Մայիս 21, 2016 19:45 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ՝ մեր մշտական ունկնդիրներ: Նախորդ զրույցի ընթացքում ծանոթացանք Թեհրանի պետական համալսարանին, այս հաղորդման ընթացքում մտադիր ենք Ձեզ ներկայացնել Ամիր Քաբիր արդյունաբերական համալսարանը՝ Թեհրանի պոլիտեխնիկը: Ընկերակցեք մեզ:

Ամիր Քաբիր արդյունաբերական համալսարանը Իրանի առաջին արդյունաբերական համալսարանն է: Այս համալսարանը ճարտարագիտական ու տեխնիկական ոլորտում ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից է համարվում, որը նաև հայտնի է որպես Իրանի Էսթենֆորդը: Որպես Թեհրանի պոլիտեխնիկ և ճանապարհաշինության ու շինարարության ճարտարագիտության ինստիտուտ ու Իրանի բարձրագույն արվեստի կենտրոն՝ երկու ինստիտուտների ընդլայնման նպատակով այս համալսարանի հիմքը ձևավորվում է ավելի քան կես դար առաջ: ԱՄՆ-ից շարժիչների բնագավառում մասնագիտական դիպլոմ ստացած՝ ԱՄՆ-ի ավտոմեքենաների ճարտարագիտական միության անդամ ճարտարագետ Հաբիբ Նաֆիսին արեգակնային հիջրեթի 1335թ. (1956թ.) հիմնադրում է Թեհրանի պոլիտեխնիկը:

Արեգակնային հիջրեթի 1336թ. (1957թ.) առաջին շրջանի ուսանողները ընդունվում են ներքին քննությամբ: Արեգակնային հիջրեթի 1337թ. Թեհրանի պոլիտեխնիկը պաշտոնապես իր աշխատանքն սկսում է Էլեկտրոնիկայի, մեխանիկ, մանածագործության, քիմիայի և շինարարության ու ճանապարհաշինության ճարտարագիտություն հինգ ճյուղերով: Հիջրեթի 1358թ. իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ուսումնական այս համալիրը վերածվում է համալսարանի և Իրանի պատմության իմաստուն ու քաջ զավակի՝ Ամիր Քաբիրի պատվին, ով մեծ ջանքեր է գործադրել Իրանում նորօրյա գիտության և արդյունաբերության հիմքերը ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ համալսարանը կոչում են Ամիր Քաբիրի անվան արդյունաբերական համալսարան: Ամիր Քաբիրի անվան համալսարանը գտնվում է Թեհրանի Հաֆեզ պողոտայում , Հաֆեզ-Թալեղանի խաչմերուկից ներքև: Համալսարանի հիմնական վայրից բացի, այն ունի մասնաճյուղեր Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում Բանդար Աբբասում, Մահշահրում, Գարմսարում: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն 1393-1394 ուսումնական տարեշրջանում համալսարանի և նրա մասնաճյուղերի ուսանողության թիվը կազմել է 14996 ուսանող: Հերթականությամբ Մեխանիկի ճարտարապետության, Պոլիմերային արդյունաբերության, Արդյունաբերության, Ավիատիեզերական ճարտարագիտության, Շինարարության, բիոէլեկտրիկ և բիոմատերիալ, Էլեկտրականության, նավաշինության ճյուղերը ամենաշատ ուսանողներն են ունեցել:

Արեգակնային հիջրեթի 1389 թ. համալսարանի կառուցվելիք մուտքի ճակատի նախագծի համար մրցույթ է անցկացվում: Ճարտարագետ Աքբարզադե Ղորբանիի նախագիծը որպես գերազանց նախագիծ ընտրվելուց հետո, մուտքի ճակատի շինարարության աշխտանքները սկսվում են 1391թ., որից 8 ամիս անց 1392թ. կատարվում է շինության՝ նոր մուտքի ճակատի բացման արարողությունը:

Հիշյալ մուտքի ճակատը երկու ատամնանիվ է, որոնք ունեն 50 օղակ: Դրանք խորհրդանշում են համալսարանի 50 տարիների աշխատանքը: Այս մուտքի ճակատը պատկերում է տեխնիկական ու արդյունաբերական մի համալսարան: Մուտքի ճակատի կամարակապ երկու բացվածքները 18 մետր են, 12 մետր բարձրությամբ և 16 մետր տարածությամբ:

Ներկա դրությամբ Թեհրանի պոլիտեխնիկն ունի 4 մասնաճյուղ, 16 ֆակուլտետ, 15 Գերազանցության կենտրոն ու նույնպես միջազգային վարժարան և էլեկտրոնային ուսուցումների կենտրոն:

Ամիր Քաբիր համալսարանի ֆակուլտետների մեծամասնությունը Գերազանցության կենտրոններ են համարվում, այնպես որ պոլիտեխնիկի 16 ֆակուլտետներից 8-ը ընդգրկված են Իրանի Գերազանցության կենտրոնների ցուցակում, որոնցից կարելի է հիշել՝ բարձր հաճախականությամբ հեռահաղորդակցության համակարգերի Գերազանցության կենտրոնը, շինությունների բարեկարգման ու դիմադրության բարձրացման, թվայնացված համակարգերի վերլուծության, պետրոքիմիական գիտության, նյութերին ձև տալու և տարբեր ֆակուլտետների այլ և այլ գիտական գերազանցության կենտրոններ:

Փրկչական 2014 թ. (u.s.news) բազան որպես առաջին անգամ աշխարհի համալսարանները դասակարգում է թեմատիկ 22 ճյուղերում, որի արդյունքում յուրաքանչյուր ճյուղում ներկայացրեց աշխարհի 250 բարձրակարգ համալսարանների անունները: Ըստ այդ դասակարգման՝ ճարտարագիտության, մետալուրգիայի, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, գյուղատնտեսության, համակարգչային գիտությունների, բուսական և կենդանական գիտությունների բնագավառում Իրանը համարվում է 250 բարձրակարգ համալսարաններից մեկը: Միևնույն ժամանակ Ամիր Քաբիրի անվան համալսարանը ճարտարագիտության բնագավառում զբաղեցրել է Միջին Արևելքի 4-րդ հորիզոնականը: 2014թ. նույնպես Թեհրանի պոլիտեխնիկը 3-րդ հերթական տարվա համար, ըստ Լայդենի դասակարգման համակարգի ներկայացվել է որպես Իրանի բարձրակարգ համալսարանը:

Նշելի է որ Խարազմի փառատոնում գերազանց աստիճանի արժանանալը և ավելի քան 20 մրցանակների արժանանալը, ուսանողական ներքին և միջազգային օլիմպիադաներում բարձր դիրքեր գրավելը, էլիտայի ներկայացուցիչ համարվող հնարամիտ ուսանողների գիտական տարբեր մրցույթներում արժեքավոր անվանակարգերում հաղթելը, Աշխարհի վավերական ու հռչակավոր համալսարանների հետ համագործակցության պայմանագիր ստորագրելը, և տարբեր արտադրությունները ինչպես հիբրիդային մեքենայի արտադրումը, ռոբոտների արտադրությունը և գործունեության այլ կողմերը համարվում են Թեհրանի պոլիտեխնիկի ուսանողների կողմից նվաճված բարձունքները:

Հարկ է նշել, որ Պրոֆեսոր Մոհամմեդ Ռեզա Էսլամին ներկայացնելով 130 գիտական հոդված համարվում է ճարտարագիտության բնագավառի բարձրակարգ հետազոտող, Պրոֆեսոր Մոհամմեդ Բաղեր Մենհաջը որպես աշխարհի բարձրակարգ գիտնական՝ գրած բազմաթիվ գիտական հոդվածների և այդ հոդվածները կարդացվելու համար, Պրոֆեսոր Մահդի Դեհղանը, ով մաթեմատիկայի բնագավառում գրել է 350 հոդված և համարվում աշխարհի բարձրակարգ գիտնական, Պրոֆեսոր Ֆաթհոլլահ Մոզթարզադեն և Դոկտ. Մեհրան Ջավանբախթը աշխարհի բարձրակարգ դասախոսների ցուցակում են ներառված:

Ամիր Քաբի համալսարանի գիտական վարկը պատճառ է դարձել արտասահմանցի ուսանողներ ցանկություն ունենան ուսանել այս համալսարանում, այնպես որ ներկա դրությամբ շուրջ 200 արտասահմանցի ուսանողներ իրենց ԲՈՒՀ-ական ուսման բացը լրացնում են Ամիր Քաբիրի անվան արդյունաբերական համալսարանում: Հաշվի առնելով համալսարանի գործադրելիք նախագծերը առաջիկա 1-2 տարվա ընթացքում արտասահմանցի ուսանողների թիվը կբարձրացվի 1000-ի: Արտասահմանցի ուսանողների մեծ մասը Իրան են եկել Ինդոնեզիայից, Նիգերիայից, Հնդկաստանից, Լիբանանից, Օմանից, Եմենից, Պակիստանից, Բահրեյնից, Իրաքից, Սիրիայից, Պաղեստինից և Աֆղանստանից: Նրանց նախընտրած ճյուղերն են՝ նավթարդյունաբերության ճարտարագիտությունը, Էլեկտրականություն, ավիատիեզերական ճարտարագիտություն, համակարգչային գիտություններ և այլն:

Նիգերիայից ուսանող Աբուբաքր Սալաթին այլ երկրների համեմատությամբ բարձր է գնահատում Ամիր Քաբիր համալսարանի տեղն ու դիրքը և արտասահմանցի ուսանողներին քաջալերում է լավագույնս օգտագործել Ամիր Քաբիր համալսարանի կողմից ընձեռված հնարավորությունը և իմանալ այդ ամենի արժեքը: Լսենք նրան:

Ես Աբուբաքր Սալաթին եմ Նիգերիայից: Կիրառական մաթեմատիկայի դոկտորական մակարդակի ուսանող եմ Ամիր Քաբիր համալսարանում, սա երկրորդ տարին է, ինչ սովորում եմ այս համալսարանում: Նիգերիայում Ամիր Քաբիր համալսարանի դասախոսների գրչին պատկանող՝ կիրառական մաթեմատիկայի ոլորտին առնչվող հոդվածներ շատ եմ օգտագործել, քանի որ Նիգերիայում մագիստրական շրջանում այդ հոդվածները ինձ շատ են օգնել: Մագիստրականում իմ գիտական ղեկավարը և՛ զեկուցել և՛ խորհուրդ է տվել ուսումս շարունակեմ Ամիր Քաբիր համալսարանում: Ամիր Քաբիր համալսարանի դասախոսները գերազանց են այն աստիճան, որ կարող եմ ասել նրանք մրցակցում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ բարձրակարգ համալսարանների դասախոսների հետ: Նրանց գրած հոդվածները խոսում են նրանց գիտելիքների մակարդակի մասին: Ամիր Քաբիր համալսարանի հնարավորությունները նույնպես գերազանց են:Դոկտորական աստիճանի ուսանողներին սենյակ է տրամադրվել, որտեղ կա գերարագ ինտերնետին միացած համակարգիչ և այլ հնարավորություններ: Մի խոսքով այն ինչ, որ դոկտորականի ուսանողը կարիք ունի ապահովված է: Դասախոսները ներկա են, որպեսզի ուսումնառության ընթացքում վերացնեն ուսանողների դժվարությունները: