Ելք դեպի լույս 714
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 86-րդ այա
Դու չէիր ակնկալում, որ Գիրքը քեզ ներշնչվի: Այն երկնային շնորհ էր: Երբեք անհավատներին մի պաշտպանիր:
Այս այան ասում է. «Հիշում ե՞ք, որ նախորդ հաղորդման ժամանակ ասվեց, որ Աստված մարգարեին ասաց, որ Մեդինա գաղթելուց հետո կրկին վերադառնալու է Մեքքա և հաղթելու է կռապաշտներին»։
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. «Դու հույս չունեիր վերադառնալ Մեքքա, սակայն Աստված այդպես կամեցավ ու դա իրականացրեց: Դու չէիր կարծում, որ Աստծու կողմից մարգարե կհռչակվես ու երկնային գիրքը կուղարկվի քեզ: Սակայն Աստված, իր իմաստնության համաձայն, քեզ հռչակեց մարգարե: Ուրեմն երբեք մի հանձնվիր կռապաշտների անհարկի ցանկություններին, այլ հրաժարվիր նրանցից: Նախորդ այաներում ասացինք, որ Մովսեսը, կրակ ստանալու և իրեն ու ընտանիքին տաքացնելու համար, գնաց Սինա լեռը, որտեղ հռչակվեց մարգարե:
Այս սուրահի նախորդ այաներում կարդում ենք, Մովսես մարգարեն գնաց բարձրացավ Թոր լեռը, որպեսզի իր ընտանիքի համար կրակ հայթայթի ու նրանք տաքանան: Իսլամի մարգարեի մասին պատմական աղբյուրներն ասում են, որ նա գնաց Նուռ լեռան մեջ գտնվող Հարա քարանձավ, աղոթելու համար և այնտեղ Գաբրիելը հայտնվեց նրան ու պատգամեց մարգարե դառնալու մասին։
Այս այայից սովորում ենք․
1. Կռապաշտների ու անհավատների պատրվակներն այն մասին են, թե ինչու աստվածային այաներն իրենց չեն ներշնչվում: Ի պատասխան, Ղուրանն ասում է. «Նույնիսկ մարգարեները որ մաքուր կյանք էին վարում, նման սպասելիք չունեին Աստծուց»։
2. Մարգարեների ուսմունքների համաձայն, յուրաքանչյուր գործողություն, որ ուժեղացնի բռնատերերին, արգելվում է։
Ղեսաս սուրահի 87-րդ այա
Թող նրանք այլևս չկարողանան քեզ սառեցնել աստվածային նշանների նկատմամբ, եթե քեզ ներշնչվել են դրանք: (Մարդկանց հրավիրիր) Աստծուն պաշտելու ու հեռացիր կռապաշտներից:
Այս այան, ինչպես նախորդները զգուշացնում է չաջակցել անհավատներին, որովհետև աստվածային հայտնության ընդունումից ու մարդկանց դեպի միաստվածություն հրավիրելուց հրաժարվելը անհատավության ու բազմաստվածության ամրապնդման պատճառ են դառնում:
Ասվում է, որբ երբ մարգարեն Ղուրանի այաներն ընթերցեց մարդկանց համար ու նրանց հրավիրեց լսել Աստծու խոսքը, կռապաշտները հայտարարեցին,որ նա սնոտիապաշտ բանաստեղծ է: Այս այան ասում է. «Ով մարգարե, թշնամիների հերյուրանքներից չվախենա, ու թույլ չտաս, որ դրանց պատճառով չկատարես քո պարտավորությունները: Թե այդպես անես, դու էլ կդասվես կռապաշտներրի շարքին»։
Այս այայից սովորում ենք․
1. Կրոնի թշնամիները նույնիսկ աստվածային մարգարեների համար հատուկ սադրանք են նյութում և դրա հետ միաժամանակ փորձում տարածել կռապաշտությունն ու անհավատությունը: Ուրեմն կրոնը պահպանելու գործում չպետք է ոչ մի ջանք խնայել և ուրիշներին պետք է հրավիրել միանալ հավատացյալներին։
2. Աստծու մարգարեները դաստիարակվում են Աստծու հսկողությամբ ու Աստված նրանց սովորեցնում է, թե ինչպես ճշտորեն իրականացնել իրենց աստվածային առաքելությունը։
3. Մարգարեները մարդկանց հրավիրում են դեպի Աստված և շարունակում պայքարել անհավատության ու կռապաշտության դեմ։
Ղեսաս սուրահի 88-րդ այա
Դիմիր միակ Աստծու օգնությանը: Իրենից բացի այլ աստված չկա: Ամեն բան պիտի ոչնչանա, բացի Նրա էությունից: Նա գերագույն Թագավորն է: Դուք պիտի կանգնեք Նրա ատյանի առջև:
Նախորդ այաներում Աստված իր մարգարեներին պատվիրեց որևէ կերպ չհրաժարվել մարդկանց հավատքի հրավեր ուղարկելուց և այաները նրանց փոխանցելուց:
Այս այան ասում է, որ ոչ մի հավատացյալ ու բարեպաշտ մարդ որևէ մեկին Աստծուն հավասար չի դասում: Որովհետև նա գիտի, որ Աստծուց բացի, ամեն ինչ ժամանակավոր է և միայն Աստված է մնում ու այն, ինչ Աստծու համար արվեց: Դրանից բացի, բացարձակ իշխանությունն Աստծունն է, և նրանից բացի ուրիշին պաշտելն իմաստ չունի:
Այս այան ասում է, որ ոչ մի արարած հավերժական չէ, քանի որ ուշ թե շուտ ոչնչանալու է: Մյուս կողմից, ոչ մի արարածի գոյությունը իրենից կախված չէ: Եվ եթե Աստված իր գթությունը չտարածի նրանց վրա, նրանք կոչնչանան:
Այս այան կռապաշտությունն ու անհավատությունը բնութագրում է որպես ուրիշին Աստված հռչակել: Ուրեմն, հակառակ վահաբիականների, որ մարգարեի ու Աստծու սրբերի՝ Ալիի կամ այլ սրբերի գոյությունը համարում են անհավատության նշան, աստվածային կրոնների համաձայն սխալ չէ, քանի որ ոչ ոք մարգարեին կամ իմամներին չի համարում ուժ՝ Աստծու դիմաց, այլ բնութագրում է որպես մեծ մարդիկ, ովքեր ջանք չխնայեցին աստվածապաշտությունը տարածելու համար։
Այս այայից սովորում ենք․
1. Իրական աստվածապաշտը ոչ մի կուռքի չի պաշտում և պայքարում է այն ուժերի դեմ, որ իրենց համարում են աշխարհի տերն ու ցանկանում իշխել աշխարհի վրա։
2. Աշխարհում ամեն ինչ անցողիկ է և միայն Աստված է հավերժական
3. Մահը ոչնչացում չէ, այլ վերադարձ դեպի Աստված։