Փետրվար 10, 2022 08:55 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ: Հարգելի բարեկամներ ավարտվեց Ֆորղան սուրահը և ահա ներկայացնում ենք Շոարա սուրահի մեկնաբանությունը: Շոարա Սուրահն ունի 227 այա: Շոարա նշանակում է բանաստեղծներ: Եվ քանի որ այս սուրահի վերջին այաները վերաբերում են բանաստեղծներին ու հասարակության մեջ նրանց դերին, այն կոչվել է Շոարա:

Շոարա սուրահի 1-3-րդ այաներ

طسم

تِلْکَ آیَاتُ الْکِتَابِ الْمُبِینِ

لَعَلَّکَ بَاخِعٌ نَّفْسَکَ أَلَّا یَکُونُوا مُؤْمِنِینَ

Թա, Սին, Միմ:

Այս տառերը այն Գրքի նշաններն են, որ հայտնում է ճշմարտությունը:

Նրանց անհավատությունը այնքան է վշտացնում քեզ, որ ասես կյանքդ ես կորցնելու (այդ պատճառով):

Ղուրանի սուրահներից 29-ը սկսվում են որոշ տառերով: Այս սուրահը նույնպես սկսվում է նման տառերով: Դա Ղուրանի գաղտնիքներից է և միևնույն ժամանակ ապացույցն է  այն բանի, որ Ղուրանն աստվածային մեծ հրաշք է: Ղուրանը որպես աստվածային պարզ հրաշք, կազմվել է այս պարզ հնչյուններից և ոչ մի գրող կամ գիտնական, նման բան չի կարող գրել: Այնուհետև այաները խոսում են այն մասին, որ աստվածային գիրքը լուսավորող է ու սխալը զատում է ճշտից: Դա նույնպես Ղուրանի հրաշքներից է: Երրորդ այան խոսում է այն մասին, թե մարգարեն ինչպիսի ջանքեր էր գործադրում մարդկանց առաջնորդելու համար: Չնայած որ կռապաշտներն ու անհավատները նրան վիրավորում էին, սակայն նա շարունակում էր մարդկանց հրավիրել դեպի միաստվածություն:

Այս այաներից սովորում ենք.

1.Լուսավորելը Ղուրանի ամենակարևոր առանձնահատկություններից է: Երբ հասնում եք փակուղու, լավագույն միջոցը Ղուրանին դիմելն է:

2. Մարգարեները սրտացավ էին ժողովրդի նկատմամբ ու ոչ մի ջանք չէին խնայում՝ իրենց առաքելությունը կատարելու հարցում:

3. Եթե մարդկանց մեջ չլինի ճշմարտությունն ընդունելու ցանկություն, լավագույն գիրքն ու մարզիչն անգամ չեն կարող օգնել:

Շոարա սուրահի 4-րդ այա

إِن نَّشَأْ نُنَزِّلْ عَلَیْهِم مِّن السَّمَاء آیَةً فَظَلَّتْ أَعْنَاقُهُمْ لَهَا خَاضِعِینَ

Մենք կարող էինք երկնքից իջեցնել այնպիսի հրաշք, որի առջև նրանց գլուխը խոնարհվեր:

Այս այան ասում է, որ անհավատները չպետք է կարծեն, թե կարող են անհավատության հետևանքով դուրս մնալ Աստծո իշխանությունից, քանի որ Աստված ցանկացել է, որ մարդիկ իրենց կամքով հավատքի գան, այլ ոչ թե վախից կամ պարտադրաբար:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքը պետք է լինի ըստ մարդու կամքի ոչ թե պարտարդրաբար: Միայն Աստված է, որ մարդկանց տերն է, սակայն նրանց չի պարտադրում հավատքի գալ: Ուրեմն հարց է ծագում, թե արդյո՞ք մարդիկ կամ ծնողներն իրավունք ունեն այլ մարդկանց կամ իրենց երեխաներին ստիպել հավատքի գալ:

2. Մարդիկ, ովքեր չեն հավատում ճշմարտությանը, մի օր կարող են գլուխ խոնարհել,  սակայն արդեն ուշացած:

 

Շոարա սուրահի 5 և 6-րդ այաներ

وَمَا یَأْتِیهِم مِّن ذِکْرٍ مِّنَ الرَّحْمَنِ مُحْدَثٍ إِلَّا کَانُوا عَنْهُ مُعْرِضِینَ

فَقَدْ کَذَّبُوا فَسَیَأْتِیهِمْ أَنبَاء مَا کَانُوا بِهِ یَسْتَهْزِئُون

Բայց Գթածի ուղարկած նախազգուշացումները նրանց ավելի են հեռացնում հավատքից:

Նրանք սուտ հռչակեցին դրանք, բայց շուտով կլսեն (իրենց պատժի մասին) լուրը այն ամենի վերաբերյալ, ինչը ծաղրում էին:

 

Այս այաները խոսում են այն մասին, թե Մեքքայի կռապաշտներն ինչպիսի անարգալից վերաբերմունք ցուցաբերեցին մարգարեի նկատմամբ: Նշելով, որ յուրաքանչյուր այա, որ ուղարկվում էր մարգարեին,  որպեսզի այդ այայով անհավատներն ու կռապաշտները հասկանային ճշմարտությունը, մարդիկ մերժում էին  ու նույնիսկ պատրաստ չէին լսել Աստծո այաները, չնայած որ դրանք ուղարկվել էին բարեգութ Աստծո կողմից: Աստված, որի գթությունը տարածվել է ամբողջ աշխարհում և բոլոր կենդանի էակներն այդ թվում նաև մարդն արժանացել են այդ գթությանը, սակայն կարծրամիտ կռապաշտներն Աստծո այաները ժխտելով, դրանք սխալ էին համարում և անգամ ծաղրում մարգարեին, եթե նա խոսում էր հանդերձյալ կյանքից, դժոխքից ու դրախտից: Նրանք ասում էին, որ դա ցնդաբանություն է: Սակայն Աստված ասում է. «Նրանք շուտով կտեսնեն Աստծո պատիժը և իրենց մաշկի վրա կզգան Աստծո խոստումները: Նրանք կհասկանան, որ այն, ինչն իրենք ծաղրում էին, ճշմարտություն է եղել, որից չեն կարող խուսափել» :

Այս այաներից սովորում ենք․

1. Մարդը մոլորվում է քայլ առ քայլ և ժամանակի ընթացքում: Նախ սկսում է անուշադիր լինել Աստծո այաների նկատմամբ ու ժխտել դրանք, այնուհետև ծաղրում է  այդ այաները:

2. Ղուրանի այաները պարունակում են նախազգուշացումներ, որպեսզի մարդիկ չսխալվեն: Սակայն  դրանք նախատեսված են միայն նրանց համար, ովքեր պատրաստ են ընդունել ճշմարտությունը:

3. Ծաղրն ավելի վատ է քան ժխտումը: Նրանք, որ ծաղրում են ճշմարտությունն ու դրա հետևորդներին, անպատիժ չեն մնալու: Աստված պատժելու է նրանց: