Ելք դեպի լույս 712
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 79 և 80-րդ այաներ
(Ղարունը) ժողովրդի մոտ էր գալիս շքեղությամբ: Նրանք, ում համար աշխարհիկ կյանքը հրապուրիչ էր, ասում էին. «Երանի թե մենք էլ Ղարունի չափ հարստանայինք, անսահման հարստության տեր է նա»:
Իսկ լուսավորվածներն ասում էին. «Վայ ձեզ, այն վարձատրությունը, որ Աստված պատրաստել է առաքինի հավատացյալի համար, ավելի նախընտրելի է: Այդ վարձատրությունը նախատեսված է նրանց համար, որոնք համբերությամբ սպասում են»:
Այս այաներն անդրադառնում են Ղարունին, ով Մովսեսի հետևորդներից էր, սակայն հարստանալու պատճառով, գոռոզացավ: Այս երևույթն այսօր նկատելի է նաև մեր հասարակության մեջ, հատկապես երբ ոմանք փորձում են իրենց հարստությունը տարբեր ձևերով ցուցադրել ուրիշներին: Այս ցուցամոլութունը պատճառ է դառնում, որ մյուսներն իրենց աղքատ ու դժբախտ զգան ու մտածեն, որ հարուստներն ավելի երջանիկ են: Նրանք, որ ունեն գիտակցություն, գիտեն, որ միայն հարստությունը չի կարող մարդուն երջանկացնել: Կան բազմաթիվ հարուստներ, ովքեր ունեն բազմաթիվ խնդիրներ: Նրանց հարստությունը երբեմն դժբախտության պատճառ է դառնում:
Այս այաներից սովորում ենք.
1. Կրոնը ժխտում է ցուցամոլությունն ու գոռոզամտությունը:
2. Երկրի ղեկավարներն ու հասարակությունը պետք է հեռու մնան ցուցամոլությունից ու սպառողական հոգեբանութունից:
3. Նյութապաշտությունը ոչ խելացի մարդու երազանքն է:
4. Ամբողջ աշխարհի հարստությունը ոչինչ է դրախտի բարիքների դեմ:
Ղեսաս սուրահի 81 և 82-րդ այաներ
Մենք հրամայեցինք, որ երկիրը բացվի: Ղարունն ու իր պալատը գետնի տակն անցան, իսկ նա ոչ մի խումբ չուներ, որ իրեն փրկեր Ամենակարողի պատժից, ու ինքն էլ չէր կարողանում իրեն օգնել:
Նրանք, որ երեկ ցանկանում էին նրա տեղում լինել, հաջորդ օրը սկսեցին գոչել. «Աստված առատաձեռնությամբ բաշխում է իր գանձերը ինչպես ցանկանա: Եթե Իր ողորմությունը չլինի, մեզ կթաղի աշխարհի (անդունդների) տակ: Չարերը երբեք երանություն չեն վայելելու»:
Ցուցամոլությունը և Աստծու մարգարեին չհնազանդվելը պատճառ դարձան, որ Աստված ուժեղ երկրաշարժով ոչնչացնի Ղարունի պալատներն ու հարստությունը: Իհարկե Ղուրանի բազմաթիվ այաներում մարդկանց նախազգուշացվում է, որ հիշեն իրենց նախորդների պատմությունը: Սակայն սա պետք է իրոք դաս լինի բոլորի համար: Այս պատության մեջ հողին հավասարվեց միայն Ղարունի պալատն ու մահացավ միայն նա: Եվ նման օրինակ է նաև փարավոնի օրինակը, ով իրեն համարում էր Եգիպտոսի տերը, սակայն խորտակվեց Նեղոս գետում: Այդպիսով, սովորական մարդիկ, այս ամենը տեսնելով, հասկանում են, որ չպետք է երազել փարավոնի կամ Ղարունի հարստությունն ունենալու մասին, քանի որ յուրաքանչյուր մարդ Աստծուց ստանում է իր բարիքները: Նա ամենազոր է ու իմաստուն և մարդկանց տալիս է նրանց հանապազորյա հացը: Ու մարդկանցից պահանջում է պատասխանատու լինել իր տվածի դիմաց։
Այս այայիներից սովորում ենք․
1. Որքան էլ հարստությունը մեծ լինի, չի կարող մարդուն փրկել աստվածային զայրույթից։
2. Նախապաշարումներն ու անհիմն դատողությունները սխալ են: Նրանք, որ երազում էին ունենալ Ղարունի հարստությունը, փառք էին տալիս Աստծուն, որ չարժանացան նրա ճակատագրին։
3. Ուրիշների հարստությունը երազելու փոխարեն, մարդը պետք է բավարարվի իր ունեցվածքով։