Շաբաթվա ամփոփում
Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
ԻԻՀ արդարադատության նախարարն անցած շաբաթ Թեհրանում, իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:
Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին և ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ երկու երկրների միջև քաղաքացիական, քրեական և արտահանձնման գործերով իրավական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու վերաբերյալ:
Փոխըմբռնման հուշագրի դրույթներից են քաղաքացիական և քրեական գործերով երկու երկրների միջև իրավական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը և հանցագործների արտահանձնումը։
Կողմերը նաև ստորագրեցին համաձայնագիր՝ կնքված իրավական և դատական համաձայնագրերի պատշաճ կատարման վերաբերյալ։
Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակության անդամները Թեհրանում նաև հանդիպեցին Իրանի գերագույն դատարանի նախագահ հոջաթոլեսլամ Մորթազավի Մողադամի հետ։
Հանդիպմանն անդրադառնալով երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, հոջաթ-օլ-էսլամ Մորթազավի Մողադամն ընդգծեց դատական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։
Հույս հայտնելով, որ երկու երկրների համագործակցությունը կամրապնդվի նաև սահմանային անվտանգության հաստատման ոլորտում, Մողադամը նշել է. «Մենք ողջունում ենք երկու երկրների միջև խաղաղության և անվտանգության հաստատման թեմայով բանակցությունները»։
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպման ժամանակ նշեց. «Հայաստանը կարևորում է դատական ոլորտի բարեփոխումը և ՀՀ Սահմանադրության մեջ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է դատական համակարգին»:
Նշելով, որ կառավարությունը փորձում է հաստատել դատական համակարգ որը օգտակար կլինի հասարակության համար, Անդրեասյանը հույս է հայտնել, որ Իրանի գերագույն դատարանի նախագահի Հայաստան այցի ընթացքում իրանական կողմը իր փորձն ու գիտելիքները կփոխանցի հայկական կողմին:
Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նաև հանդիպում ունեցավ Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Դեհղանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան դատական ու նաև այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ուղիներին:
----------------------
Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալն ասել է.«Իրանի ու Հայաստանի միջև ոստիկանական փոխգործակցության ամրապնդումը երկու երկրների անվտանգության բարելավման երաշխիք է»։
Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ընդգծելով հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ լավ հարաբերությունների զարգացումը, հայտարարել է, որ ոստիկանական ընդհանուր հարցերում փոխգործակցության ամրապնդումը շատ կարևոր է Իրանի համար»:
Անդրադառնալով Հայաստանում ոստիկանական առաքելությունների դիրքին և տեսակին, ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասել է.«Հանդիպման հիմնական նպատակն է զարգացնել համագործակցությունը և բարելավել իրավիճակը ոստիկանական տարբեր ոլորտներում, հատկապես՝ թմրավաճառների դեմ պայքարում և մենք լիովին պատրաստ ենք քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ»:
---------------------
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու երկրի վճռականության մասին։
Հայաստանը մոտակա տարիներին նախատեսում է խորապես զարգացնել համագործակցությունը և մի քանի անգամ ավելացնել էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ։ Այդ մասին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նշվել է, որ որպես ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի երկիր՝ Հայաստանը փորձում է խթանել անդամ պետությունների միջև համագործակցությունը ՍԾՏՀ-ի դրույթների իրականացման համար:
Տնտեսագետների կարծիքով, Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցումը. Իրանի և Հայաստանի միջև ազատ գոտիների ստեղծում և շահագործումը, Իրանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզում տնտեսական և արդյունաբերական ստորաբաժանումների հիմնում և այդ հարցում Երևանի աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը, համագործակցությունը, Վրաստանի ու Հնդկաստանի հետ՝ դեպի Սև ծով և Եվրոպա միջանցքի կառուցման հարցում, այն ոլորտներն են որ պետք է որպես առաջնահերթություն դիտարկել Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունն ընդլայնելու հարցում:
----------------------------
ՀՀ վարչապետը գործընկերներին առաջարկել է օպերատիվ որոշումներ ընդունել պատժամիջոցների բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու ու հնարավորության դեպքում դրանք շրջանցելու համար։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա։ Այս մասին Նուր–Սուլթանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը։
«Այս առումով` մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք` իրականացնելով համապատասխան քայլեր»,– ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն արձանագրել է, որ Նուր–Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը համընկել է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:
«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները»,– ասել է Փաշինյանը:
--------------------
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան ՌԴ–ի դեմ Արևմուտքի կողմից կիրառվելիք պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։
------------------------
Փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
------------------------
Իլհամ Ալիևի կառավարության վերջին քայլերը, հատկապես Ռուսաստանի հետ մերձեցման ոլորտում, վկայում են Ադրբեջանի նախագահի մտահոգության մասին՝ երկրի տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելու հնարավորության վերաբերյալ։
Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գծում հրադադարի խախտման և մարդկային ու տնտեսական զոհերի հիմնական պատճառը Բաքվի իշխանությունների պահանջներն են։
Թուրքիան ծրագրում է ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանի և աշխարհի շատ երկրներում։ Բայց հրաժարվում է գործնականորեն մասնակցել պատերազմներին։
Սպառնալիքները Բաքվից հեռացնելու նպատակով, փետրվարի 22-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ստորագրեցին «Դաշնակիցների փոխգործակցության մասին» հայտարարություն։
Հռչակագիրը կազմված է 43 կետից, ներառյալ՝ երկու երկրների համագործակցությունն ու փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Ադրբեջանը կհամագործակցեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ ամրապնդելու խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ ապահովելու կայունությունն ու անվտանգությունը Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Մոսկվայում հայտարարության հրապարակումից հետո, հատկապես Բաքվի պանթուրանիստական ուժեղացած շարժման կողմից քննադատություններ են ուղղվել Իլհամ Ալիեւի կառավարության դեմ։ «Ժողովրդական ճակատ» բարեփոխումների շարժման ղեկավար Ալի Քարիմլին ասել է.«Բաքվի և Մոսկվայի ղեկավարների միջև ստորագրված միասնության հայտարարությունը խստորեն սահմանափակում է Ադրբեջանի անկախությունը»։
Իլհամ Ալիևի կառավարությունն ընդունելով «Շուշի» կամ «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միություն» հայտարարությունը, քաղաքական շրջանակների համար այս հասկացությունը ստեղծեց, որ այլ կառավարություններից պաշտպանվելու համար կախված կլինի Թուրքիայի օգնությունից։ Բայց Ռուսաստանի հետ նման փաստաթղթի ստորագրումն ապացուցում է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ոչ միայն հույս չունեն Թուրքիայից աջակցության ստանալ, այլև փորձում են Ռուսաստանին ճանաչել որպես իրենց գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, որոնք փաստացի հանգեցրին միջինասիական խոշորագույն այս երկրում արևմտամետ և պանթուրքիստական վտանգավոր հոսանքների վերացմանը, Բաքվի պաշտոնյաները կրկնակի մտահոգված են քանի որ Ղազախստանի ներքին իրադարձություններից առաջ Բաքվի պաշտոնյաներն ու Թուրքիայի ԶԼՄ-ները մշտապես վանկարկում էին Արևմուտքի, պանթուրքիզմի և միջազգային սիոնիզմի շահերից բխող կարգախոսներ և նույիսկ քարոզչություն էին տանում Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Սակայն Ղազախստանում տիրող անդորրից հետո Բաքվի պաշտոնյաներն անհանգստացած են Ադրբեջանում նմանատիպ դեպքերի կրկնությամբ։ Հատկապես Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականությամբ՝ տարածաշրջանի և աշխարհի ուժերի հավասարակշռման քաղաքականությունը խաթարելու ոլորտում, գործնականում լուրջ քայլեր են արվել տարածաշրջանի որոշ երկրներին Ադրբեջանի քաղաքական ասպարեզից հեռացնելու ուղղությամբ։