Ելք դեպի լույս 682
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 36 և 37-րդ այաներ
Երբ (պատգամաբերը) կանգնեց Սողոմոնի առջև, (վերջինս) ասաց. «Դուք ուզո՞ւմ եք աշխարհի հարստությունից ինձ օգնել: Աստված ինձ շնորհել է ավելի շատ հարստություն, քան ձերը: Մահկանացունե՛ր, ձեր նվերներով դուք ուրախացեք:
Վերադարձիր նրանց մոտ (և հայտնիր), որ մենք նրանց վրա պիտի հարձակվենք այնպիսի բանակով, որի դեմ ոչ մեկը չի կարող կանգնել: Մենք նրանց ստորացնելով պիտի վռնդենք իրենց երկրից»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մեծամեծների խոսքերը լսելուց հետո, Սաբայի թագուհին հայտարարեց, որ պատերազմի դեպքում արդյունքը կլինի միայն ավերածությունը, որովհետև կսպանվեն բազաթիվ մարդիկ ու կավերվեն քաղաքներ: Ուրեմն, պետք է ավելի լավ ուսումնասիրել նամակն ուղարկելու նպատակը: Ուստի նա մտածեց, որ մի արժեքավոր նվեր ուղարկի Սողոմոնին և տեսնի թե նա ինչ պատասխան կտա:
Այս այաներն ասում են, որ Սողոմոնը ոչ միայն չուրախացավ նվերների համար, այլ համարեց որ դա կաշառք է և Սաբայի թագուհին մտածել է թե ինքը հարստություն է դիզում: Նա ասաց. «Այն ինչ ուղարկել են նրանք, Աստծու տված բարիքների համեմատ, ոչինչ է: Իմ նպատակն է, որ նրանք խոնարհվեն ճշմարտության առջև, հակառակ դեպքում, ես մեծ զորքով կգնամ նրանց դեմ ու կխլեմ նրանց ուժն ու իշխանությունը»:
Սողոմոնը հավելում է. «Ես սպասում էի, որ դուք իմ մարգարեության մասին փաստարկներ պահանջեիք և ոչ թե ինձ խաբելու համար նվերներ ուղարկեիք»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեներն իրենց գործողությունների համար որևէ շարժառիթ չունեն: Նրանք միայն կատարում են Աստծու կողմից իրենց տրված առաքելությունը:
2. Ուրիշների նկատմամբ վերաբերմունքի ժամանակ պետք է օգտվել տրամաբանությունից: Իսկ նրանց նկատմամբ, որ պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, երբեմն պետք է ուժ ցուցադրել:
3. Ջիհադը նախորդ կրոնների մեջ նույնպես եղել է:
Նամլ սուրահի 38-րդ այա
قَالَ یَا أَیُّهَا الْمَلَأُ أَیُّکُمْ یَأْتِینِی بِعَرْشِهَا قَبْلَ أَنْ یَأْتُونِی مُسْلِمِینَ
Այնուհետև Սողոմոնն իր հրամանատարներին ասաց. «Ո՛վ մեծամեծներ, ձեզնից ո՞վ ինձ համար կբերի նրա գահը, նախքան նրանք զինաթափված ինձ մոտ կհայտնվեն»:
Ինչպես որ մեկնաբանությունների մեջ է ասվում, Սաբայի թագուհու մունետիկները, վերադառնալով Բելղեյսի մոտ, ասացին, թե Սողոմոնը նվերները ստանալիս ինչ պատասխան է տվել: Այդ ժամանակ, Սաբայի թագուհին որոշեց անձամբ գնալ Սողոմոնի մոտ ու նրան ասել, որ նպատակ չունի նրա դեմ դուրս գալ: Սողոմոնն Աստծու կամոք, տեղեկացավ Սաբայի թագուհու որոշման մասին և իր աստվածային ուժը ցույց տալու համար, պալատականներին ասաց, որ մինչև թագուհին հասնի Լևանտ, թագուհու գահը Եմենում գտնվող իր պալատից բերեն Լևանտում գտնվող Սողոմոնի պալատ:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստվածային մարգարեները կարող էին անհայտի մասին տեղեկանալ, եթե դրա կարիքը լիներ:
2.Կարճ ժամանակում երկար ճանապարհ կտրելը հնարավոր է և դա կարող են անել ոչ միայն մարգարեները: Ուստի Սողոմոնն իր պալատականներին խնդրեց ,որ ով կարող է դա անել:
Նամլ սուրահի 39 և 40-րդ այաներ
Ոգիներից մեկը՝ Իֆրիտը, ասաց. «Ես պիտի բերեմ, նախքան դու ոտքի կանգնես քո նստատեղից: Դա իմ ուժերից վեր չէ, և ես հավատարիմ եմ»:
Մեկ ուրիշ ոգի, որ ճանաչում էր Գիրքը, ասաց. «Մի ակնթարթում քեզ այդ գահի տերը կդարձնեմ»: Ու երբ Սողոմոնը տեսավ, որ (գահն) իր ոտքերի առջև է, գոչեց. «Սա աստվածային շնորհի նշան է: Աստված ինձ փորձության է ենթարկում, որպեսզի տեսնի` արդյոք երախտապա՞րտ եմ զգում, թե՞ ոչ: Նա, ով երախտագետ է, նախ ինքն է օգուտ ստանում երախտագիտությունից, իսկ ապերախտը (իրեն է վնասում): Իմ Արարիչը հարուստ է ու գթառատ»:
Ի պատասխան Սողոմոնի խնդրանքի, երկու հոգի ասացին, որ պատրաստ են կարճ ժամանակում տեղափոխել գահը: Նրանցից մեկը Սողոմոնի պալատում ապրող ջինն էր, ով կատարում էր թագավորի հրամանները: Մյուսն Ասեպն էր, որ Սողոմոնի նախարարներից էր և երբ Սողոմոնը մահացավ, դարձավ նրա ժառանգը: Ասեպը հայտարարեց, որ կարող է շատ արագ գահը բերել պալատ: Սողոմոնն ընունեց Ասեպի առաջարկը ու վերջինս շատ կարճ ժամանակում թագուհու գահը բերեց Սողոմոնի պալատ: Այս զարմանահրաշ քայլը կարող էր Ասեպի գոռոզամտության պատճառ դառնալ: Ուստի Սողոմոնը հիշեցրեց, որ նման արարքը միայն Աստծու կամքով է կատարվում, ուստի պետք է երախպտապարտ լինել Աստծուն, չնայած Նա դրա կարիքը չունի:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդը կարող է աստվածային գիտությունն օգտագործելով, տիրապետել բնությանն ու դրա օրենքներին:
2. Ժամանակակից մարդը կարող է տեխնոլոգիաների միջոցով տեսնել աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող իրադարձությունները և կարճ ժամանակում ամեն ինչ ի մի բերելն անկարելի չէ, չնայած մարդու գիտությունը դեռևս չի կարողացել հասնել այդ մակարդակին:
3. Մարդը երբեք չպետք է գոռոզանա իր ուժի ու գիտության համար: Այն բարիքները, որ մարդու ձեռքերում են, Աստված է շնորհել իր անսահման բարիքներից: