Փետրվար 10, 2022 11:58 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 14 և 15-րդ այաներ

 

وَلَهُمْ عَلَیَّ ذَنبٌ فَأَخَافُ أَن یَقْتُلُونِ

قَالَ کَلَّا فَاذْهَبَا بِآیَاتِنَا إِنَّا مَعَکُم مُّسْتَمِعُونَ

Եգիպտացիներն ինձ մի ոճիր են վերագրում, ու վախենում եմ, որ սպանեն ինձ:

Աստված պատասխանեց.«Ոչ, այսպես չէ: Գնացեք երկուսով ու հրաշքներ գործեք: Ես ձեզ հետ պիտի լինեմ ու ձեզ պիտի լսեմ:

Այս այաներն ասում են, որ երբ Մովսեսը սկսեց իր առաքելությունը, դիմելով Աստծուն, ասաց. «Սրանից առաջ, երբ Իսրայելի մարդկանցից մեկը կռվում էր փարավոնի բռնատերերից մեկի հետ, ես օգնեցի նրան ու սպանեցի բռնարարին: Իսկ հիմա սարսափում եմ,  որ եթե հայտնվեմ այնտեղ, ինձ կսպանեն, կամ դա կխոչընդոտի իմ առաքելությանը»: Ի պատասխան, Աստված ասում է. «Մի մտահոգվիր, քանի որ նրանք չեն կարող քեզ վնասել: Դու մենակ չես: Գնա Ահարոնի հետ և իմացիր, որ ես հետևում եմ ու աջակցելու եմ ձեզ»:

Այս այաներից սովորում ենք.

1. Թշնամու դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ անելիս, պետք  է նկատի ունենալ պայմանները և օգտվել աջակցությունից:

2. Ճիշտ որոշում կայացնելուց հետո, պետք է ապավինել Աստծուն, քանի որ նա աջակցում է հավատացյալներին:

3. Աստված ամենուր է և տեղյակ է մեր գործերից:

4. Ճշմարտությունն ասելիս, չպետք է վախենալ թշնամու քանակից կամ ուժից:

Շոարա սուրահի 16 և 17-րդ այաներ

فَأْتِیَا فِرْعَوْنَ فَقُولَا إِنَّا رَسُولُ رَبِّ الْعَالَمِینَ

أَنْ أَرْسِلْ مَعَنَا بَنِی إِسْرَائِیلَ

Ուրեմն փարավոնի մոտ գնացեք ու ասացեք. «Մենք արարածների Վեհապետի առաքյալներն ենք»:

Իսրայելի զավակները թող մեկնեն մեզ հետ:

 

Այս այաներում, Աստված բացահայտ կերպով խոսում է Մովսեսի առաքելության մասին, ասելով. «Առաջին հերթին դուք պետք է գնաք փարավոնին հանդիպելու և ասեք. «Եկել ենք Աստծո կողմից, որպեսզի Աստծո խոսքը փոխանցենք քեզ: Իսրայելի ժողովրդին ազատիր գերությունից, որպեսզի նրանք վերադառնան իրենց երկիրը»: Այս այաները ներկայացնում են այն դերը, որ կատարել են մարգարեները՝ բռնության դեմ պայքարի և ժողովուրդներին բռնությունից ազատելու հարցում: Մինչև մարդկանց աստվածապաշտության հրավիրելը, Մովսեսն առաքելություն ստացավ ազատել իր ցեղին և պատրաստակամ եղավ այդ կապակցությամբ ցանկացած վտանգի դիմակայել:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեներն իրենց գործում եղել են շատ հստակ և այն ինչ Աստված էր իրենց ասել, փոխանցել են մարդկանց:

2. Տիեզերքն Աստծո կամքով է կառավարվում, ուրեմն սա պետք է ասել նրան, ով իրեն Աստծուն հավասար է դասում:

Շոարա սուրաhի  18-20-րդ այաներ

قَالَ أَلَمْ نُرَبِّکَ فِینَا وَلِیدًا وَلَبِثْتَ فِینَا مِنْ عُمُرِکَ سِنِینَ

وَفَعَلْتَ فَعْلَتَکَ الَّتِی فَعَلْتَ وَأَنتَ مِنَ الْکَافِرِینَ

قَالَ فَعَلْتُهَا إِذًا وَأَنَا مِنَ الضَّالِّینَ

(Փարավոնը Մովսեսին) ասաց.«Քո մանկության ժամանակ մի՞թե քեզ չկերակրեցինք, միթե՞ դու քո կյանքի մի քանի տարին չբնակվեցիր մեզ մոտ»:

Ի վերջո, արեցիր այն (ինչ չպետք է անեիր) և (սպանեցիր մեզանից մեկին): Դու, անկասկած, ապերախտ ես:

(Մովսեսը) պատասխանեց.«Ես արեցի դա, երբ մոլորված էի»:

 

Փարավոնը, լսելով Մովսեսի խոսքերը, Մովսեսի անցյալը հիշեցրեց նրան: Նախ հիշեցրեց այն ժամանակները, երբ Մովսեսին գետից ազատեցին ու մեծացրին, այն ժամանակը, երբ Իսրայելի տղա զավաները սպանվում էին և ոչ մի բացառություն էր լինում: Իսկ Մովսեսն Աստծո կամոք, մեծացավ փարավոնի պալատում, բարիքների մեջ: Այս ամենը հիշեցնելով Մովսեսին, փարավոնն ուզում էր ասել, թե ինչպես է Մովսեսը, որ իր ձեռքերում է մեծացել, իրեն թույլ տալիս փարավոնին նման առաջարկություն անել: Բացի այդ, փարավոնը հիշեցրեց Մովսեսի կողմից ղպտիի սպանությունը: Նա թերևս ուզում էր ասել, թե ինչպես կարող  է Մովսեսը, որ մարդ է սպանել, մարգարե դառնալ: Բացի այդ,  փարավոնը սպառնում էր Մովսեսին, նրան հասկացնելով, որ եթե շարունակի իր գործը, կյանքի գնով կվճարի դրա համար: Ի պատասխան, Մովսեսն ասաց. «Այն ժամանակ, երբ ղպտին կռվում էր իսրայելցու հետ, ես օգնեցի նրան, ով բռնության էր ենթարկվում: Ես չէի ցանկանում նրան սպանել, այլ միայն փորձում էի ազատել իսրայելցուն»:

Այս այաներից սովորում ենք.

1․Ուրիշներին արած լավությունը երեսով տալը փարավոնների յուրահատկությունն է։ 

2. Ուրիշներին ծառայելու դիմաց չպետք է մեծ սպասելիք ունենալ նրանցից:

3. Մարդկանց և նույնիսկ ծնողներին առաջնորդելն անհրաժեշտ է ամենուր:

4. Աստծո մարգարեները երբեք չեն ազդվում այն շրջապատից, որտեղ ապրում են: Օրինակ, չնայած Մովսեսը մեծացել էր փարավոնի պալատում, դրանից ազդեցություն չէր կրել: