Մայիս 15, 2016 13:08 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Միր Սեյեդ Ալի Համադանիի Քաշմիրում ունեցած գործունեությանը և Իրանի արվեստն ու ձեռարվեստն այդ տարածաշրջան փոխադրելու հարցում նրա դերակատարությանը:

Սեյեդ Ալի Համեդանին իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը և համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի» իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համեդան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով: Ընկերակցեք մեզ:

Ասացինք, որ իրանցի միստիկ Միր Սեյեդ Ալի Համեդանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համեդանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստնասիրության կրոնագետների մոտ : Այն ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համեդանին զբաղվել է մինչև կյանքի ավարտն ՝ իր ողջ կյանքը Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյեդ Ալի Համեդանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ : Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության , ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել : Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով : Սեյյեդ Ալի Համեդանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները , Համեդանում , Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները՝ փորձելով առաջնորդել հետևորդներին:

Ինչպես ասացինք Միր Սեյեդ Ալին իր կյանքի ընթացքում երեք անգամ այցելել է Քաշմիր: Բոլոր աղբյուրները համակարծիք են այն հարցում, որ այս ուղևորությունների ժամանակ Միր Սեյեդ Ալի Համադենիին ընկերակցել են Իրանի, Իրաքի, Կաբոլի, Ղանդահարի ու Բուխարայի մեծ թվով հոգևորականներ, արվեստագետներ ու արհեստավորներ: Նրանցից շատերը բնակություն են հաստատել Քաշմիրում ու նրանց սերունդներն այսօր էլ ապրում են Քաշմիրում ու Հնդկաստանի տարբեր տարածքներում:

----

Շատ պատմագիրների համոզմամբ Միր Սեյեդ Ալիին ընկերակցող արվեստագետներն ու արհեստավորները իրենց տարածքների արվեստն ու ձեռարվեստը տանում են Քաշմիր և աշխատանքի ու արդար քրտինքի արդյունքում հաց վաստակելու անհրաժեշտության մասին Միր Սեյեդ Ալիի ուսուցումների ներքո այս արվեստները մնայուն են դառնում Քաշմիրում ու զարգանում են: Այդ պատճառով էլ Քաշմիրի հովտի տնտեսությունն ու հասարակական վիճակը զգալի չափերով բարելավում է: Միր Սեյեդ Ալիի վախճանումից հետո նրա որդին՝ Սեյեդ Մոհամմեդ Համեդանին շարունակում է հոր ճամբան և ուղևորվելով Քաշմիր իր հետ տանում է որոշ թվով հոգևորականների, ճգնավորների, արվեստագետների ու արհեստավորների:

Աղբյուրների գլխավոր մասը Քաշմիր կատարած ուղևորության ընթացքում Միր Սեյեդ Ալիի ընկերակցիների թիվը 700 հոգի են հիշատակել: Նրանք նաև հավատացած են, որ նրա ուղեկիցները Քաշմիրում տարածում են իրանական արվեստն ու ձեռարվեստը, որպեսզի այդ միջոցով հնարավոր լինի իրագործել արդար վաստակ ունեցող ինքնաբավ ու իդեալական հասարակություն ստեղծելու կապակցությամբ Միր Սեյեդ Ալիի գաղափարը: Աղբյուրներն ընդգծում են, որ շալ գործելու արհեստը վերանալու սեմին էր գտնվում, երբ Միր Սեյեդ Ալի Համեդանիի միջոցով փոխադրվում է Քաշմիր: Այդտեղ նրա գաղափարների տարածման, ինչպես նաև Սոլթան Ղոթբեդդինի անսակարկ հովանավորությունների շնորհիվ շալ գործելու արհեստը կրկին զարկ է ստանում ու տարածվում է և դառնալով Քաշմիրի ժողովրդի կարիքների ապահովման գլխավոր աղբյուրներից մեկը մտնում է այդ տարածքից արտահանվող արտադրանքների շարքը:

Միր Սեյեդ Ալի Համեդանին իր ապրուստն ապահովում էր գլխարկ գործելով ու իր այդ արարքով բոլորին, այդ թվում հասարակ քաղաքացիներին ու հոգևորականներին սովորեցնում էր, որ պիտի արդար վաստակով ապրել: Միր Սեյեդ Ալի Համեդանիի վախճանումից հետո գլխարկ գործելու արհեստն իր գոյությունը շարունակում է, որպես Քաշմիրի ձեռարվեստնի նմուշներից մեկը ու մինչև այսօր էլ համարվում է Քաշմիրի բնակչության մեկ մասի եկամտի գլխավոր աղբյուրը:

Միր Սեյեդ Ալին իր ուսուցումների միջոցով Քաշմիրը դարձնում է փոքր Իրան: Ոչ միայն շալ և գլխարկ գործելու արհեստները Միր Սեյեդ Ալի Համեդանիի միջոցով տարածում գտան Քաշմիրում, այլև Իրանի տեղական այդ ձեռարվեստներն էլ փոխանցվեցն Քաշմիր, այնպես որ Քաշմիրի պատմության շատ մեծ բանասերներ, այդ թվում պրոֆ. Շամսեդդին Ահմեդը, Նեշաթ Անսարին, Ֆարուղ Բոխարին, դոկտ. Էղբալն ու Մոհեբ Ալ-Հասանը Քաշմիրում ձեռարվեստի ծնունդը կապում են Միր Սեյեդ Ալի Համեդանիի անվան հետ: Ֆրանսացի իրանագետ Հանրի Քորբոնի համոզմամբ էլ Քաշմիրում արվեստներից շատերը տարածվել են նրա միջոցով:

---

Իրանից գիտությունը, մշակույթն ու նոր արժեքները Քաշմիր փոխադրվելուց բացի Միր Սեյեդ Ալի Համեդանին իրանական արվեստների ու արհեստների տարածմամբ նոր մթնոլորտ է ստեղծում Քաշմիրում և իրապես նրա ժամանումից հետո այդ տարածքում զարկ է տրվում Քաշմիրի արվեստին ու արհեստներին, որոնք մինչև այսօր էլ տնտեսական բանուկություն ու համբավ են ապահվում Հնդկաստանի այս մեծ տարածքի համար: Բրդե ու մետաքսե կտորների, գեղեցիկ ու նրբերանգ գորգեր գործելը, փայտի ու թղթի գունավորումը և փայտի վրա փորագրությունն այդ արհեստներից են:

Այդ արվեստներ ու արհեստները դարերի ընթացքում տարածում են գտել Քաշմիրում ու դեռ շարունակվում են: Այս արհեստների ու արվեստների ուսումնասիրումը կարող է բանասերների համար ուղեցույց համարվել Իրանի և Հնդկաստանի ու հատկապես Քաշմիրի միջև սերտ կապերի պատճառներն ու ինչպիսությունը: Իրանական մշակույթն այս արվեստների ու արհեստների հետ մուտք են գործել Քաշմիր, այնպես որ Քաշմիրում շատ արհեստներ ճանաչված են իրենց իրանական անուններով:

Քաշմիրի սուլթանները ողջունեցին ու հովանավորեցին այս արհեստների տարածումը: Օրինակ Սոլթան Զեյն-օլ-աբեդինն այդ օրերին Իրանի տարածքում գտնվող Սամարղանդից կազմարարության, թղթի ու գորգի արտադրման, ինչպես նաև քանադակագործ ու փորագրող վարպետների հրավիրեց Սերինեգար: Նա ի դեպ, Քաշմիրի մի խումբ բնակիչների գործուղեց Իրան, որպեսզի արհեստներ սովորեն ու վերադառնան իրենց հայրենիքը: Այսպիսով Քաշմիրի արվեստներն ու արհեստները միաձուլվեցին իրանական արվեստներին ու արհեստներին ու այդպիսով իսլամական-իրանական մշակույթը Հնդկաստանի հյուսիսում տարածվելու հող պատրաստվեց: Շատ բանասերներ հավատացած են, որ Քաշմիրի շալ գործելու արդյունաբերությունը «Փաշմինե» և «Թուս» անուններով է ճանաչվել աշխարհում:

Միր Սեյեդ Ալի Համեդանին իսլամ քարոզելու համար Քաշմիր կատարած երկրորդ այցի ժամանակ կարճ ուղևորություն կատարեց Լադախ: Այդտեղից նա իր հետ բերում է մի տեսակ այծի մաշկին կպած կարճ մազերից պատրաստվող մի տեսակ բուրդ ու դրանից շալ է գործում: Դա մեծ փոփոխություն է առաջացնում Քաշմիրում արտադրվող շալի որակի ու նրբության մեջ: Դա համարվում է Քաշմիրի ամենաթանկարժեք ու արժեքավոր շալերից, քանի որ թե նուրբ ու տաք է և թե հնանալով ավելի գեղեցիկ, թափանցիկ ու արժեքավոր է դառնում: Այդ քայլով Քաշմիրում շալի արտադրման արդյունաբերությունը մտնում է նոր փուլ , ինչը մինչև այսօր դրական ու կարևոր դերակատարություն է ունեցել այս տարածաշրջանի տնտեսության մեջ: Հետևաբար Միր Սեյեդ Ալի Համեդանին ոչ միայն հոգևոր գործիչ է եղել Հնդկաստանի ժողովրդի համար, այլև հանդես է եկել, որպես արվեստագետ ու արհեստավոր, ով կարողացել է մեծ փոփոխություն առաջացնել տարածաշրջանի տնտեսության մեջ: Այդ պատճառով էլ շատ բանասերներ համոզված են, որ երբ Միր Սեյեդ Ալի Համեդանին մուտք է գործում Քաշմիր վերջ է գտնում այդ տարածաշրջանի տնտեսական սնանկացման շրջանը ու դրա արդյունքում հեղաշրջում է տեղի ունենում Քաշմիրի ժողովրդի մշակույթի ու տնտեսական կյանքի մեջ:

Ըստ պատմագիրների Միր Սեյեդ Ալի Համեդանիի Քաշմիր մուտք գործելու ժամանակ 12000 արձանագործներ զբաղված էին կուռքեր պատրաստելու գործով: Միր Սեյդ Ալի Համեդանիի ու նրա ուղեկիցների ջանքերով կուռք պատրաստող արձանագործները սկսում են գեղեցիկ և ուռուցիկ դաջերով քարեր տաշել ու դրանք տեղադրում են դամբարաններում ու պալատներում, որի արդյունքում էլ այդ տարածքում գնալով զարկ է տրվում նաև իրանական-իսլամական ճարտարապետությանը:

Այս մեծ ու բացառիկ անձնավորությունը որևէ երևույթ մերժելուց առաջ նախ դրա համար այլընտրանք էր առաջարկում: Այս խոհեմ նախաձեռնությամբ կանխում է իրանական մշակույթի ու քաղաքակրթության հետ Քաշմիրի ժողովրդի հակադրությունն ու դրանց միջև կառուցողական գործակցություն է ստեղծում: