Ելք դեպի լույս 684
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 45-47-րդ այաներ
Մենք Սալեհին ուղարկեցինք, որպեսզի քարոզի միակ Աստծու կրոնն իր համերկրացի սամուդականներին: Բայց նրանք երկու հակադիր խմբի բաժանվեցին:
(Մարգարեն) ասաց նրանց. «Ժողովուրդ, ինչո՞ւ եք վատին ձգտում` բարին թողած: Ինչո՞ւ չեք հայցում Աստծու ներողամտությունը, որպեսզի Նա գթա ձեզ»:
Նրանք պատասխանեցին. «Մենք քո և նրանց մասին, որոնք քեզ հետ են, վատ գուշակություն ենք արել: (Սալեհն) ասաց, որ ձեր լավ կամ վատ ճակատագիրը Աստծուց է կախված: Պարզապես դուք փորձության ենթարկված ժողովուրդ եք»:
Նամլ սուրահի սկզբից մինչև հիմա, ներկայացրեցինք Մովսեսի, Դավթի ու Սողոմոնի կյանքը: Այս այաներում խոսելու ենք Սալեհի մասին, ով Սամուդ ցեղից էր և սրտցավորեն իր ցեղին հրավիրում էր ընդունելու միաստվածություն: Ոմանք նրան հավատացին ու հետևեցին, իսկ մյուսները մերժեցին, շարունակելով մնալ անհավատության մեջ: Բնականաբար, հավատացյաների ու անհավատների միջև լինում են անձնական կամ գլոբալ տարաձայնություններ: Սալեհը կարծրատիպ անհավատներին զգուշացնում էր, որ հրաժարվեն սխալ արարքներից ու Աստծուց, նշելով, որ հակառակ դեպքում, նրանց տեղը լինելու է դժոխքում: Սակայն նրանք, ի պատասխան ասում էին. «Եթե դու ճիշտ ես, ինչո՞ւ Աստված մեզ հենց այս աշխարհում չի ուղարկում իր խոստացած չարչարանքները»:
Այաները շարունակում են, նշելով, որ Սալեհն իր ժողովրդին ասում է. «Աստծուց ներում հայցելու և ապաշխարելու փոխարեն շտապում եք կրե՞լ նրա պատիժը: Ավելի լավ չէ՞ որ աղոթեք աստվածային գթության համար, որը ձեզ կերջանկացնի»:
Փորձը ցույց է տալիս, որ պատմության ընթացքում, անհավատները, մարգարեներին ընդունելու փոխարեն, դեմ են գնացել նրանց, կամ արտաքսել: Սալեհի ժամանակ, երբ երաշտ եղավ, մարդիկ նրան մեղադրեցին, ասելով, որ երաշտի պատճառն իր խոսքերն ու հետևորդներն են, որոնց պատճառով բնությունը երես է թեքել մարդկանցից: Սալեհն ի պատասխան ասում է. «Ձեր լավ կամ վատ ճակատագիրը կախված է Աստծուց և գտնվում է ձեր ձեռքում: Իսկ երաշտն աստվածային փորձություն էր: Ուրեմն չպետք է դա վերագրեք որևէ մեկին, քանի որ կարելի է ասել, որ ձեր սխալ արարքները նման իրավիճակի պատճառ դարձան»:
Այս այաներից սովորում ենք
1. Բոլոր մարգարեները մարդկանց հրավիրել են պաշտել միակ Աստծուն:
2. Պատմության ընթացքում մշտապես կռիվ է եղել չարի ու բարու միջև, ուստի չպիտի սպասել, որ բոլոր մարդիկ ընդունեն տրամաբանությունն ու հավատքի գան:
3. Մեղավորներին զգուշացնելու հետ միասին, նրանց պետք է ցույց տալ ապաշխարանքի ճանապարհը:
4. Մարգարեների տրամաբանության դիմաց, անհավատները տարվում են սնոտիապաշտությամբ:
Նամլ սուրահի 48 և 49-րդ այաներ
وَکَانَ فِی الْمَدِینَةِ تِسْعَةُ رَهْطٍ یُفْسِدُونَ فِی الْأَرْضِ وَلَا یُصْلِحُونَ
Քաղաքում կար ինը չարագործ, որոնք կատարում էին ամեն տեսակի հանցագործություն և բարեփոխություն չէին անում:
Նրանք ասացին իրար. «Երդվենք հանուն Աստծու, գիշերով սպանել Սալեհին ու իր ընտանիքին և հետո նրա ժառանգորդին ասենք, որ չենք տեսել, թե ինչպես է նրա ընտանիքը սպանվել, ճիշտ ենք ասում»:
Այս այաներն անդրադառնում են Սալեհի ու նրա հետևորդների սպանությանը: Այաներն ասում են, որ սամուդականների մեջ կային մոլորված խմբեր, որոնք չէին ցանկանում, որ մարդիկ բարեփոխվեն: Այս խմբերը որոշեցին Սալեհին, նրա ընտանիքի անդամներին և բարեկամներին սպանել ու ժխտել սպանությունը: Հետաքրքիր է, որ երբ նրանք միացան, երդվեցին Ալլահի անունով: Դա նշանակում է, որ նրանք ճանաչում էին Աստծուն, սակայն հավատում էին, որ կուռքերն են որոշում իրենց ճակատագիրը: Նրանք ասում էին.-«Աստված մեզ արարել է, սակայն չի տնօրինում մեր կյանքը: Ուստի մենք կարող ենք անել այն, ինչ ցանկանան: Մենք կարիք չունենք, որպեսզի մեզ համար ուղարկվեն մարգարեներ»:
Որոշ մտավորականներ նույնպես ներկայումս այդպես են մտածում: Նրանք Աստծուն ընդունելով որպես արարիչ, նշում են, որ մարդն ինքն է տնօրինում իր կյանքը և կարող է անել ամեն ինչ, պայմանով, որ չվնասի որևէ մեկին:
Սալեհի սպանության սադրանքը նման է Մեքքայում կռապաշտների սադրանքին՝ ուղղված իսլամի մարգարեի դեմ: Նրաքն ցանկանում էին քնած ժամանակ սպանել մարգարեին: Կռապաշտները յուրաքանչյուր ցեղից մեկին նշանակեցին, որպեսզի նրանք բոլորը մարգարեի սպանության մեջ մեղսակից լինեն ու ոչ ոք չկարողանա մեղադրել որևէ կոնկրետ ցեղի:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեի հակառակորդները չունեն տրամաբանություն և դիմում են միայն սադրանքի:
2. Պատմությունը լի է խրատներով: Շատ մարդիկ Աստծու անունով երդվեցին, որպեսզի սպանեն նրա մարգարեներին, ինչը ցույց է տալիս մարդու մոլորության գագաթնակետը: