Ելք դեպի լույս 667
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 137-140-րդ այաներ
إِنْ هَذَا إِلَّا خُلُقُ الْأَوَّلِینَ
فَکَذَّبُوهُ فَأَهْلَکْنَاهُمْ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Սա մեր նախահայրերի ոճն է:
Մենք որևէ պատժի չպետք է ենթակվենք:
Նրանք ստախոս հայտարարեցին նրան ու մենք բնաջնջեցինք նրանց: Այս պատիժը պետք է օրինակ լինի, բայց նրանք մեծ մասամբ չեն հավատում:
Քո Աստվածը հզոր ու գթած է:
Այս այաները նույնպես անդրադառնում են Ադ ցեղի որոշ մարդկանց խոսքերին, որոնք ասվում էին որպես արդարացում: Դիմելով Հուդ մարգարեին, նրանք ասում էին,- Իզուր ես փորձում ուղղել մեր սխալները, իզուր ես քննադատում մեզ: Մենք շարունակում ենք մեր նախնիների ճանապարհը, որը ճիշտ ճանապարհ է և դրա համար չենք պատժվելու: Այս խոսքերը Ադ ցեղի մարդիկ Հուդին ասացին այն ժամանակ, երբ նա նրանց հրավիրում էր պաշտել Աստծուն, լինել աստվածավախ և հրաժարվել սխալ արարքներից: Իսկ Աստված, ի պատասխան, ասում է,- Նրանք Հուդի խոսքերը սուտ էին համարում և ժխտում էին նրա առաքելությունը: Ուստի նրանք հենց այս աշխարհում ոչնչացան, քանի որ չփորձեցին հասկանալ ճշմարտությունը: Այնուհետև այս այաներն ասում են. Աստծու վերաբերմունքն ապացուցեց աստվածային ուժը և տարբեր ցեղեր պետք է դրանից դաս քաղեն:
Այս այաներից սովորում ենք.
1. Նախնիների արարքը միշտ ճիշտ չի եղել: Անցյալից եկած որոշ ծեսերին ու սովորույթներին կուրորեն հետևելը, երբեմն նաև բացասական հետևանքներ է ունենում:
2. Սխալ արարքը ոչ մի դեպքում չպետք է արդարացնել, ասելով, որ նախնիներն էլ այդպես են արել:
Շոարա սուրահի 141-145-րդ այաներ
کَذَّبَتْ ثَمُودُ الْمُرْسَلِینَ
إِذْ قَالَ لَهُمْ أَخُوهُمْ صَالِحٌ أَلَا تَتَّقُونَ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
وَمَا أَسْأَلُکُمْ عَلَیْهِ مِنْ أَجْرٍ إِنْ أَجْرِیَ إِلَّا عَلَى رَبِّ الْعَالَمِینَ
Սամուդականներն էլ ստախոս հռչակեցին բարձրյալի առաքյալներին:
Նրանց եղբայրը` Սալեհը, հարցրեց Դուք Աստծուց չե՞ք երկնչում:
Ես ձեր վստահելի մարգարեն եմ:
Ուրեմն երկնչեք Աստծուց ու հնազանդվեք ինձ:
Ես ձեզանից որևէ վարձատրություն չեմ ուզում, որովհետև իմ վարձքն Աստված է տալու, տիեզերքի վեհապետը:
Նախորդ այաներում խոսեցինք Նոյի, Աբրահամի, Մովսեսիու Հուդի մասին: Իսկ հիմա անդրադառնանք Սամուդին, թե ինչպես էր նա իր ցեղին հրավիրում հավատքի գալ: Նա շարունակեց մարգարեների գործը, կարևորելով երեք սկզբունք, որոնք են՝ հրաժարվել Աստծուն չհնազանդվելուց:Հետևել մարգարեին աշխարհիկ ու հանդերձյալ կյանքում երջանիկ լինելու համար:Մարգարեները սպասելիք չունեն մարդկանցից և իրենց առաքելությունն իրականացնում են հանուն Աստծու:
Այս այաներից սովորում ենք.
1. Բոլոր մարգարները մարդկանց հավատքի են հրավիրել միևնույն ձևով:
2. Առաքյալ կարող է լինել նա, ով եղել է ճշմարտախոս և վստահելի անձ: Կրոնի քարոզիչները նույնպես հետևում են առաքյալների ճանապարհին և պետք է օժտված լինեն նույն առանձնահատկություններով:
Շոարա սուրահի 146-150-րդ այաներ
أَتُتْرَکُونَ فِی مَا هَاهُنَا آمِنِینَ
وَزُرُوعٍ وَنَخْلٍ طَلْعُهَا هَضِیمٌ
وَتَنْحِتُونَ مِنَ الْجِبَالِ بُیُوتًا فَارِهِینَ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
Կածում եք թե ձեզ հավիտենապես պիտի թողնե՞ն այս ճոխության մեջ, որ վայելում եք:
Ձեր պարտեզների ու աղբյուրների մեջ:
Ձեր ցորենի արտերի և արմավենիների մեջ, որոնց պտուղը քաղցր ու հասած է:
(Կարծում եք թե միշտ ձերը պիտի մնան) այն տները, որ ժայռերի մեջ փորում եք և նրանց մեջ ցոփ կյանք վարում:
Երկնչեցեք տիրոջից ու հնազանդվեք ինձ:
Այս այաներում, Սալեհը զգուշացնում է իր ցեղին, ասելով,- Ինչո՞ւ եք կարծում, թե այս աշխարհում հավերժ եք և ապրելու եք բարիքների մեջ: Ինչպես եք կարծում, թե բերքառատ այգիները մշտապես մնալու են ձեզ համար, իսկ դուք օգտվելու եք դրանց բարիքներից: Ինչո՞ւ եք այսքան ցոփ կյանք վարում և Աստծու բարիքներն օգտագործելուն զուգահեռ, չեք հնազանդվում նրան: Եթե ցանկանում եք աշխարհիկ ու հանդերձյալ կյանքում երջանիկ լինել, լսեք ինձ, որովհետև ես ձեզ փոխանցում եմ միայն Աստծու խոսքը:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծու բարիքները պետք է օգտագործենք, սակայն չպետք է կախված լինենք դրանցից, որովհետև դրանք հավերժական չեն:
2. Երբեմն շատ ապահով կյանքը կարող է մարդուն տանել դեպի անբարոյականություն, ուստի նրանց, ովքեր չափազանց ապահով կյանք են վարում, պետք է անընդհատ զգուշացնել այս կապակցությամբ: