Հուլիս 14, 2022 06:47 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 33 և 34-րդ այաներ

 

قَالَ رَبِّ إِنِّی قَتَلْتُ مِنْهُمْ نَفْسًا فَأَخَافُ أَنْ یَقْتُلُونِ

وَأَخِی هَارُونُ هُوَ أَفْصَحُ مِنِّی لِسَانًا فَأَرْسِلْهُ مَعِیَ رِدْءًا یُصَدِّقُنِی ۖ إِنِّی أَخَافُ أَنْ یُکَذِّبُونِ

   

(Մովսեսն) ասաց. «Տե՛ր, ես նրանցից մեկին սպանել եմ, վախենում եմ, որ սպանեն ինձ:

Իմ Ահարոն եղբայրն ինձնից ավելի պերճախոս է: Թող նա ինձ ընկերակցի ու իմ խոսքերին ուժ տա, որովհետև գուցե ինձ ստախոս համարեն»:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված Սինա լեռնա մոտ Մովսեսին պատվիրեց գնալ փարավոնի պալատ ու նրան հրավիրել ընդունել միակ Աստծուն:

Այս այաներն ասում են, որ Մովսեսն այս պարտականությունը կատարելու համար, արծարծեց երկու խնդիր: Մեկն այն էր, որ նա սպանել էր ղպտիին, և փարավոնի զինվորները  փնտրում էին իրեն: Երկրորդ խնդիրը կայանում էր նրանում, որ իր լեզուն այնքան ճարտար չէր, որպեսզի կարողանար այս պարտականությունը միայնակ կատարել: Ուստի նա Աստծուց խնդրեց, որ իր եղբայր Ահարոնն իրեն օգնի և երկուսով կարողանան պաշտպանել ճշմարտությունը։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Պարտականությունը ներկայացնելիս պետք է մանրամասն ներայացնենք խնդիրները և հնարավորության դեպքում, նաև առաջարկները՝ խնդիրների լուծման համար։

2. Ճարտար ու ազդեցիկ լեզուն շատ կարևոր է արդյունավետ քարոզչության համար։

3. Մեծ պարտավորություններ ստանձնելու համար, պետք է օգտվենք նաև այլ հնարավորություններից, որպեսզի բոլոր գործերը չկատարենք միայնակ։

 

Ղեսաս սուրահի 35-րդ այա

 

قَالَ سَنَشُدُّ عَضُدَکَ بِأَخِیکَ وَنَجْعَلُ لَکُمَا سُلْطَانًا فَلَا یَصِلُونَ إِلَیْکُمَا ۚ بِآیَاتِنَا أَنْتُمَا وَمَنِ اتَّبَعَکُمَا الْغَالِبُونَ

 (Աստված Մովսեսին) ասաց. «Շուտով քո բազուկը կամրացնենք եղբորդ միջոցով: Մեր հրաշքների (զորությամբ) ձեզ պիտի տանք այնպիսի իշխանություն, որ նրանք չկարողանան ձեզ գտնել: Դուք և ձեր հետևորդները հաղթելու եք»:

 

Աստված ընդունեց Մովսեսի առաջարկությունն ու թույլ տվեց, որպեսզի նրա եղբայրն ընկերակցի նրան ու աջակից լինի: Դրանից բացի, եթե Ահարոնը նույնպես ներկայանար փարավոնին, նրանք երկուսով կկարողանային ներկայացնել իրենց առաջարկի տրամաբանությունն ու աստվածային հրաշքները: Չնայած Ահարոնն ավելի մեծ էր Մովսեսից և ուներ ճարտար լեզու, սակայն Մովսեսն ուներ որոշ առանձնահատկություններ, ինչի համար Աստված նրան մարգարե դարձրեց: Ահարոնը նույնպես մարգարե էր, սակայն այս դեպքում ստանձնեց Մովսեսին աջակցելու պարտականությունը: Մի խոսքով, Մովսեսն իր հրաշքներով ու Ահարոնն իր ճարտար լեզվով, պետք է հաղթեին փարավոնին:

Այս այայից սովորում ենք․

1.Անիրավության դեմ պայքարում կարևորը որակն է ոչ թե քանակը։

2.Պետք է պաշտպանել Աստծու մարդկանց, որպեսզի չարագործների ձեռքը նրանց չհասնի։

3 .Նույնսիկ մարգարեներն Աստծու խոսքը մարդկանց հասցնելու համար ունեին հույսի կարիք: Աստված Մովսեսին, Ահարոնին ու նրանց հետևորդներին հենց այդ հույսը ներշնչեց։

 

Ղեսաս սուրահի 36 և 37-րդ այաներ

فَلَمَّا جَاءَهُمْ مُوسَىٰ بِآیَاتِنَا بَیِّنَاتٍ قَالُوا مَا هَٰذَا إِلَّا سِحْرٌ مُفْتَرًى وَمَا سَمِعْنَا بِهَٰذَا فِی آبَائِنَا الْأَوَّلِینَ

وَقَالَ مُوسَىٰ رَبِّی أَعْلَمُ بِمَنْ جَاءَ بِالْهُدَىٰ مِنْ عِنْدِهِ وَمَنْ تَکُونُ لَهُ عَاقِبَةُ الدَّارِ ۖ إِنَّهُ لَا یُفْلِحُ الظَّالِمُونَ

 

Երբ Մովսեսը փարավոնի ու նրա պալատականների առջև պարզեց մեր հրաշալի վարդապետությունը, նրանք գոչեցին. «Սրանք բոլորը կախարդություններ են: Մեր նախահայրերի ավանդության մեջ նման բան չկա»:

Մովսեսն ասաց. «Իմ Աստվածը բոլորից ավելի լավ գիտի, թե ովքեր են լուսավորված հավատով, և ովքեր են արժանի արքայության: Անկասկած, երանությունը ապիրատների բաժինը չպետք է դառնա բնավ»:

 

Մովսեսն ու Ահարոնը հասան փարավոնի պալատ և փարավոնին հրավիրեցին հավատալ միակ Աստծուն: Այնուհետև նրանք փարավոնին ցույց տվեցին աստվածային հրաշագործությունները՝ այն ցուպը, որ վերածվեց օձի և ձեռքը, որի ափը լուսավորվում էր: Սակայն փարավոնի և պալատականների վերաբերմունքը եղավ հերյուրանքը: Պալատականներն ասացին, որ ինչպես իրենց նախնիներն աստվածապաշտ չեն եղել, իրենք էլ չեն ընդունում Աստծուն: Նրանք հրաշագործությունները համարեցին կախարդանք, որոնք Մովսեսը վերագրում էր Աստծուն: Ի պատասխան, Մովսեսն ասաց. «Եթե այս ամենը սուտ է, Աստված ձեզնից այդ մասին ավելի լավ գիտի, ուրեմն թող ինձ խայտառակի ու թույլ չտա, որ որպես մարգարե ներկայանամ, որպեսզի մարդկանց մոլորեցնեմ»: Այնուհետև նա հավելեց. «Ոչ թե իմ փաստարկներն են թերի, այլ դուք եք ցանկանում շարունակել ձեր բռնությունները, որպեսզի պահպանեք ձեր իշխանությունը: Եվ դուք չեք ընդունում իմ խոսքերը: Ուստի չեք փրկվելու ոչ այս և ոչ էլ հանդերձյալ աշխարհում»։

Այս այաներից սովորում ենք․

1. Կրոնական ուսմունքներն ընդունելու հարցում, պետք է դիմել տրամաբանության և ոչ թե նախնիների հավատալիքներին ։ 

2. Հերյուրանքը մարգարեների հակառակորդների զենքն  է եղել  նրանց դեմ:

3. Աստվածային մարգարեներին հետևելով, մարդը երջանկանում ու փրկվում է։