Օգոստոս 06, 2022 09:38 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահն  ավարտվեց և այս  հաղորդման ընթացքում  ձեզ ենք ներկայացնելու Անքաբութ (Սարդ) սուրահի  մատչելի մեկնաբանությունը:

 

Անքաբութ  սուրահի 1-3-րդ այաներ

بِسْمِ اللَّهِ الرَّحْمَٰنِ الرَّحِیمِ

الم

أَحَسِبَ النَّاسُ أَنْ یُتْرَکُوا أَنْ یَقُولُوا آمَنَّا وَهُمْ لَا یُفْتَنُونَ

وَلَقَدْ فَتَنَّا الَّذِینَ مِنْ قَبْلِهِمْ ۖ فَلَیَعْلَمَنَّ اللَّهُ الَّذِینَ صَدَقُوا وَلَیَعْلَمَنَّ الْکَاذِبِینَ

 

Ալեֆ, Լամ, Միմ

Արդյոք մարդիկ կարծում են, թե բավական է ասել՝ հավատում ենք, ու փորձության չեն ենթարկվելու:

Մենք փորձության ենթարկեցինք նախկին ժողովուրդներին, որպեսզի Աստված ճշմարտախոսներին զանազանի ստախոսներից:

 

Այս սուրահն ինչպես Ղուրանի մյուս սուրահները, վերաբերում է այն կենդանիներին, որոնց մասին խոսվում է սուրահի այաներում: Այս սուրահի 41-րդ այայում  ասվում է, որ կռապաշտության հիմքն ինչպես սարդի բույնը, երերուն է ու թույլ: Ղուրանի սուրահներից 29-ը ինչպես նաև Անքաբութ սուրահը, սկսվում են հնչյուններով: Ինչպես նախապես ասացինք, այս հնչյունները գաղտնաբառեր են, որոնցով սկսվել է Ղուրանը:

Սուրահի առաջին այաներում խոսվում է այն մասին, որ բոլոր մարդիկ, ովքեր իրենց իսկական հավատացյալ են համարում և հավատում ու հնազանդվոմ են Աստծուն, երբ իրենց հավատքի ճանապարհին որոշ դժվարությւնների են հանդիպում, հրաժարվում են հավատքից: Ոմանք էլ կեղծավորներ են, որոնք իրենց սրտում հավատք չունեն, սակայն ապրելով իսլամական հասարակության մեջ, որպես հավատացյալ են ներկայանում։

Այս այաներից սովորում ենք․

1. Հավատքը միայն խոսքով ու լեզվով չպետք է լինի: Մարդը գործնականում պետք է ցույց տա, որ պատրաստ է նվիրվել հանուն իր հավատքի։

2. Աստված մշտապես փորձության է  ենթարկում մարդկանց, հարուստ թե աղքատ, թույլ թե ուժեղ։

 

Անքաբութ  ուրահի 4 և 5 -րդ այաներ

أَمْ حَسِبَ الَّذِینَ یَعْمَلُونَ السَّیِّئَاتِ أَنْ یَسْبِقُونَا ۚ سَاءَ مَا یَحْکُمُونَ

مَنْ کَانَ یَرْجُو لِقَاءَ اللَّهِ فَإِنَّ أَجَلَ اللَّهِ لَآتٍ ۚ وَهُوَ السَّمِیعُ الْعَلِیمُ

 

Ապիրատները կարծում են, թե զե՞րծ կմնան մեր պատիժներից: Ինչպիսի մեծ սխալ են թույլ տալիս:

Նա, ով սպասում է վերջին դատաստանին, (պետք է իմանա, որ դրա) անփոփոխ վախճանն Աստված նշանակել է, և Նա լսում է ու գիտի:

 

Այս այաները, դիմելով անհավատներին ու  հավատացյալներին, ասում են. «Անհավատները չպետք է կարծեն, թե կարող են խույս տալ Աստծու պատժից, քանի որ Աստված ամենազոր է: Ուրեմն Աստծու նկատմամբ անհնազանդությունը և հավատացյալների համար դժվարություններ ստեղծելը, պատժվելու է խստորեն Աստծու արդար դատաստանում»: Մյուս կողմից, հավատացյալներն ինչքան որ կարող են, պետք է ամրացնեն իրենց հավատքը, որքան էլ թշնամու կողմից խնդիրների հանդիպեն: Նրանք հայտնվելու են Աստծու առջև  և այն ժամանակ այլևս նրանց ու Աստծու միջև ոչ մի վարագույր չի լինելու:  Նրանք իրենց աչքերով տեսնելու են արդարությունը։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Երբ մարդը մեղք է գործում և շարունակում է այն, դա բացասաբար է ազդում մարդու վրա և նա սխալ կարծիք է կազմում Աստծու և արարչագոծության մասին։

2. Մեղավորները չպետք է գոռոզանան, որ չեն պատժվում, քանի որ նրանք ամեն դեպքում պատժվելու են, իսկ բարեպաշտները պետք է շարունակեն մնալ հավատացյալ, քանի որ Աստծու խոստումները կատարվում են։

 

Անքաբութ  սուրահի 6 և 7-րդ այաներ

وَمَنْ جَاهَدَ فَإِنَّمَا یُجَاهِدُ لِنَفْسِهِ ۚ إِنَّ اللَّهَ لَغَنِیٌّ عَنِ الْعَالَمِینَ

وَالَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ لَنُکَفِّرَنَّ عَنْهُمْ سَیِّئَاتِهِمْ وَلَنَجْزِیَنَّهُمْ أَحْسَنَ الَّذِی کَانُوا یَعْمَلُونَ

 

Նա, ով հավատքի համար մարտնչում է, իր համար է մարտնչում, որովհետև Աստված երկրայինների կարիքը չունի:

Եվ այն հավատացյալները, որ բարիք են գործել, և որոնց մեղքերը պիտի սրբենք մենք, որպես վարձատրություն պիտի ստանան ավելին, քան կատարել են:

 

Հավատացյալը պասիվ չէ: Նա ակտիվ մարդ  է և ի իր կրոնը զարգացնելու համար, պայքարում է թշնամիների դեմ: Եվ բնականաբար, այս ամենը հավատացյալն անում է իր շահերից ելնելով: Աստված խոստացել է, որ նման մարդիկ արժանանալու են Իր բարիքներին: Աստված ներելու է նրանց սայթաքումները, իսկ նրանց բարի գործերը պարգևատրելու է։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Հանուն կրոնի պայքարը պետք  է մղել ոչ միայն թրով այլ ջանքերով, որ մարդը գործադրում է իր հավատքն ամրապնդելու ուղղությամբ: Դա կարող է  լինել քաղաքական, մշակութային կամ  տնտեսական ոլորտում

2. Եթե ջանքեր ենք գործադրում Աստծու ճանապարհին, Աստված մեզ ներում է, իսկ մեր նեղությունները լավագույն կերպով վարձատրում: