Ելք դեպի լույս 725
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անքաբութ սուրահի 50 և 51-րդ այաներ
(Նրանք) ասացին. «Ինչո՞ւ նրան իր Արարչի կողմից հրաշքներ չեն ուղարկվել»: Ասա. «Բոլոր հրաշքներն Աստված է գործում: Ես պարտավոր եմ միայն զգուշացնել»:
Բավական չէ՞, որ քեզ ուղարկեցինք այս Գիրքը, որպեսզի նրանց բացատրես (մեր վարդապետությունը): Այն (երկնային) շնորհների առհավատչյան է ու հավատացյալների առաջնորդը:
Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացվեցին Ղուրանի ճշմարտացիությունը փաստող հանգամանքները: Այս այաներն ասում են, որ անհավատաները հարցրեցին, թե ինչու Մուհամմադը Մովսեսի ու Հիսուսի նման հրաշքներ չի գործում, չի անում այն ինչ իրենք են ցանկանում, կամ ինչու անապատներում աղբյուրներ չի հոսեցնում և Աստծու անունից որևէ գրավոր խոսք չի ներկայացնում: Նրանք իրականում չէին ցանկանում հավատացյալ դառնալ, ինչպես Մովսեսի ու Հիսուսի հրաշքները տեսնողները չհավատացին նրանց: Աստված Ղուրանը որպես հրաշագործություն է ներկայացրել և այն ժխտողները որքան էլ փորձեն, չեն կարող անգամ Ղուրանի սուրահների նման մեկ սուրահ ստեղծել: Դրանից բացի, հրաշագործությունը մարգարեի կամքով չի կատարվում, այլ Աստծու կամքով և ուրեմն նաև անհավատների ցանկությամբ էլ հնարավոր չէ հրաշք գործել: Մարգարեների իսկական պարտականությունը եղել է մարդկանց նախազգուշացնելով առաջնորդելը, հավատալով մարդկանց տրամաբանությանն ու ներքին մղումին, ոչ թե կախարդների կամ ձեռնածուների նման զարմանահրաշ գործեր կատարել, որպեսզի մարդկանց հավաքեն իրենց շուրջը: Ուրեմն իսլամի հակառակորդները նյութական հրաշքներ էին ցանկանում: Եվ դա այն դեպքում, երբ Ղուրանը բարոյական ու հավերաժական հրաշագործություն է: Այս գիրքը ներկայացվել է մի մարդու կողմից, ով եղել է անգրագետ և Աստծու ցանկությամբ դարձել մարդկության ուսուցիչը:
Այս այաներից սովորում ենք.
1. Վերջին մարգարեի հրաշագործությունը գրավոր խոսքն է, որ հավերժական է:
2. Ղուրանը բազմակողմանի ու լիարժեք գիրք է և պատասխանում է մարդկանց բոլոր բարոյական կարիքներին և բոլոր սերունդների համար, բոլոր ժամանակներում հասկանալի է եղել:
3 .Ղուրանի ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որ մարդուն հեռացնում է մոլորությունից:
Անքաբութ սուրահի 52 և 53-րդ այաներ
Ասա նրանց. «Բավական է, որ Աստված վկա է իմ ու ձեր միջև: Նա ծանոթ է այն ամենին, ինչ կա երկինքներում ու երկրի վրա: Նրանք, որ հավատում են ստին և ուրանում Աստծուն, իսկական չարագործներ են»:
Նրանք ասում են, որ արագացնես պատիժներիդ գործադրումը: Եթե անփոփոխ վախճանը սկզբից նշանակված չլիներ, նրանք արդեն պատժված կլինեին: Բայց պատուհասը հասնելու է նրանց այնպիսի ժամանակ, երբ չեն սպասի:
Այս այաները մխիթարում են իսլամի մարգարեին, ասելով . «Եթե անհավատները մերժում են առաքելությունը, մի վհատվիր, քանի որ Աստված տեսնում է, թե դու ինչպիսի ջանքեր ես գործադրում և պաշտպանում է քեզ»: Մյուս կողմից, մարգարեն, դիմելով անհավատներին, ասում է. «Եթե ես մարգարե չեմ և ստում եմ, ուրեմն ամենակարող Աստված կարող է ինձ խայտառակել»: Անհավատները պատասխանում են. «Եթե ճիշտ ես ասում, թող Աստված մեզ վրա իջեցնի իր չարչարանքները»: Սակայն նրանք մոռանում էին, որ Աստված մարդկանց ժամանակ է տալիս իրենց ճանապարհն ընտրելու համար:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե անհավատները շարունակում են չհավատալ, հավատացյալները չպետք է հուսահատվեն, քանի որ Աստված ամեն ինչ տեսնում է և անհավատներն ի վերջո պատժվելու են:
2. Աստված հաստատում է մարգարեի առաքելությունը:
3. Աստվածային զայրույթը բխում է իմաստությունից:
Անքաբութ սուրահի 54 և 55-րդ այաներ
یَسْتَعْجِلُونَکَ بِالْعَذَابِ وَإِنَّ جَهَنَّمَ لَمُحِیطَةٌ بِالْکَافِرِینَ
Նրանք քեզ ասելու են, որ արագացնես պատիժները, սակայն գեհենն արդեն պատրաստ է անհավատների համար:
Մի օր (երկնային) պատիժը նրանց ոտքից գլուխ պատելու է: Աստված այդ ժամանակ ասելու է՝ ճաշակեք ձեր արարքների պտուղը:
Այս այաներն ասում են. «Ինչո՞ւ եք շտապում: Դուք հենց հիմա էլ ապրում եք դժոխքում: Անարդարության ու բռնության, պատերազմի ու արյունահեղության, անապահովության, սարսափի դժոխքում»: Հատկանշական է, որ այս խոսքեը հնչում են ի պատասխան անհավատների այն պահանջի, որոնք դիմելով մարգարեին ասում էին, թե ինչու Աստված իրենց չի պատժում ու ենթարկում չարչարանքների: Ղուրանն ասում է. «Այն սխալ արարքները որ կատարում եք, կրում եք դրանց հետևանքները: Եվ այս աշխարհում ձեր տանջանքն այդ արարքների արդյունքն է: Իհարկե, հանդերձյալ կյանքում նույնպես դուք դժոխք եք գնալու, որտեղից փախուստ չկա»:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված բոլորին ապաշխարելու և հավատքի վերադառնալու ժամանակ է տալիս:
2. Դխոժքն աշխարհում մարդու սխալ արարքների դրսևորումն է: