով` գետնին կամ ոտքի վրա:

Եվ ասում են. «Տե՛ր հեռացրու մեզանից դժոխային չարչարանքները, որոնց պատճառած տանջանքը խիստ է ու մշտական»:

Անշուշտ, դա (դժոխքը) սարսափելի բնակավայր ու կացարան է:

 

Այս այաներն ասում են, որ հավատացյալները մշտապես աղոթում են և այն բխում է նրանց սրտից: Նրանք գիշերը քնից արթնանում են և հաղորդակցվում Աստծո հետ: Նման հավատացյալները ճշմարիտ  հավատացյալներ են: Աստծո բարի արարածները երբեք գոռոզամիտ չեն լինում: Նրանք աստվածավախ են և բարձրյալն Աստծուց իրենց փրկությունն են խնդրում: Նրանք աղոթում են, որ դժոխքի չարժանանան, քանի որ ոչ ոք չի կարող դիմանալ դժոխքի չարչարանքներին: Նրանց աստվածավախությունը պատճառ է դարձել, որ նրանք պատասխանատու մարդիկ դառնան ու իրենց աշխատանքը կատարեն ճիշտ կերպով:

Այս այաներից սովորում ենք․

1. Գիշերը միայն հանգստանալու համար չէ: Այն նաև լավ ժամանակ է՝ Աստծո հետ հաղորդակցվելու համար:

2. Աստծո լավ արարածները մշտապես մտածում են հանդերձյալ կյանքի մասին և առօրյա կյանքը նրանց չի հեռացնում այդ մտքից:

Ֆորղան սուրահի 67-րդ այա

وَالَّذِینَ إِذَا أَنفَقُوا لَمْ یُسْرِفُوا وَلَمْ یَقْتُرُوا وَکَانَ بَیْنَ ذَلِکَ قَوَامًا

Նրանք իրենց առատաձեռնության մեջ ոչ շռայլ են և ոչ էլ ագահ, այլ` խնայող:

Այան ասում է, որ հավատացյալները տնտեսական հարցերում չափավոր են և հաշվենկատ՝ իրենց ընտանեկան հարցերում: Նրանք չափավոր կերպով օգնում են կարիքավորներին և կյանքից ունեցած նրանց պահանջները նույնպես տրամաբանական են:  Այս չափավորությանն անդրադարձ է արվում նաև Ղուրանի այլ այաներում: Իսլամի ուսմունքների համաձայն, մարդը չպետք  է իր ողջ հարստությունը նվիրի ուրիշներին: Մարգարեն նման մարդկանց մասին ասում է. «Եթե ես իմանայի, որ նրանք իրենց ողջ հարստությունը տվել են ուրիշներին, թույլ չէի տա, որ նրանց թաղեին մուսուլմանների գերեզմաններում»:

Այս այայից սովորում ենք.

1. Գիշերվա նամազը շատ կարևոր է: Սակայն դա մեկուսացում չէ: Աստծո բարի արարածները մշտապես մտածում են ընտանիքի կարիքների մասին:

2. Շռայլությունը պետք է լինի չափավոր, անգամ ուրիշներին օգնելու հարցում:

3. Աստծո ազնիվ արարածները ագահ չեն:

4. Իսլամը կարևորում է չափավորությունը և ծայրահեղությունից հրաժարվելը:

 

Ֆորղան սուրահի 68 և 69-րդ այաներ

الَّتِی حَرَّمَ اللَّهُ إِلَّا بِالْحَقِّ وَلَا یَزْنُونَ وَمَن یَفْعَلْ ذَلِکَ یَلْقَ أَثَامًا

یُضَاعَفْ لَهُ الْعَذَابُ یَوْمَ الْقِیَامَةِ وَیَخْلُدْ فِیهِ مُهَانًا

Նրանք պաշտում են միակ Աստծուն և երբեք չեն ոտնահարում աստվածային պատվիրանը, որ արգելում է  մարդասպանությունը և անհավատարմությունը: Ով այս ոճիրները գործի, պետք է կրի իր անօրենության պատիժը:

Հարության օրը նրա չարչարանքներն ավելանալու են, նա ծածկվելու է հավիտենական նախատինքով:

 

Այս այաներն ասում են, որ իսկական հավատացյալները խոնարհվում են միայն Աստծո առջև և միայն Նրան պաշտում: Նրանց չի գրավում ոչ հարստությունը և ոչ էլ ուժը: Նրանք ապավինում են միայն Աստծուն: Աստծո բարի արարածները հարգում են մարդկանց, իրենց պատասխանատու են զգում նրանց կյանքի նկատմամբ: Նման մարդիկ արդար են և երբեք չեն հարձակվում որևէ մեկի վրա: Նրանք միայն անհրաժեշտության դեպքում են դիմում ինքնապաշտպանության: Նրանք հարգում են մարդկանց արժանապատվությունը և ընտանիքը և լավ գիտեն, որ նրանք, ովքեր խախտում են այլ ընտանիքների իրավունքները, հանդերձյալ կյանքում պատժվելու են: Պարզ է, որ սպանությունը, կռապաշտությունը և անբարոյականությունը, մեծ հանցանքներ են և նրանք որ կատարում են այս արարքները, հանդերձյալ կյանքում մեծ տանջանքների են ենթարկվում:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալը պետք  է կառավարի իր բնազդը, որովհետև այն կարող է մարդուն տանել դեպի մեղսագործություն:

2. Անմեղ մարդու կյանքը հարգանքի է արժանի:

3․Անբարոյական հարաբերությունները հավասար են կռապաշտության  և մարդասպանության:

5.Ղուրանն ասում է, որ պետք է հեռու մնալ անբարոյականությունից, կռապաշտությունից ու հանցագործությունից, որովհետև դրանց համար նախատեսված են ամենախիստ պատիժները: