Մայիս 21, 2016 10:40 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում կծանոթանաք Քաշմիրում ու Հնդկական թերակղզում պարսից լեզվի ու գրականության տարածման հարցում Միր Սեյեդ Ալի Համադանիի դերակատարությանը:

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Կրկին ձեր տան ջերմ օջախի հյուրն ենք Իրանցի հանրահայտ դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի հերթական համարով: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Սեյեդ Ալի Համադանիի մասին:Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը և համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի», իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համեդան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով:

Ասացինք, որ իրանցի միստիկ Միր Սեյյեդ Ալի Համադանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համադանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստասիրության կրոնագետների մոտ :  Նա  ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համադանին իր ողջ կյանքը նվիրաբերել է Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյյեդ Ալի Համադանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ : Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության, ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել: Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով : Սեյյեդ Ալի Համադանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները, Համադանում, Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները ՝ փորձելով առաջնորդել հետևորդներին:

Իսլամը Հնդկական թերակղզու մյուս տարածքներից համեմատաբար շատ ավելի ուշ հասավ Քաշմիր, սակայն արագորեն տարածվեց ու այդտեղ հիմնադրվեց մուսուլմանների իշխանությունը: Մինչև իսլամի Քաշմիր մուտք գործելը, այդ տարածքը ճանաչված էր, որպես խաղամոլների, հարբեցողների ու կեղծարարների կենտրոն: Սուլթան Սադրեդդինն առաջին մուսուլման թագավորն էր, որ Քաշմիրում գահ բարձրացավ: Այդուհանդերձ իսլամի ծաղկման ու տարածման շրջանը սկսվեց Միր Սեյեդ Ալի Համադանիի ու նրա աջակիցների նման սուֆիների այդ տարածք մուտք գործելով: «Հազրաթ Ամիր» կոչվող շատ մզկիթներ ու աղոթավայրեր կառուցվեցին նրա շրջանում:

Պարսկերեն լեզուն մաս է կազմում հնդեվրոպական լեզուների ընտանիքին: Հետևաբար պարսկերեն և հնդկերեն ու քաշմիրերեն լեզուների միջև կապը վերադառնում է շատ հին ժամանակների: Այս լեզվի զարգացումը և Հնդկաստանում ու հատկապես Քաշմիրում դրա ներազդեցության ընդլայնումն առավել թափ ստացավ իսլամի և մեծամասնաբար պարսկախոս քարոզիչների այդ տարածք մուտք գործելով:

Իր ուսուցիչների հրամանով իսլամը քարոզելու նպատակով Քաշմիր մեկնած Միր Սեյեդ Ալի Համադանին համարվում է այդ տարածքում պարսկերեն լեզվի տարածման ուղղությամբ դերակատար գլխավոր գործիչներից: Նա իր աջակիցներին ու աշակերտներին գործուղում էր Քաշմիրի տարբեր տարածքները: Քանի որ նրանց մայրենի լեզուն պարսկերենն էր իսլամական օրենքների տարածման համար օգտվում էին պարսկերեն լեզվից, հետևաբար իսլամական մշակույթին և ուսմունքներին զուգահեռ տարածվեց նաև պարսկերեն լեզուն: Իրականության մեջ կարելի է ասել, որ իսլամն իրանցիների և պարսկերեն լեզվի ու բանաստեղծության միջոցով տարածում գտավ աշխարհի շատ կետերում, այդ թվում Հնդկաստանում ու Քաշմիրում: Իսլամը քարոզելու նպատակով այդ տարածքներ ուղևորված իրանցի միստիկներն ու սուֆիները կրոնական հրամաններն ու գաղափարները փոխանցում էին բանաստեղծության օգնությամբ: Այդ պատճառով էլ բանասերները բանաստեղծությունը համարում են Քաշմիրում պարսկերեն լեզվի տարածման ու զարգացման գլխավոր գործոններից:

Քաշմիրում պարսկերեն լեզվի ներազդեցությունն այն աստիճանի է, որ կարելի է ասել պարսկերեն լեզվի ոսկե թելը տարածված է Քաշմիրի հյուսվածքում: Այս լեզուն տարիների ընթացքում ներթափանցել է այդ տարածքի բնակչության նյութական ու հոգևոր կյանքի խորքը և գերել է Հնդկական թերակղզին ու Քաշմիրը: Այնպես որ ժողովուրդն այդ լեզվով արտահայտվելուց բացի պարսկերեն լեզվով գրական ու գիտական ուշագրավ ստեղծագործություններ է կատարել: Դրանց շարքին են «Հեյդար Մալեքի պատմության», «Մոնթախաբ-ալ-թավարիխ»-ի և Քաշմիրի պատմության թարգմանությունները:

Պարսկերեն լեզվի հզոր ներազդեությունն առավել ընդլայնվեց իսլամի ու միստիցիզմի այդ տարածք մուտք գործելուց հետո և հատկապես Սեյեդ Բոլբոլ Շահ Սոհրեվարդիի, Միր Սեյեդ Ալի Համադանիի ու նրա աշակերտների ժամանակաշրջանից: Միր Սեյեդ Ալի Համադանին, որ ճանաչված է, որպես Իրանն ու Քաշմիրն իրար միացնող գործոն, իրանական մշակույթի ու գիտության տարածմամբ Քաշմիրը վերածեց փոքր Իրանի: Նա սուֆի բանաստեղծ էր, որ պոեզիան միջոց էր ծառայեցնում տարածելու իր սուֆիական գաղափարները:Սա համարվում է Քաշմիրում Միր Սեյեդ Ալիին ժամանակակից կամ նրան հաջորդած բոլոր սուֆիների ու միստիկների յուրահատկությունը:

Միր Սեյեդ Ալին ու նրա աջակիցները Քաշմիրում իսլամը քարոզելու համար լեզվի հետ կապված խնդիրներ ունեին: Նրանք ծանոթ չէին Քաշմիրի լեզվին ու այդ պատճառով էլ դժվարանում էին նրանց իսլամի կողմը հրավիրելու հարցում: Նրանք առաջին հերթին Քաշմիրում կրոնական ու գիտական դպրոցներ հիմնեցին: Քաշմիրի մայրաքաղաք Սերինեգարում հիմնադրված այդ օրերի գլխավոր դպրոցներից էր համարվում «Օրվաթ-օլ-վոսղան»: Դպրոցը հիմնեց Սեյեդ Ջամալեդդին Մոհադեսը: Նա այն մեծերից է ,ով Միր Սեյեդ Ալի Համադանիի հետ ժամանեց Քաշմիր: Սեյեդ Ջամալեդդինը ժամանակի հայտնի գիտնականներից էր և հատուկ ընդունակություններով էր օժտված Ղուրանի մեկնաբանության և իսլամական օրենսգիտության բնագավառներում: Հաջորդ սերնդի գիտնականներից ու գրողներից շատերն այդ դպրոցի շրջանավարտներ էին: Այդ դպրոցը երկար ժամանակ որպես գիտական մի կենտրոն արժանի ծառայություններ մատուցեց: «Օրվաթ-օլ-վոսղա» դպրոցի ավերակներն այսօր էլ պահպանվում են Արութի շրջանում:

---

Չեքանների իշխանության շրջանում պարսկերեն լեզուն առավել զարգացում ապրեց: Նրանք Քաշմիրի իշխաններն էին և պարսից լեզուն ու մշակույթը դարձրին իրենց պալատի բնաբանը: Չեքանների արքունիքը պարսկերեն գրող բանաստեղծների ու գրողների օրրան էր: Բանասերները համոզված են, որ այս շրջանում որոշ իրանցի սուֆիներ ու շեյխեր մեծ համբավ ու փառք են ապահովել այս թագավորների համար: Չեքանների թագավորները պարտություն են կրում Աքբար Շահի հարձակումների դիմաց: Ղոլամհոսեյն Մասահեբն իր բառարանում ակնարկելով այդ կետին գրել է. «10-րդ դարի վերջերին Քաշմիրը Աքբար Շահի իշխանության սահմաններում էր գտնվում: Նա հետաքրքրված էր Քաշմիրով և իր իրանցի կնոջ՝ Նուր Ջահանի պատճառով կաղնին Իրանից տանում է Քաշմիր և տարածում է դրա տնկումը»: Այս թագավորների արքունիքը իրանցի ու հնդիկ բանաստեղծների, գրողների ու արվեստագետների ժամադրավայրն էր:

Հնդկաստանում ու Քաշմիրում պարսկերեն լեզվի ու գրականության տարածման գլխավոր շրջանը պիտի համարել Շահ Ջահանի իշխանության ժամանակաշրջանը: Նրա իշխանները, որոնք պարսից լեզվի ու գրականության հովանավորներ ու մեծամասնաբար բանաստեղծներ էին մեծապես նպաստեցին Քաշմիրում այդ լեզվի տարածմանը: Քաշմիրում իսլամի տարածմամբ և պարսից լեզվի զարգացմամբ այդ լեզվով բազմաթիվ գրքեր գրվեցին, որոնց շարքն են դասվում «Ասրար-ալ-ախբար» անունով ճանաչված «Թարիխ-ե Հասան»-ը, «Թարիխ-ե Հեյդար Մալաք»-ը, «Թարիխ-ե Շահնամե»-ն և «Քաշմիրի Շահնամե»-ն:

Քաշմիրում պարսից լեզվի ու գրականության ներթափանցումն իր ազդեցության տակ  առավ ժողովրդի կյանքի բոլոր ծալքերը, սկսած պատմությունից ու քաղաքականությունից մինչև պոեզիան, միստիցիզմն ու արվեստը: Քաշմիրի մուսուլմանների կողքին հինդուներ ու սիքերն էլ հետաքրքրվեցին այդ լեզվով և բացի այդ լեզվով շփվելուց սկսեցին դա օգտագործել իրենց գրական ու գիտական ստեղծագործություններում:

Խոսքը եզրափակելով պիտի ասել, որ պարսից լեզուն հնդկական թերակղզի տարան Միր Սեյեդ Ալի Համադանիի նման միստիկներ ու այդ երկրի կրոնական ու պատմական վայրերի տարբեր անկյուններում դաջված են պարսկերեն բառեր: Քաշմիրում բոլոր մեծ միստիկների դամբարաններն ու նաև ուխտավայրերը զարդարված են պարսկերեն գրերով ու բանաստեղծություններով, ինչն այսօր էլ քիչ թե շատ շարունակվում է: