Ելք դեպի լույս 690
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 76-79-րդ այաներ
إِنَّ هَٰذَا الْقُرْآنَ یَقُصُّ عَلَىٰ بَنِی إِسْرَائِیلَ أَکْثَرَ الَّذِی هُمْ فِیهِ یَخْتَلِفُونَ
وَإِنَّهُ لَهُدًى وَرَحْمَةٌ لِلْمُؤْمِنِینَ
إِنَّ رَبَّکَ یَقْضِی بَیْنَهُمْ بِحُکْمِهِ ۚ وَهُوَ الْعَزِیزُ الْعَلِیمُ
فَتَوَکَّلْ عَلَى اللَّهِ ۖ إِنَّکَ عَلَى الْحَقِّ الْمُبِینِ
Ղուրանն Իսրայելի զավակներին բացատրում է վիճաբանության առարկա դարձած խնդիրները:
(Ղուրանը) հավատացյալների առաջնորդն է ու նրանց համար աստվածային շնորհ:
Աստված դատաստանի ժամանակ Իր վճռով է դատելու նրանց միջև (եղած անհամաձայնությունները): Նա հզոր է և իմաստուն:
Հույսդ դիր Աստծու վրա, ճշմարտությունն է քո ապավենը:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ այաները վերաբերում էին այն անհավատներին, որոնք ժխտում էին դատաստանի օրը, տարբեր պատրվակներով մերժում հարությունը և ծաղրում աստվածային պատիժը: Այս այաները հրեաների մասին են, որոնք ապրում էին Արաբական կղզում, սակայն պատրաստ չէին ընդունել իսլամը և Ղուրանը: Հրեաները տարաձայնության մեջ էին նաև Քրիստոսի ու Փրկչի հարցում, որոնց մասին խոսվում է Հնգամատյանում և մի շարք պատվիրանների շուրջ: Այս այաներն ասում են. «Եթե Ղուրանը որպես աստվածային գիրք ընդունեին և՛ տարաձայնությունները կվերանային և՛ վերջ կտրվեր սնոտիապաշտությանը, որ հրեականության ու քրիստոնեության մեջ ի հայտ էին եկել Հիսուսից հետո: Ուստի նրանց տրամադրության տակ կդրվեր անաղարտ կրոն, որում չէր լինի սխալ համոզմունք և կլիներ անհատական ճաշակի ազդեցությունից զերծ»:
Այնուհետ, այս այաները, դիմելով մարգարեներին ու հավատացյալներին, ասում են. «Այդ կրոնների հակառակորդների դիմաց ապավինեք Աստծուն, հիմնվելով նրա անսահման գիտության և ուժի վրա, շարունակեք ձեր ճանապարհը: Իմացեք, որ դուք ճիշտ եք և ձեր ճշմարտությունը կայուն է լինելու»:
Այս այաներից սովորում ենք.
1. Ղուրանի առանձնահատկություններից է նաև այն, որ այն լուծում է գաղափարական տարաձայնությունները և միասնության աղբյուր է ոչ միայն մուսուլմանների, այլ նաև այլ կրոնների հետևորդների համար, եթե նրանք դիմեն Ղուրանի այաներին:
2. Առաջնորդությունն աստվածային ամենամեծ բարիքներից է, որին Աստված արժանացրել է մարդուն:
3. Մարդու հաջողության պայմաններից է Աստծուն ապավինելը: Դրանից բացի, Աստծուն պետք է ապավինել միայն ճշմարիտ գործի համար: Իսկ Աստծուն ապավինելը միայն այն ժամանակ իմաստ կունենա, եթե լինի ճիշտ ճանապարհի համար:
Նամլ սուրահի 80 և 81-րդ այաներ
إِنَّکَ لَا تُسْمِعُ الْمَوْتَىٰ وَلَا تُسْمِعُ الصُّمَّ الدُّعَاءَ إِذَا وَلَّوْا مُدْبِرِینَ
Դու չես կարող մեռածներին ինչ որ բան լսելի դարձնել, ոչ էլ խուլերին` ճշմարտության ձայնը, որովհետև նրանք հեռանում են ( քեզնից):
Դու չես կարող լինել կույրերի առաջնորդը, ոչ էլ նրանց դուրս բերել իրենց մոլորությունից: Դու կարող ես խոսքդ լսելի դարձնել միայն նրանց, ովքեր հավատում են մեր նշաններին և ապավինում Աստծու կամքին:
Նախորդ հաղորդման ընթացքում ասվեց, որ Ղուրանը բացարձակ ճշմարտություն է: Այս այաներն ասում են, որ նրանք, ովքեր հակառակում են Ղուրանին և չեն ընդունում ճշմարտությունը, խավարամիտ են: Նա, ով թշնամաբար է տրամադրված և կուրորեն հետևում է ինչ որ գաղափարի, նման է մի մարդու, ում վրա խոսքը չի ազդում, կամ մի մարդու, ով խուլ է: Ցավոք սրտի շատ անհավատներ նման են խուլերին, քանի որ փակել են ճշմարտությունը լսելու հնարավորությունը: Պարզ է, որ Ղուրանի և մարգարեի առաջնորդությունից կարող են օգտվել նրանք, ովքեր կխորնարհվեն ճշմարտության առջև ու կհավատան աստվածային այաներին: Այլ խոսքով, Ղուրանի լույսին կարող է արժանանալ նա, ում առջև ճշմարտությունն ընկալելու հարցում արգելք չկա: Այս արգելքները մարդու մտքերի մեջ են, քանի որ հետևելով իր նախնիների կամ ազգի կարծրատիպերին, թույլ չեն տալիս լսել ճշմարիտ խոսքը: Կամ եթե ճշմարիտ խոսքը հասնում է իրենց, սխալ մեկնաբանություն են անում դրա մասին: Այսպիսով, խնդիրն աստվածային մարգարեների խոսքի կամ պատվի մեջ չէ: Խնդիրը ժխտողների կարծրամտությունն է: Եթե մարդու սիրտը մեռած է ու չի ցանկանում ընդունել ճշմարտությունը, ապա այն չի կարող ազդել նրա վրա: Դա նման է վառված լամպին, որը չի կարող լույս տալ:
Այս այաներից սովորում ենք.
1.Ղուրանում մահն ու կյանքը վերաբերում են ոչ միայն նյութական ու բնական մահվան, այլ նաև բարոյականին: Ղուրանը մահացած է համարում այն մարդկանց, ովքեր չեն լսում ճշմարիտ խոսքը կամ չեն ազդվում դրանից: Իսկ նրանք, ովքեր ընկալում են ճշարիտ խոսքը և հանուն դրա զոհում իրենց կյանքը, ողջ են և արժանանում են Աստծու բարիքներին, եթե նույնիսկ ֆիզիկապես ողջ չեն:
2.Միայն ականջ, աչք և ուղեղ ունենալը բավարար չէ ճշմարտությունն ընկալելու համար: Մարդը նախ պետք է ունենա ճշմարտության առջև խոնարհվելու ունակություն: Հակառակ դեպքում, եթե մարդը չունենա նման հոգեբանություն, չի լսի ճշմարիտ խոսքը կամ կհրաժարվի դրանից: Նա, ով քնած է, խոսքը լսելիս արթնանում է: Սակայն նա, ով ձևացնում է, թե քնած է, արթնացնելու դեպքում որևէ պատասխան չի տալու: