Ապրիլ 18, 2022 12:20 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում  գործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև  առևտրային հարաբերությունների զարգացման ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված քայլերը:

ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

---------------------------------------

Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների եւ ապրանքների արտադրության ու առեւտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների բնորոշման համար:

Ֆորուզանի խոսքով՝ արժեքավոր կենտրոնը կբացվի Իրանի աշխատանքի նախարարի՝ Երեւան կատարելիք այցի ժամանակ:

Իրանի ներկայացուցիչն ընդգծել է իրանցի մասնագետների պատրաստակամությունը թոշակառուների եւ հաշմանդամների համար ծառայությունների եւ ապահովագրական խորհրդատվությունների, տեխնիկական եւ մասնագիտական հմտությունների ուսուցման կենտրոններ տրամադրելու հարցում: 

----------------------------

Հասկանալի է, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական վիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ արտաքին քաղաքականություն եւ այդ ակտիվության մասին որոշակի պատկերացում տալիս է վարչապետի մակարդակով տեղի ունեցած միջազգային շփումները:

Այս մասին, ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի ընթացքում չորս անգամ երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, երեք անգամ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Այս բոլոր շփումների առանցքային եւ հիմնական նպատակը մեկն է. այս նոր իրադրության մեջ ավելի լավ հասկանալ ինչ է մտածում եւ ինչ է ուզում աշխարհը եւ մեր մտածածն ու ցանկացածը ավելի հասկանալի դարձնել աշխարհին, միեւնույն ժամանակ մեր մտածածը եւ ցանկացածը առավել համահունչ դարձնել գլոբալ միտումներին, վարել հնարավորինս բալանսավորված արտաքին քաղաքականություն, վարել բալանսավորման արտաքին քաղաքականություն: Այս իմաստով կարեւոր եմ համարում մեր վարած տարածաշրջանային քաղաքականությունը: Իրանի եւ Վրաստանի հետ մեր ավանդական ակտիվ շփումները փորձում ենք ավելի ակտիվացնել, միեւնույն ժամանակ խոսակցություն սկսելով նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այստեղ, իհարկե, որեւէ իլյուզիա չունենք, բայց այն, որ խոսակցությունը պետք է շարունակվի՝ իրական երկխոսություն դառնալու ձգտումով, կարծում եմ ակնհայտ է եւ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Պետական շահը, մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որը պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում»,-ասաց նա:

----------------------

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանն անդրադարձել է ապրիլի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր դրույթներին։

-------------------------------

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

-----------------

Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, վերջերս կայացավ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներին սակայն միանշանակ չեն արձագանքել Երևանում:

Հինգ ժամ տևած հանդիպման ավարտին, կողմերը հայտարարեցին որոշ հարցերի շուրջ համաձայնության գալու մասին: Երկու երկրների ղեկավարները նշեցին, որ համաձայնագիրը կապահովի սահմանների և դրանց մերձակա տարածքների կայունությունն ու անվտանգ  իրավիճակը:

Բաքուն ողջունել է  բրյուսելյան հանդիպման արդյունքները: Երևանում, սակայն, արձագանքները միանշանակ չեն: Այդ կապակցությամբ, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ընդունել է Բաքվի առաջարկները:

Բրյուսելյան հանդիպումից հետո նույնպես Ալիևը պնդում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ընդունել են հինգ կետից բաղկացած Բաքվի առաջարկը: Ալիևն այսպիսով կարծես թե փորձում է ենթահող ստեղծել՝ ապագայում երկկողմ համաձայնագրի գործադրման ժամանակ  առաջարկած հինգկետանոց նախագծին հղում անելու համար: Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների համաձայն՝ Բաքուն և Երևանը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց  ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմաններն ու քաղաքական անկախությունը։

Հատկանշական է, որ պաշտոնական Երևանը ոչ միայն դեմ չէ այդ պայմաններին, այլև ողջունել է դրանք:

Հայաստանի ընդդիմությունն ավելի հստակ է բրյուսելյան համաձայնության վերաբերյալ իր դիրքորոշումներում: Ընդդիմությունն այդ համաձայնությունը համարում է Երևանի  հերթական պարտությունը և Փաշինյանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:

Հայաստանի ընդդիմությանը մտահոգում է խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը: Ընդդիմությունը հայտարարում է, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսել մի երկրի հետ, որը Լեռնային Ղարաբաղում իրականցնում է էթնիկ զտումների քաղաքականություն և կտրում գազամատակարարումը՝ տարածքում բնակվող հայերին սարսափի մեջ պահելու նպատակով:

------------------------------

Հայաստանում մի խումբ երիտասարդներ ԱՄՆ դեսպանության առջև հանրահավաք անցկացնելով իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ երկրում ԱՄՆ գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեության դեմ:

ՀՀ-ում գործում են 12 կենսաբանական լաբորատորիաներ՝ 3 լաբորատորիա Երևանում է գործում, իսկ մյուսները մարզերում են, որոնք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից: Կա հավանականություն, որ դրանցում  կենսաբանական զենք է արտադրվում։

Վերջին տարիներին կասկածելի  մահերը վկայում են այն խնդիրների մասին, որոնք առաջացել են այդ լաբորատորիաների գործունեության հետևանքով։ Փաստորեն, այս լաբորատորիաներն արտադրում և ուսումնասիրում են մի շարք վիրուսներ և պաթոգեններ: Վերջին տարիներին անհայտ վիրուսով վարակվելու հետևանքով Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի տարբեր քաղաքներում հարյուրավոր մահվան դեպքերը վկայում են ԱՄՆ-ի կողմից  որպես  լաբորատոր մկներ՝մարդկանց վրա  ուղղակի հետազոտություններ կատարվելու մասին: Այս պայմաններում ԱՄՆ-ի դավադրությունից խաբված երկրների կառավարությունները հերքում են ԱՄՆ կենսաբանական հետազոտական լաբորատորիաների գոյությունը և վիրուսների արտադրությունը։

Մինչդեռ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի այն երկրներից է, որը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գոյությունը և թույլատրել դրանց գործունեությունը: Այդուհանդերձ, Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ կասկածներն աճում են։ Այդ իսկ պատճառով, տարածաշրջանի լրատվամիջոցների բացահայտումներից հետո, մի խումբ հայ երիտասարդներ հավաքվել էին Երևանում ԱՄՆ դեսպանատան առջև և բողոքել Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը  շարունակվելու  դեմ:

«Ալյանս» կուսակցության երիտասարդական միության կազմակերպած ակցիայի մասնակիցները վանկարկելով «Ո՛չ կենսաբանական զենքին, ո՛չ վիրուսներին, Հայաստանը փորձադաշտ չէ՛»  կարգախոսները, պահանջել են փակել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները:

«Ալյանս» կուսակցության երիտասարդական միության համակարգող Դենիս Պողոսյանն ասել է.«Մեր պահանջն այն է, որ միջազգային մոնիթորինգ լինի, որպեսզի պարզենք` կենսաբանական լաբորատորիաների մղումներն արդա՞ր են, թե ոչ»:

Նրա խոսքով` եթե հայաստանյան կենսալաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում, ապա դրանք պետք է փակվեն: Կենսաբանական լաբորատորիաները ՀՀ–ում տեղ չունեն։