Հուլիս 14, 2022 08:01 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 59-րդ այա

وَمَا کَانَ رَبُّکَ مُهْلِکَ الْقُرَىٰ حَتَّىٰ یَبْعَثَ فِی أُمِّهَا رَسُولًا یَتْلُو عَلَیْهِمْ آیَاتِنَا ۚ وَمَا کُنَّا مُهْلِکِی الْقُرَىٰ إِلَّا وَأَهْلُهَا ظَالِمُونَ

Քո Աստվածը քաղաքներն ու շեները չի կործանել, քանի դեռ դրանց կենտրոններ չի ուղարկել մի մարգարե իր պատվիրանները քարոզելու համար: Բնաջնջվել են միայն այն քաղաքներն ու շեները, որոնց բնակիչներն ընկել են ամբարշտության մեջ:

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Աստված, դիմելով նրանց, ովքեր պատրաստ եղան ընդունել ճշմարտությունն, ասաց. «Դուք ձեր աչքերով պատրաստ եղաք տեսնել անցյալի ավերակները: Նրանք, ովքեր  արբել էին աշխարհիկ կյանքով ու մենք նրանց ոչնչացրինք»:

Այս այան ասում է. «Իհարկե, քանի դեռ Արարիչը մարդկանց համար մարգարե չի ուղարկել իր խոսքը նրանց հասցնելու համար, չի ոչնչացնելու մարդկանց: Այլ խոսքով, աստվածային պատիժն իջնում է այն ժամանակ, երբ մարդիկ լսում են աստվածային նշանները, սակայն ժխտում դրանք: Եթե տեսնելով մարգարեին ու լսելով Աստծու պատվիրանները, դեմ գնան նրան ու չարիք գործեն, հենց այս աշխարհում կպատժվեն:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված նախ մարդկանց հնարավորություն է տալիս և հետո վճիռ կայացնում:

2 .Մարգարեներին ժխտելն ու ճշմարտությանը դեմ կանգնելը, մեծ չարիք է, որի համար Աստված իր պատիժն է  ուղարկում նրանց, ովքեր նման բան են անում:

 

Ղեսաս սուրահի 60 և 61-րդ այաներ

وَمَا أُوتِیتُمْ مِنْ شَیْءٍ فَمَتَاعُ الْحَیَاةِ الدُّنْیَا وَزِینَتُهَا ۚ وَمَا عِنْدَ اللَّهِ خَیْرٌ وَأَبْقَىٰ ۚ أَفَلَا تَعْقِلُونَ

أَفَمَنْ وَعَدْنَاهُ وَعْدًا حَسَنًا فَهُوَ لَاقِیهِ کَمَنْ مَتَّعْنَاهُ مَتَاعَ الْحَیَاةِ الدُّنْیَا ثُمَّ هُوَ یَوْمَ الْقِیَامَةِ مِنَ الْمُحْضَرِینَ

 

Ձեզ տրված շնորհներն աշխարհիկ ու վաղանցիկ հաճույք են պարգևում, բայց այն, ինչ Աստծու մոտ է, ավելի քաղցր է ու հավետ հաստատուն: Մի՞թե չեք հասկանում:

 

Այն արդարը, որ պիտի վայելի իրեն խոստացված երանությունները, մի՞թե կարող է ունենալ նույն վիճակը, որը սահմանված է այն մահկանացուի համար, որ աշխարհիկ կյանքի բոլոր վայելքները վայելած լինելով՝ Հարության օրը պիտի կանչվի (պատժվի):

 

Այս այաները նրանց մասին են, ովքեր հանուն իրենց նյութական կյանքի, պատրաստ չեղան հավատքի գալ: Այն ասում է. «Արդյոք այն, ինչ ունեք անցողիկ կյանքից, հավասա՞ր եք համարում, ինչի պատճառով էլ պատրաստ չեք հրաժարվել նյութական բարիքներից: Արդյոք նյութական կյանքի արդուզարդը կուրացրե՞լ է ձեր աչքերը, չե՞ք կարողանում տեսնել հավերժական երջանկությունը»:

60-րդ այայի վերջում, Աստված հարցնում է. «Արդյոք չե՞ք մտածում, որ յուրաքանչյուր խելացի մարդ, կատարելով մի պարզ համեմատություն, կարող է հասկանալ, որ հավերժական բարիքները չի կարելի փոխարինել ժամանակավոր բարիքներով»:

Այնուհետև այաները նյութապաշտ մարդկանց կյանքը համեմատում են հավատացյալների կյանքի հետ, ասելով. «Նրանք, որ այսօր հավատում են աստվածային խոստումներին ու աշխատում հանուն Աստծու, հանդերձյալ կյանքում պարգրևատրվելու են Աստծու կողմից: Սակայն նրանք, ովքեր  մտածում են միայն նյութական կյանքի մասին, կախված լինելով դրանից, բարեպաշտ լինելու փոխարեն, մեղքի բեռն են կրելու և դժոխք են մտնելու»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Աշխարհիկ ու հանդերձյալ կյանքի բարիքներն ուղարկում է Աստված: Ուրեմն զգույշ լինենք, որ աշխարհիկ սահմանափակ բարիքներն ընդունելով, մեզ չզրկենք հավերժական բարիքներից:

2. Խելացի մարդն անցողիկ կյանքով չի զմայլվում և չի փոխում հավերժությունն  անցողիկ աշխարհի հետ: Ուստի կյանքի արտաքին փայլին խաբվելու փոխարեն, պետք է փորձենք մտածել ապագայի մասին և հիշենք, որ նա, ով ամբողջությամբ տրվում է աշխարհիկ հաճույքներին, հանդերձյալ կյանքում կանգնելու է Աստծու առջև:

3. Համեմատությունը շատ կարևոր է մարդկանց դաստիարակության գործում, ինչը պետք  է լինի հարցադրումների միջոցով, որպեսզի ազդեցիկ լինի:

 

Ղեսաս սուրահի 62 և 63-րդ այաներ

 

وَیَوْمَ یُنَادِیهِمْ فَیَقُولُ أَیْنَ شُرَکَائِیَ الَّذِینَ کُنْتُمْ تَزْعُمُونَ

قَالَ الَّذِینَ حَقَّ عَلَیْهِمُ الْقَوْلُ رَبَّنَا هَٰؤُلَاءِ الَّذِینَ أَغْوَیْنَا أَغْوَیْنَاهُمْ کَمَا غَوَیْنَا ۖ تَبَرَّأْنَا إِلَیْکَ ۖ مَا کَانُوا إِیَّانَا یَعْبُدُونَ

 

Այն օրը, երբ Աստված նրանց կանչի, պիտի հարցնի. «Ո՞ւր են այն կուռքերը, որոնց Ինձ հավասար էիք դասում»:

Նրանք, որոնց  վճիռն արձակված է, պիտի ասեն. «Տե՛ր, մենք նրան մոլորեցրինք այնպես, ինչպես ուրիշները մոլորեցրին մեզ: Մենք քո հանդեպ հանցանք չենք գործել: Նրանք մեզ չէին պաշտում, այլ պաշտում էին իրենց անձնական կրքերը»:

Այս այաներն անդրադառնում են հանդերձյալ կյանքում կռապաշտների վիճակին, ասելով, որ նրանք չունեն ոչ մի պաշտպան և ներկայանում են Աստծու առջև: Աստված նրանց ասում է. Որտե՞ղ են նրանք, ում դուք ինձ համասար էիք դասում, ինչո՞ւ չեն փրկում ձեզ:

Այնուհետև այաներն ասում են. «Կռապաշտների առաջնորդները կանգնելով Աստծու առջև, ի պատասխան,ասում են. «Նրանք ասում են, թե ենթարկվում են մեզ ու պաշտպանում  մեզ: Սակայն իրականում նրանք ենթարկվում էին միայն իրենց ցանկություններին: Նրանք հետևում էին մեզ և մոլորվեցին, ինչպես մենք:  Իրականում նրանք մեզ չէին պաշտում և հենց այդ պատճառով, մենք հրաժարվում ենք նրանցից»:

Այս այաները ցույց են տալիս, որ հանդերձյալ կյանքի դատարանները նման են այս աշխարհի դատարաններին: Երբ հանցագործները ձերբակալվում են, յուրաքանչյուրը փորձում է արդարանալ ու փաստել, որ մյուսներն են իրենց մոլորեցրել: Բնականաբար, նման խոսքերն ընդունելի չեն Աստծու կողմից և հանցագործները ստանալու են իրենց պատիժը:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Չի կարելի է  որևէ անձի կամ իրի դասել Աստծուն հավասար:

2. Նրանք, ովքեր մարդկանց դեպի Աստված հրավիրելու փոխարեն դեպի իրենց են կանչում, հանդերձյալ կյանքում կմոլորվեն:

3. Մոլորվածները փորձում են մոլորեցնել ուրիշներին:

4. Հանդերձյալ կյանքում, մոլորված առաջնորդներն ու նրանց հետևորդները հրաժարվում են միմյանցից, սակայն դա որևէ կերպ չի փոխում իրավիճակը և նրանք բոլորն էլ գնալու են դժոխք: