Ելք դեպի լույս 698
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 17-19-րդ այաներ
قَالَ رَبِّ إِنِّی ظَلَمْتُ نَفْسِی فَاغْفِرْ لِی فَغَفَرَ لَهُ ۚ إِنَّهُ هُوَ الْغَفُورُ الرَّحِیمُ
قَالَ رَبِّ بِمَا أَنْعَمْتَ عَلَیَّ فَلَنْ أَکُونَ ظَهِیرًا لِلْمُجْرِمِینَ
Նա ասաց. «Քանի որ գթություն շնորհեցիր ինձ, երբեք չեմ ապավինելու ամբարիշտներին»:
Հաջորդ առավոտյան Մովսեսը քաղաքից անցնում էր դողալով՝ վտանգի զգացողությունը սրտում, երբ հանկարծ նկատեց, որ կրկին իրենից օգնություն է խնդրում նախորդ օրը օգնություն խնդրած մարդը: Մովսեսն ասաց նրան. «Դու անպատճառ մոլորված ես»:
Սակայն երբ ցանկացավ համատեղ թշնամու վրա գրոհել, (եգիպտացին) գոչեց. Ցանկանում ես սպանե՞լ ինձ, ինչպես երեկ սպանեցիր մեկ ուրիշին: Ուրեմն դու այս երկրի վրա բռնակա՞լ ես ուզում լինել: Առաքինիների դասից չե՞ս ուզում դառնալ»:
Այս այաները խոսում են այն դեպքից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ժամանակ, Մովսեսն օգնել էր բռնության ենթարկված իսրայելցուն: Սակայն այդ ժամանակ, նա ոչ դիվտավորյալ կերպով սպանել էր մի ղպտիի: Այս այաներն ասում են, որ դեպքից հետո Մովսեսն այլևս պալատ չվերադարձավ ու ապրում էր ծպտված: Նա չէր ցանկանում, որպեսզի փարավոնի զինվորներն իրեն ձերբակալեին: Իսրայելցի տղամարդը, որ բախվել էր ղպտիի հետ, մեկ ուրիշ անգամ բախվեց մի ուրիշ մարդու հետ ու նորից օգնություն խնդրեց Մովսեսից: Մովսեսը նրան ասաց . «Դու տգետ մարդ ես, քանի որ ամեն օր, մի ղպտիի հետ ընդհարվում ես, վտանգելով քո և ուրիշների կյանքը: Քո արարքն անօգուտ է»: Մովսեսն ամեն դեպքում օգնեց իսրայելցուն, սակայն ուշադիր էր, որ նախկին դեպքը չկրկնվի:
Այս այաներից սովորում ենք.
1. Թշնամու հետ պայքարելիս պետք է ունենալ ծրագիր և չվնասել որևէ մեկին:
2. Ընկերներին պետք է քննադատել իրենց սխալների համար:
3. Թշնամու դեմ պետք է կանգնել ամբողջ ուժով:
Ղեսաս սուրահի 20 և 21-րդ այաներ
فَخَرَجَ مِنْهَا خَائِفًا یَتَرَقَّبُ ۖ قَالَ رَبِّ نَجِّنِی مِنَ الْقَوْمِ الظَّالِمِینَ
Քաղաքի մյուս ծայրից մի մարդ վազելով եկավ ու ասաց նրան. «Ո՛վ Մովսես, մեծամեծները ժողով են գումարել ու քեզ սպանելու որոշում կայացրել: Փախիր այս քաղաքից: Ես քո բարեկամն եմ»:
Ու Մովսեսը քաղաքից դուրս եկավ` վախից չորս կողմը նայելով ու աղոթելով. «Տեր, ապիրատների ձեռքից ազատիր ինձ»:
Քաղաքում տեղի ունեցածի մասին լուրը հասավ փարավոնին: Այս լուրն աընդունելի էր պալատականների համար: Նրանք որոշեցին սպանել Մովսեսին, ոպեսզի նա չանհանգստացնի ղպտիներին: Փարավոնների մերձավորներից մեկը տեղեկացավ այդ մասին, ու քաղաքում գտնելով Մովսեսին, այդ մասին պատմեց նրան, առաջարկելով լքել քաղաքը: Այս մարդու անունը պատմական աղբյուրներում նշվել է որպես Հազվի: Երբ Մովսեսը դարձավ մարգարե, նա հավատաց Մովսեսին: Նա նույնպես, ինչպես փարավոնի կինը, չնայած ապրում էր պալատում, սակայն չէր ընդունում փարավոնի իշխանությունն ու սպասում էր հարմար ժամանակի, որպեսզի ապստամբի նրա դեմ: Ու երբ նա Մովսեսին տեսավ, հասկացավ, որ նա կարող է ապստամբել փարավոնի դեմ ու փրկեց նրան վտանգից: Մովսեսը հեռացավ քաղաքից ու դիմեց Աստծուն, որ իրեն օգնի ապահով հեռանալ Եգիպտոսից:
Այս այաներից սովորում ենք.
1. Չի կարելի օգնել բռնատերերին, սակայն պետք է նրանց հնարավորություններն օգտագործել՝ ճնշվածներին օգնելու համար:
2. Աստված հավատացյալներին օգնում է վտանգի ժամանակ:
3. Երբեմն ճիշտ կողմնորոշվելը կարող է պատմությունը փոխել:
4. Պալատականների մեջ նույնպես կարող են լինել արդարամիտ մարդիկ: Ճշմարիտ կամ սխալ լինելու չափորոշիչը մարդկանց միտքն ու հոգին են ոչ թե նրանց ապրելակերպը: