Մայիս 02, 2022 06:18 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 687

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 61-րդ այա

 

أَمَّنْ جَعَلَ الْأَرْضَ قَرَارًا وَجَعَلَ خِلَالَهَا أَنْهَارًا وَجَعَلَ لَهَا رَوَاسِیَ وَجَعَلَ بَیْنَ الْبَحْرَیْنِ حَاجِزًا ۗ أَإِلَٰهٌ مَعَ اللَّهِ ۚ بَلْ أَکْثَرُهُمْ لَا یَعْلَمُونَ

Ո՞վ ստեղծեց երկիրը և նրա ծոցում դրեց գետերը, նրա մակերեսի վրա բարձրացրեց լեռները և երկու ծովի միջև անանցանելի պատվար կագնեցրեց: Մի՞թե կա մեկը Աստծուն հավասար: Որքան քչերն են այս մասին խորհում:

Նախորդ հաղորդման ըն2ացքում նշեցինք, որ Ղուրանը կռապաշտների ու անհավատների սնոտիապաշտությանն ի պատասխան, ներկայացնում է Աստծու արարչագործության որոշ դրսևորումներ, հարց տալով նրանց, թե արդյոք դրանք իրենց պաշտած աստվածների ստեղծա՞ծն են թե՝ ամենազոր Աստծու: Այս այան ներկայացնում է նաև բնական որոշ երևույթներ, որոնք ցույց են տալիս Աստծու իմաստնությունն ու ուժը երկիրն արարելու ու այնտեղ ապրելու հնարավորություն ստեղծելու հարցում: Այան ասում է . «Աստված երկիրը հաստատեց ձեզ համար, որպեսզի դուք այնտեղ խաղաղ ապրեք: Եվ եթե երկրի որևէ հատվածում տեղի է ունենում երկրաշարժ ու որն ավերածություններ է առաջացնում, հասկանում ենք, որ երկրի խաղաղությունն այս մոլորակի բնակիչների համար, Աստծու ամենամեծ բարիքներից է: Լեռները, գետերը, լճերը, ծովերը, նրա համար են, որպեսզի երկրի վրա հնարավոր լինի ապրել: Ուրեմն ինչպես են անհավատները անշունչ կուռքերին Աստծուն հավասար դասում և մտածում, թե դրանք կարող էին արարել: Թերևս պատճառն այն է , որ կռապաշտները չեն խորհել այս հարցի շուրջ ու չեն փորձել իմանալ ճշմարտությունը: 

 

Այս այայից սովորում ենք.

1. Երկրի խաղաղությունն այնպիսին է, որ մարդիկ զգում են, թե այն կանգուն է ու չի շարժվում:

2. Անհավատության իրական աղբյուրը տգիտությունն է և ճշմարտությունը չտեսնելը, ինչը երբեմն տեղի է ունենում նրա համար, որ մարդը կարծրամիտ  է և չի ուզում իմանալ ճշմարտությունը: Երբեմն հնարավոր է որ դա տեղի ունենա ակամայից: Ադ ժամանակ, հավատացյալները կարևոր դեր ունեն ճշմարտությունը ներկայացնելու հարցում:

 

Նամլ սուրահի 62-րդ այա

 

أَمَّنْ یُجِیبُ الْمُضْطَرَّ إِذَا دَعَاهُ وَیَکْشِفُ السُّوءَ وَیَجْعَلُکُمْ خُلَفَاءَ الْأَرْضِ ۗ أَإِلَٰهٌ مَعَ اللَّهِ ۚ قَلِیلًا مَا تَذَکَّرُونَ

Ո՞վ է լսում իրեն դիմող ճնշվածի աղաչանքը, թեթևացնում նրա բեռը ու հին սերունդների փոխարեն հաստատում ձեզ: Մի՞թե կա մեկը Աստծուն հավասար: Որքան քիչ եք դաս քաղում:

 

Այս այան, դիմելով մարդկանց, ասում է, որ երբ դժվարությունների ու դժբախտությունների եք հանդիպում և ձեր առջև փակուղի է հայտնվում, ում եք դիմում: Արդյոք այդ ժամանակ կուռքերը կարո՞ղ են ձեզ համար որևէ բան անել, թե դուք ձեր մեջ գտնում եք մի ուժ, որը կարող է լուծել ձեր խնդիրները և նրան եք դիմում օգնելու համար: Ղուրանի այաներում անդրադարձ է կատարվում մարդու բնազդային հավատքին ու ասվում է. «Եթե նավի մեջ լինեք ու ծովի ալիքները սպառնան ձեր կյանքին, այդ ժամանակ Աստծուց բացի ում եք ճանաչում և խնդրում ձեզ փրկել»: Որոշ աթեիստներ ասում են, թե Աստծու գոյության մասին գաղափարը մարդու վախի արդյունքն է և հենց այդ պատճառով էլ իրենք ժխտում են Աստծու գոյությունը: Նրանց կարծիքով, դժվարությունների հանդիպելիս և անկարողության ժամանակ,  մարդը, վախից ու տգիտությունից ելնելով, ապավինել է մի էակի, որին ինքն է ստեղծել: Սակայն իրականությունն այն է, որ հավատացյալներն իրենց կյանքի ընթացքում մշտապես հավատում ու ապավինում են Աստծուն: Իսկ վախը պատճառ է դառնում, որ մարդը տեսնի ճշմարտությունն ու հասկանա, թե ով է իրեն օգնում: Ինչպես մի երեխա, որ անհրաժեշտության դեպքում դիմում է իր ծնողներին ու խնդրում նրանց օգնությունը: Արդյոք կարելի՞ է ասել, որ ծնողները երեխայի կարիքի կամ վտանգներից նրա վախի ծնունդն են, կամ վտանգավոր վիճակները պատճառ են դառնում, որ դժվար պայմաններում,նա հասկանա,որ միայն ծնողներն են բռնում նրա ձեռքն ու բավարարում կարիքները: Այդուհանդերձ, երբ մարդիկ հուսալքվում են ու զգում, որ ոչ մեկն իրենց օգնության չի հասնի, սրտանց կանչում են մի փրկիչ ուժի, որը բարձրյալ Աստված է:

Այս այայից սվորում ենք.

1. Աստծուն կարելի է ճանաչել նաև կյանքի դժվար պահերին

2. Աստված մարդուն տվել է  ուժ, որպեսզի տիրապետի բնությանն ու օգտվի նրա հնարավորությունից:

 

 

Նամլ սուրահի 63-րդ այա

أَمَّنْ یَهْدِیکُمْ فِی ظُلُمَاتِ الْبَرِّ وَالْبَحْرِ وَمَنْ یُرْسِلُ الرِّیَاحَ بُشْرًا بَیْنَ یَدَیْ رَحْمَتِهِ ۗ أَإِلَٰهٌ مَعَ اللَّهِ ۚ تَعَالَى اللَّهُ عَمَّا یُشْرِکُونَ

Ո՞վ է ձեզ առաջնորդում ցամաքի ու ծովի խավարում և ուղարկում  քամիները, որոնք երկնային շնորհի նախակարապետներն են: Աստծուն հավասար կա՞ արդյոք մեկը: Աստված վեհ է նրանից, ինչին հավասար են դասում Բարձրյալին:

Այս այան նույնպես, դիմելով մարդկանց, ասում է. «Ճանապարհորդությունների ժամանակ, երբ գիշերն ամենուր է, ինչպես եք գտնում ձեր ճանապարհը: Արդյոք աստղերը, որ գիշերով ձեզ ճանապարհ են ցույց տալիս անշունչ էակների ստեղծա՞ծն են, թե՝ միակ Աստծու: Իսկ քամիները, որ ամպերը ծովերի վրայից քշում են դեպի հեռավոր շրջաններ ու դառնում անձրև, ում կամքով են շարժվում, եթե ոչ Աստծու»:

Այնուհետև այան հարցնում է. Ինչո՞ւ պետք է Աստծու փոխարեն պաշտել անարժան կուռքերին ու հայտարարել, որ դրանք մեր կյանքում դեր ունեն:

 

Այս այայից սովորում ենք.

1. Բնական երևույթները լավագույն ապացույցն են այն փաստի, որ ողջ տիեզերքը կառավարվում է հատուկ ծրագրով, Արարչի կողմից:

2. Ոչ ոք և ոչինչ չի կարող հավասարվել Աստծու հետ: Աստված է ամենակարողը: