Ելք դեպի լույս 697
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 14-րդ այա
Երբ Մովսեսը չափահաս դարձավ, ու նրա մարմինն ուժ առավ, նրան տվեցինք իմաստնություն: Ահա այս կերպ ենք վարձատրում առաքինիներին:
Այս այան ասում է, որ երբ Մովսեսը դարձավ երիտասարդ, Աստված նրան տվեց լայն աշխարհայացք, որպեսզի կարողանա տեսնել ճշմարտությունն ու հասկանալ ճիշտն ու սխալը: Այս այան ասում է. «Նա, ով արժանի լինի, կստանա Աստծու շնորհը»: Իհարկե Աստված Մովսեսին հատուկ ուշադրություն դարձրեց, քանի որ նա պետք է լիներ մարգարե:
Այս այայից սովորում ենք.
1. Երիտասարդությունը լավագույն ժամանակաշրջանն է, քանի որ այդ ժամանակ, մարդու մտավոր ու ֆիզիկական հնարավորությունները զարգանում են ու նրան թույլ տալիս հասնել կատարելության:
2. Բարություն անելը հնարավորություն է տալիս ստանալ Աստծու բարիքը:
Ղեսաս սուրահի 15-րդ այա
Մի օր, քաղաք մտնելու պահին, երբ քաղաքացիները քնած էին, Մովսեսը նկատեց երկու մարդու, որ կռիվ էին անում: Նրանցից մեկն իր կողմնակիցներից էր, իսկ մյուսը՝ իր թշնամու: Իր ազգակիցն օգնություն խնդրեց ընդդեմ թշնամու: Մովսեսը բռունցքով հարվածեց թշնամուն ու սպանեց նրան և ասաց. «Սա սատանայի գործն է, նա մոլորեցնող ու բացահայտ թշնամի է»:
Մովսեսը մնաց փարավոնի պալատում, ապրեց հարմար պայմաններում, ստացավ ռազմական հմտություններ: Մի օր, երբ պալատից քաղաք էր գնում, տեսավ երկու հոգու, որ կռվում էին իրար հետ: Մեկն իսրայելցի էր, մյուսը՝ ղպտի: Նա, ով Մովսեսի հայրենակիցն էր ու իսրայելցի, ճանաչեց Մովսեսին ու նրան խնդրեց օգնել իրեն: Երբ Մովսեսը հասկացավ որ նա ճնշման է ենթարկվում, օգնեց իսրայելցուն, հարվածելով ղպտիին: Վերջինս հարվածից մահացավ: Մովսեսն իհարկե չէր ցանկանում սպանել նրան: Նա ցանկանում էր պաշտպանել բռնության ենթարկված մարդուն: Այդ ժամանակ Մովսեսը մտածեց, որ բոլոր թշնամությունների աղբյուրը սատանան է, որ մարդկանց մեջ բախումներ է հրահրում:
Այս այաներից սովորում ենք.
1. Չնայած Մովսեսը փարավոնի պալատում էր մեծացել, սակայն պաշտպանում էր ճնշվածներին: Ինչպես որ Ասիան, որ փարավոնի կինն էր, հավատում էր Մովսեսին ու իր կյանքը նվիրեց նրա ճանապարհին:
2. Մարգարեների առանձնահատկություններից է պաշտպանել ճնշվածներին:
3. Սատանան մարդկանց միջև տարաձայնություններ է սերմանում և մարդը պետք է ինքն իրեն կառավարի:
Ղեսաս սուրահի 16 և 17-րդ այաներ
قَالَ رَبِّ إِنِّی ظَلَمْتُ نَفْسِی فَاغْفِرْ لِی فَغَفَرَ لَهُ ۚ إِنَّهُ هُوَ الْغَفُورُ الرَّحِیمُ
قَالَ رَبِّ بِمَا أَنْعَمْتَ عَلَیَّ فَلَنْ أَکُونَ ظَهِیرًا لِلْمُجْرِمِینَ
Ասաց. «Տե՛ր, ոճիր գործեցի, ներիր ինձ»: Եվ Աստված ներեց նրան, որովհետև Նա գթած ու ներողամիտ է:
Նա ասաց. «Քանի որ գթություն շնորհեցիր ինձ, երբեք չեմ ապավինելու ամբարիշտներին»:
Ղպտիի սպանությունից հետո, ղպտիները որոշեցին ձերբակալել Մովսեսին ու փոխհատուցում պահանջել: Մովսեսը, հայտնվելով դժվարության մեջ, Աստծուն խնդրեց, որ եթե սխալ գործ է կատարել, իրեն ների ու փրկի չարիքից: Աստված թույլ չտվեց, որ նա ընկնի ղպտիների ձեռքը: Մովսեսն Աստծու հետ պայման կքնեց, որ մինչև իր կյանքի վերջը կպայքարի հանցագործների դեմ: Նա չվերադարձավ պալատ ու խզեց իր կապը փարավոնի հետ:
Այս այաներից սովորում ենք.
1. Հավատացյալներին չարագործներից փրկելիս, պետք է ուշադիր լինել:
2. Սխալ արարքը, նույնիսկ եթե այն դիտավորյալ չի արվել, ունի հետևանքներ:
3. Մարդը պետք է միշտ պաշտպանի ճնշվածներին ու չհամագործակցի չարագործների հետ: