Ելք դեպիլույս 721
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անքաբութ սուրահի 31 և 32-րդ այաներ
Երբ մեր առաքյալները գտան Աբրահամին, նրան ուրախ լուր տվեցին ու ասացին. «Մենք կբնաջնջենք այս քաղաքի բնակիչներին, որովհետև նրանք ամբարիշտ են»:
(Աբրահամն) ասաց. «Ղովտը (նույնպես) նրանց մեջ է ապրում»: Ասացինք. «Մենք լավ գիտենք, թե ովքեր են այնտեղ: Պիտի ազատենք նրան ու նրա ընտանիքին՝ բացառությամբ նրա կնոջ, որ հանցավորների հետ պիտի մնա»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղովտի ցեղն անբարո մարդիկ էին: Նրանք չէին հետևում մարգարեին, ծաղրում էին նրան ու ստախոս անվանում: Սակայն Ղովտը նրանց ճնշումների ու սպառնալիքների առջև չնահանջեց ու չհրաժարվեց իր քարոզչությունից: Նա Աստծուց խնդրեց իրեն ուժ տալ, որպեսզի կարողանա հաղթել անբարո մարդկանց: Այս այաներն ասում են. Աստված հրեշտակներ ուղարկեց Աբրահամին, որպեսզի նրան հայտնեն ծերության ժամանակ երեխա ունենալու մասին և իրականացնեն Ղովտի աղոթքը՝ մեղավորներին պատժելու վերաբերյալ: Ղուրանն ասում է. «Աբրահամն աստվածային պատժի մասին լուրը լսելով մտահոգվեց նույն քաղաքում ապրող Ղովտի մասին: Սակայն հրեշտակներն ասացին, որ Աստծու խոստման համաձայն, պատժվելու են միայն մեղավորները: Նույնիսկ Ղովտի կինը, որ հավատացյալներից հրաժարվել ու միացել էր անհավատներին, բառացառություն չեղավ»:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստվածային հրեշտակներն Արարչի հրամաններն են կատարում: Նրանք են, որ փոխանցում են պատգամ և աստվածային բարությունը։
2. Մոլորությունը համարվում է չարիք, որ մարդը կարող է գործել իր, իր ընտանիքի ու հասարակության դեմ։
3. Եթե չարիքը տարածավի որևէ հասարակության մեջ, մարդիկ կմոտենան ոչնչացման։
4. Յուրաքանչյուր ընտանիքում կինը, ամուսինը և երեխաներն ազատ են ընտրելու իրենց ճանապարհը, ինչպես Ղովտի կինն ու երեխաները։
Անքաբութ սուրահի 33-35-րդ այաներ
وَلَقَدْ تَرَکْنَا مِنْهَا آیَةً بَیِّنَةً لِقَوْمٍ یَعْقِلُونَ
Երբ մեր առաքյալները եկան Ղովտի մոտ, նա ցավ զգաց նրանց համար ու ողբաց իր անկարողության համար: Նրանք ասացին. «Մի վախեցիր ու մի ցավիր, մենք եկել ենք քեզ ու ընտանիքիդ ազատելու: Միայն կինդ պիտի ենթարկվի ընդհանուր դժբախտությանը»:
Մենք այս քաղաքի վրա պիտի թափենք երկնքի պատուհասները` որպես նրանց չարագործության վարձք:
Մենք թույլ տվեցինք, որ (քաղաքի ավերակները) կանգուն մնան, որպեսզի մտածող մարդկանց համար նրանք լուսավորող օրինակ լինեն:
Ղովտի մասին Ղուրանի մյուս այաներից պարզվում է, որ Ղովտը չճանաչեց հրեշտակներին, քանի որ նրանք հայտնվել էին գեղեցիկ երիտասարդների տեսքով: Նա մտահոգվեց, որ իր հյուրերը կհետապնդվեն անբարո մարդկանց կողմից: Սակայն հրեշտակները ներկայացան ու նրան վստահեցրին, որ անբարո մարդկանց ձեռքն իրենց չի հասնի, քանի որ նրանք ենթարկվելու են մի պատժի և նրանցից ոչ մի հետք, բացի ավերված տներից, չի մնալու: Այս այաների համաձայն, սխալ է, երբ մարդը պնդում է իր մեղքի վրա և վտանգավոր, քանի որ դա կարող է վնասել ոչ միայն մի մարդու, այլ ողջ հասարակությանը: Ղուրանի այաների համաձայն, նախ Սոդոմ քաղաքում որտեղ ապրում էր Ղովտի ցեղը, տեղի ունեցավ երկրաշարժ, իսկ հետո տեղաց քարի անձրև: Ամեն ինչ մնաց քարերի տակ։
Այս այաներից սովորում ենք․
1. Եթե հասարակությունն անբարո դառնա, հնարավոր է, որ անբարոյականությունը տարածվի ամենուր և կվտանգվի անգամ նրանց կյանքն ովքեր փորձում են հեռու մնալ անբարոյականությունից։
2. Ղուրանը կարևորում է հյուրի անվտանգությունը և նրան հյուրասիրելը։
3. Հավատացյալը պետք է իրեն պատասխանատու զգա իր հավաքտի ու կրոնի նկատմամբ և այնտեղ որտեղ վտանգ տեսնի, որոշակի քայլեր ձեռնարկի և ոչ թե անտարբեր լինի։
4. Ընտանեկան կապերը չեն օգնելու մարդուն փրկվել: Ինչպես տեսանք, մարգարեի կինը(Ղովտի կինը) գնաց դժոխք իսկ փարավոնի կինը՝ դրախտ։