Մարտ 19, 2022 17:30 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

Թեհրանում լույս տեսնող թերթերից մեկը գրել է. «Իրանի 13-րդ կառավարության օրակարգում հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումն է: Հիմա հերթը Հայաստանինն է: Դեպի ծով ելք չունեցող երկիր, որը սահմանակից է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և ներմուծում է տարեկան 5 միլիարդ դոլարի ապրանք»:

Թերթը գրում է. «ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը, ով փորձում է զարգացնել երկրի ոչ նավթային արտահանման ծավալները, Հայաստան կատարած այցի շրջանակներում հայտարարել է. «Այս տարի Իրանի արտահանման ծավալն աճել է, սակայն մենք պետք է փորձենք վերացնել առկա խոչընդոտները, որպեսզի այս աճը շարունակվի»։

«Իրանցի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ փոխվարչապետը, որպես  Հայաստանի առաջնահերթություններից մեկը, ներկայացրել է  ազատ գոտիների ընդլայնման հարցը, հավելելով. «Առևտրի ազատ գոտին հնարավորություն է միանալու ԵԱՏՄ շուկային և այդ հարցը պետք է լինի նաև Իրանի օրակարգում»»,- գրել է թերթը:

-----------------------

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի նահանգապետն ասել է. «Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային ճանապարհով գնացքների երթևեկության ձեռքբերումն է լայնածավալ առևտուրը, զբոսաշրջությունն և դիվանագիտական ​​կապերը»:

Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյն ալ-Աբեդին Ռազավի Խոռռամը Ջուլֆայի սահմանային տերմինալ կատարած այցի ժամանակ հայտարարել է. «Ջուլֆա-Նախիջևան երթուղու գնացքների երթևեկությունը Իրանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ընդհանուր նպատակն է, և աշխատանքներն արագացնելու նպատակով, առկա խոչընդոտները պետք է վերացվեն»։

Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հիմքեր ստեղծելու Իրանի կառավարության քաղաքականությանը՝ Արևելյան Ատրպատականի նահանգապետն ասել է. «Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի հետ զբոսաշրջության զարգացման համար պատրաստվել են առևտրի և զբոսաշրջության գրավիչ փաթեթներ»։

Նախիջևանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին ասել է.«Հարևան երկրների բնակիչները շատ են շահագրգռված Իրան գնալ-գալու հարցում, և սահմանամերձ նահանգները պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքներն ապահովեն այս երկրների քաղաքացիների հեշտ տեղաշարժի համար»։

Արևելյան Ատրպատականի կենտրոն Թավրիզից 125 կմ հեռավորության վրա գտնվող Ջուլֆա քաղաքը Արաքս գետով սահմանակից է Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

------------------------

Գյումրի-Կարս երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Գյումրի-Կարս երկաթգծի ՀՀ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի երկաթուղու վերագործարկումը հնարավոր կլինի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման դեպքում»,- նշված է գերատեսչության գրավոր պատասխանում։

Երկաթուղու հայաստանյան հատվածի երկարությունը կազմում է մոտ 21 կմ։ Նախնական հաշվարկներով՝ վերականգնման աշխատանքները կկազմեն մոտ 16,8 մլն ԱՄՆ դոլար։ Նախարարությունից ընդգծում են, որ նշված գումարը կարող է փոփոխվել նախագծահաշվարկային և հետազոտական աշխատանքների իրականացումից հետո։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլիչի երկրորդ հանդիպումը: Ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։

Ավելի վաղ նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երասխ-Ջուլֆա (Ջուղա)-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար:

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էլ հայտնել էր, որ Հայաստան-Նախիջևան-Իրան ճանապարհահատվածը հնարավոր կլինի կառուցել մեկ տարվա ընթացքում։

--------------------

Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից աննախադեպ և ճնշող պատժամիջոցներից հետո Թեհրանի պաշտոնյաները օրակարգ են մտցրել արդյունաբերական արտադրանքի տեղայնացման քաղաքականությունը։

Անհրաժեշտ սպառվող նյութերից շատերը արտադրվել և սպառողական շուկա են մատակարարվել տեղական փորձագետների շնորհիվ: Իրանցիներին անհրաժեշտ  արդյունաբերական և սպառողական ապրանքների արտադրության ծավալների ավելացումը և  ներքին շուկայում դրանց վաճառքը, ինչպես նաև  արդյունաբերական, սպառողական ապրանքների և կենցաղային տեխնիկայի արտահանումը որոնց որակը համապատասխանում է արտասահմանյան նմանատիպ արտադրանքի որակին, Թեհրանի պաշտոնյաների օրակարգում է:

Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որը հավանություն է տվել իրանական որակյալ կենցաղային տեխնիկային։ Ավելի վաղ, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի մյուս հանրապետությունները ողջունել են իրանական արդյունաբերական արտադրանքը և Թեհրանի հետ կնքել այդ ապրանքների գնման կարևոր պայմանագրեր։ Հայ պաշտոնյաները նույնպես ցանկություն են հայտնել Իրանից  ներկրել տարբեր տեսակի ապրանքներ:

Տնտեսության զարգացման համար ճանապարհ հարթելու նպատակով, հայ և իրանցի պաշտոնյաների միջև ստորագրվել են Իրանից ավտոմեքենա, կենցաղային տեխնիկա, առողջապահական և դեղագործական ապրանքներ ներկրելու վերաբերյալ պայմանագրեր։

Փաշինյանի կառավարության ջանքերը պետք է դիտարկել, որպես Հարավային Կովկասում Ադրբեջանի  հետ տնտեսական մրցակցության մեկնարկի նախերգանք։ Հայկական շուկան լավ վայր է իրանական տարբեր տեսակի ապրանքների արտահանման համար՝ տարածաշրջանային շուկաներ և եվրոպական երկրներ արտահանելու նպատակով։ Հայաստանի միջոցով իրանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, Հարավային Կովկաս, Եվրամիություն և Եվրասիական միություն, Թեհրան-Երևան առևտրական  համագործակցության նպատակներից է, ինչը զգալիորեն կբարձրացնի երկու երկրների միջև առևտուրը։ «Իրան-Ռո» կայքի փորձագետ Սերգեյ Մինասյանը գրել է.«Իրանը տարածաշրջանային մեծ տերություն է, որն ազդեցիկ դեր  ունի տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա: Իրանը նաև ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Հաշվի առնելով Թեհրանի դերը համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականությունում և   դիրքն իսլամական աշխարհում, Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ արժեք են ունեցել Երևանի համար»։

Իրանցի և հայ պաշտոնյաների միջև Երևանում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև տարբեր դեղամիջոցների և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրություն սկսելու շուրջ։

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ դեղորայքի և կենցաղային տեխնիկայի ոլորտում որոշվել է, որ իրանական ընկերությունները Հայաստան ներմուծեն տեխնոլոգիա, հումք և մասեր, իսկ համատեղ արտադրանքը կարտադրվի Հայաստանում և կարտահանվի այլ երկրներ»:

Իրանական և հայկական ընկերությունները համատեղ գործունեություն կծավալեն արտադրության, տարանցման, շուկայավարման և վաճառքի ոլորտներում: Ակնհայտ է, որ այս գործողությունը կապահովի երկու կողմերի շահերը։ Իրանից Հայաստան արտահանման արժեքը կազմում է 500 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 20 տոկոսով աճել է։Կասկած չկա, որ իրանական և հայկական ընկերությունների համագործակցության աճով Թեհրանի և Երևանի միջև առևտրի արժեքը կհասնի երկու հարևան երկրների պաշտոնյաների ցանկալի՝ 3 մլրդ դոլար ցուցանիշին։

-------------------

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է այն հարցին, թե ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրի և Հայաստանի վրա։

------------------

Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի պետական համակարգի արդիականացման համար։ Որոշումն այսօր հաստատել է ՀԲ–ի գործադիր տնօրենների խորհուրդը։

ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշած է, որ հաստատված վարկային ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է, որը պետք է նպաստի պետական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ու հասանելիության բարելավմանը։

ՀԲ տվյալներով` Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Իսկ կառավարության առցանց ծառայություններից ներկայումս օգտվում է ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միայն հինգ տոկոսը։

Այս հիմնավորմամբ հատկապես կարևորվում է թվային կառավարման խթանումը, ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։

Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո վարկը ՀՀ–ին կտրամադրի 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով, որից 14․5–ը` արտոնյալ։ՀՀ կառավարությունը ծրագրին պետք է մասնակցի 5.3 միլիոն եվրո համաֆինանսավորմամբ։

ՀԲ–ը հիշեցնում է, որ 1992 թ․–ին բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանին 2 տրիլիոն 477 միլիարդ 870 մլն դոլար գումար է տրամադրել։