Ելք դեպի լույս 701
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 29-րդ այա
Երբ նշանակված ժամանակը եկավ, Մովսեսն իր ընտանիքի հետ ճանապարհ ընկավ ու հանկարծ Սինա լեռան մոտ կրակ նշմարելով՝ ընտանիքին ասաց. «Սպասեք այստեղ, գնամ տեսնեմ, թե այդ ինչ բոց է: Գնամ լուր բերեմ կամ մի քանի վառած փայտ ձեզ տաքացնելու համար»:
Նախորդ այայում ասացինք, որ Մովսեսը կնության առավ Շոայբի աղջկան, նրանց հետ պայմանավորվելով, որ 8 տարի կծառայի որպես հովիվ: Այս այան ասում է, որ 10 տարի հովվություն անելուց հետո, Մոսվեսն իր կնոջ ու երեխաների հետ գնաց դեպի Եգիպտոս: Սակայն ճանապարհը երկար էր ու վտանգավոր: Երբ նրանք հասան Լևանտ, կորցրին ճանապարհը: Այդ ժամանակ, Մովսեսը լեռան ստորոտին մի կրակ տեսավ ու մտածեց, որ նա, ով կրակը վառել է, գիտի ճանապարհն ու կարող է օգնել իրեն: Նա մտածեց, նաև որ կարող է կրակից բերել ու տաքացնել իր ընտանիքը:
Այս այայից սովորում ենք.
1. Տղամարդը պետք է պատասխանատու լինի իր ընտանիքի համար, իսկ ընտանիքը կանգնի նրա կողքին:
3․Բնական երևույթ է սիրել հայրենիքը, և յուրաքանչյուր ոք նույնիսկ տարիներ հեռավորությունից հետո իրավունք ունի վերադառնալու իր հայրենիքը։
2․Մովսեսը, որ երկար տարիներ պալատում էր ապրել, բազում դժվարություններ կրեց, մոռանալով պալատական կյանքը:
Ղեսաս սուրահի 30-րդ այա
Երբ կրակին մոտեցավ, օրհնյալ հովտի աջ կողմի մացառների միջից մի ձայն դիմեց նրան. «Ո՛վ Մովսես, ես Աստված եմ, տիեզերքի Վեհապետը:
Որոշ աղբյուրների համաձայն, երբ Մովսեսը հասնում է կրակին, հասկանում է, որ այն տարբերվում է, քանի որ բոցկլտում է ոչ թե չոր ճյուղերի վառվելու այլ դալար ծառի վառվելու հետևանքով: Կրակից միայն լույս էր ճառագում և ոչ թե ջերմութուն: Այդ պահին, Մովսեսին է դիմում մի ձայն ու ասում. «Ով Մովսես, ես եմ քեզ այստեղ բերել: Ես Արարիչն եմ ողջ տիեզերքի»: Աստված խոսեց Մովսեսի հետ: Եվ դրա պատճառով էր, որ Մովսեսը տարբերվում էր մյուս մարգարեներից և նրան անվանում էին Քալիմ Օլլա՝ Նա ,ում հետ խոսել է Աստված:
Այս այայից սովորում ենք․
1. Կրոնական մշակույթում սուրբ կարող են լինել և անապատը և լեռները:
2. Մովսեսը գնաց, որպեսզի կրակ բերեր Սինա սարից, սակայն Աստված այնտեղ նրան նոր առաքելություն տվեց: Մենք պետք է ջանք ու եռանդ գործադրենք, սակայն դրանց արդյունքը մենք չենք որոշում:
Ղեսաս սուրահի 31 և 32-րդ այաներ
Նետի՛ր գավազանդ»: Ու երբ (Մովսեսը նետեց), տեսավ, որ գավազանը օձ դարձավ ու սողաց: (Մովսեսը) սկսեց փախչել առանց հետ նայելու: Ձայնը կանչեց. «Ով Մովսես, հե՛տ դարձիր ու մի՛ վախեցիր, դու ապահովության մեջ ես:
Ձեռքդ տար ծոցդ. երբ դուրս բերես, կտեսնես, որ բոլորովին ճերմակել է, բայց ոչ հիվանդության պատճառով: Ապա ձեռքերդ դիր կրծքիդ, որպեսզի վախն ու սարսափը քեզնից հեռանան: Այս երկու հրաշքը (պետք է գործես) փարավոնի ու նրա պալատականների աչքի առջև: Նրանք ամբարիշտներ են»:
Մովսեսը լսելով ձայնն ու տեսնելով կրակը, շփոթվեց: Եվ Աստված նրան ասաց, որ այն, ինչ տեսնում է, իր կողմից է ու նրան ցույց տվեց երկու հրաշք: Նախ՝ նրա ձեռքի փայտը դարձրեց օձ և հետո փայլեցրեց նրա ձեռքի ափը: Այս հրաշքները տեսնելով, Մովսեսը հավատաց իր լսած խոսքերի ճշմարտացիությանը, հաստատակամ դարձավ, այնուհետև Աստծու կողմից առաքելություն ստացավ վերադառնալ Եգիպտոս, մտնել փարավոնի պալատ ու նրան աստվածապաշտության հրավիրել ու հորդորել հրաժարվել Իսրայելի ժողովրդի նկատմամբ բռնություն գործադրելուց։
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդկանց կարող է առաջնորդել նա, ով հավատում է իր ճանապարհին:
2. Հասարակությունը բարեփոխելու համար, նախ պետք է գտնել չարիքի արմատները:
3. Վտանգից հեռանալը մարդու առանձնահատկւթյուններից է և մարգարեները, որպես մարդ, օժտված են նույն առանձնահատկությամբ: