Հուլիս 14, 2022 06:19 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 9-րդ այա                                  

وَقَالَتِ امْرَأَتُ فِرْعَوْنَ قُرَّتُ عَیْنٍ لِی وَلَکَ ۖ لَا تَقْتُلُوهُ عَسَىٰ أَنْ یَنْفَعَنَا أَوْ نَتَّخِذَهُ وَلَدًا وَهُمْ لَا یَشْعُرُونَ

 

Փարավոնի կինն ասաց. «(Այս տղան) թող մեր աչքի լույսը դառնա: Նրան մի սպանիր, թերևս մի օր օգտակար լինի մեզ: Նրան որպես զավակ որդեգրենք»: Նրանք (ապագայի մասին) ոչինչ չգիտեին:

 

Նախորդ հաղորդման ժամանակ, ասացինք, որ փարավոնն  ու իր կինը գետում գտան Մովսեսին: Սակայն քանի որ փարավոնը հրամայել էր իսրայելցի բոլոր նորածին տղաներին սպանել, զինվորները հենց այդպես էլ  ցանկացան վարվել: Սակայն փարավոնի կինը՝ Ասիեն, դիմելով նրան, ասաց, որ երեխան կարող է իրենց ընտանիքում բարության աղբյուր դառնալ և լուսավորել իրենց տունը; Նա ասաց. «Մենք  որդի չունենք ու կարող ենք նրան ընդունել որպես մեր զավակն ու մեծացնել: Հետագայում նա կդառնա քո գահի ժառանգը»: Փարավոնի կնոջ խոսքերը նրան ստիպեցին հրաժարվել երեխային սպանելոu մտքից: Նա հրամայեց երեխային տանել պալատ: Նրանք հաստատ չգիտեին, թե Աստված ինչ է որոշել: Փարավոնն ինքը պաշտպանեց իր թշնամուն և բազմաթիվ երեխաներին սպանելու նրա սադրանքը չեզոքացվեց:

Այս այաներից սովորում ենք.

1.Կինը կարող է փոխել մի ժողովրդի ճակատագիրն ու պատմության ողջ ընթացքը: Փարավոնի կինը, փրկելով Մովսեսին, Իսրայելի ժողովրդին ազատեց փարավոնի ճիրաններից ու փոխեց պատմության ողջ ընթացքը:

2. Աստված կարող է փափկեցնել ամենախիստ սրտերն, ինչպես եղավ փարավոնի դեպքում:

 

Ղեսաս սուրահի 10 և 11-րդ այաներ

 

وَأَصْبَحَ فُؤَادُ أُمِّ مُوسَىٰ فَارِغًا ۖ إِنْ کَادَتْ لَتُبْدِی بِهِ لَوْلَا أَنْ رَبَطْنَا عَلَىٰ قَلْبِهَا لِتَکُونَ مِنَ الْمُؤْمِنِینَ

وَقَالَتْ لِأُخْتِهِ قُصِّیهِ ۖ فَبَصُرَتْ بِهِ عَنْ جُنُبٍ وَهُمْ لَا یَشْعُرُونَ

 

 

Մովսեսի մոր սիրտը (որդու սիրուց բացի) պարպվեց ամեն ինչից, և համաձայնեց մատնել (գաղտնիքը), սակայն նրա սրտին կապ դրեցինք, (որպեսզի հավատացյալ մնա):

(Մովսեսի մայրը) հրամայեց (Մովսեսի) քրոջը, որ հսկի իր զավակին, նա հեռվից էր տեսնում նրան, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի:

 

Երբ Մովսեսի մայրն իր որդուն նետում է Եփրատի ալիքների մեջ, այլայլվում է  ու որոշում նետվել ջուրն ու փրկել երեխային: Սակայն Աստված նրան ուժ է տալիս և կամք, որպեսզի հավատա, որ իր երեխային վտանգ չի սպառնում: Այդ ժամանակ, Մովսեսի մայրն իր դստերը խնդրում է հետևել արկղի ընթացքին ու տեսնել թե ջուրն այն ուր է տանում: Մովսեսի քույրն այդպես էլ անում է:

 

Այս այայներից սովորում ենք.

1. Գաղտնապահությունը հավատցյալ ժողովրդի առանձնահատկություններից է: Հավատացյալը պետք է  իր գաղտնիքները պահի թշնամուց:

2. Հավատացյալը պետք է ունենա ամուր կամք:

3. Աստծուն ապավինելը չի նշանակում լինել անտարբեր: Մովսեսի մայրն ապավինեց Աստծուն և իր աղջկան ուղարկեց՝ հետևելու իր տղայի ճաատագրին:

 

Ղեսաս սուրահի 12 և 13-րդ այաներ

 

وَحَرَّمْنَا عَلَیْهِ الْمَرَاضِعَ مِنْ قَبْلُ فَقَالَتْ هَلْ أَدُلُّکُمْ عَلَىٰ أَهْلِ بَیْتٍ یَکْفُلُونَهُ لَکُمْ وَهُمْ لَهُ نَاصِحُونَ

فَرَدَدْنَاهُ إِلَىٰ أُمِّهِ کَیْ تَقَرَّ عَیْنُهَا وَلَا تَحْزَنَ وَلِتَعْلَمَ أَنَّ وَعْدَ اللَّهِ حَقٌّ وَلَٰکِنَّ أَکْثَرَهُمْ لَا یَعْلَمُونَ

Մինչ այդ դայակների կաթը նրան արգելել էինք, մինչև որ (Մովսեսի քույրն) ասաց (փարավոնի ընտանիքին). «Կուզե՞ք ձեզ ցույց տամ մի ընտանիքի, որ նրան մեծ խնամքով կսնուցի ու կմեծացնի»:

Ահա այս կերպ նրան իր մոր մոտ վերադարձրինք, որպեսզի աչքին լույս գա ու չտխրի և հասկանա, որ Աստծու խոստումներն անհիմն չեն: Բայց մեծ մասամբ չգիտեն:

 

Երբ երեխան ողջ մնաց, փարավոնը հրամայեց մի դայակ բերել պալատ: Սակայն սոված երեխան չէր ուտում դայակներից ոչ մեկի կաթը: Այդ ժամանակ, Մովսեսի քույրն իր մորը պատմեց եղելությունն ու զինվորներին իր մորը ներկայացրեց որպես դայակ: Զինվորներն ընդունեցին առաջարկն ու առանց իմանալու, երեխային դրեցին իր մոր գիրկը: Երեխան հանգստացավ:

Այս այաներից սովորում ենք.

1. Թշնամու հետ պետք է խորամանկությամբ վարվել:

2. Պետք է այս և հանդերձյալ կյանքերում հավատանք Աստծու խոստումներին ու Նրա գործերը նյութական չափանիշներով չգնահատենք:

3.Երեխան մայրական հոգու ու սրտի խաղաղության աղբյուրն է։ Մայրերը, ովքեր նախընտրում են երեխա չունենալ, իրականում իրենց զրկում են երեխայի հետ լինելու հաճույքից։