Հոկտեմբեր 02, 2022 13:13 Asia/Yerevan

Ողջույն, հարգելի ունկնդիրներ,ձեզ ենք ներկայացնում  «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Հյուսիսային Խորասանի գեղեցիկ երաժշտությանը և կխոսենք այս նահանգի երաժշական գործիքների ու երաժիշտների մասին:

Հաղորդման սկզբում հրավիրում ենք ունկնդրել Զոլեյխայի մուղամը, Խորասանի դոթարի հաճելի մեղեդին։

Միասին լսեցինք  Խորասանի Դոթարի հաճելի ձայնը:

Ըստ պատմական տվյալների՝ երկլար՝Դոթար նվագարանը մի քանի հազարամյա պատմություն ունի։Ներկայումս Դոթարը տարածված է Խորասանի հյուսիսում և արևելքում: Այս գործիքը ուշադրության կենտրոնում  է թուրքմենաբնակ տարածքներում և Մազանդարան ու Գոլեստան նահանգների որոշ շրջաններում, այդ թվում Ալիաբադե Քաթուլում և համարվում է այդ տարածքների հիմնական գործիքներից մեկը։

Իրանի աշխարհագրական սահմաններում Դոթարը տարբեր տեսակներ ունի։Ինչպես՝ «Խորասանի Դոթարը» երկու տիպի հյուսիսային և արևելյան «թուրքմենական դոթար» և «Մազանդարանի դոթար»:Գործիքի ձևը, բռնելու ձևը և դոթար նվագելու ոճը տարբեր մասերում տարբեր են։

 Հյուսիսային Խորասանի Դոթարը  ունի տանձաձև թաս և համեմատաբար երկար բռնակ և երկու  լար:Նրա բռնակի երկարությունը մոտ 60 սմ է, իսկ ամբողջ գործիքը մոտ մեկ մետր է։Այս գործիքի տանձանման մասը պատրաստված է մոշի փայտից, իսկ բռնակը` ծիրանի կամ ընկուզենի փայտից։Հին ժամանակներում մետաղալարի փոխարեն օգտագործվում էր մետաքս:Այս գործիքը կնտնտոցով չեն նվագում, այլ եղունգով հարվածում են այն  ։Դոթար նվագելու տեսակը տարբեր է զանազան շրջաններում, բայց շատ տարածքներում այն ​​կատարվում է ցուցամատով՝ բթամատի հետ միասին։Հյուսիսային Խորասանի  դոթարի ամենահայտնի երաժիշտներից կարելի է նշել «Մոհամմադ Հոսեյն Եգանեն»-ն, «Հաջ Ղորբան Սոլեյմանին», «Ղոլամ Ալի Փուր Աթաին» և «Օսման Մոհամմադ Փարաստը»։Այժմ ունկնդրենք հյուսիսային Խորասանի Դոթարի գեղեցիկ մեղեդին:

Ունկնդրեցինք   «Դո Նիմ Դո Նիմ» կոչվող երաժշտական հատվածը։Հյուսիսային Խորասանի Դոթար նվագարանի մասին խոսեցինք ձեզ հետ, հաճելի ու միստիկ հնչեղությամբ մի գործիքի մասին:Բայց այս տարածաշրջանում տարածված մյուս գործիքներից կարելի է նշել զուռնան, հովվի սրինգը (Բոլլեր), Ղոշմեն (Դոզալեհ), քամանչան, թմբուկը, դաիրան, վեց թարը (Հին Չոգուր) և նաֆիրը։

Նվագարանները զարմանալի գործիքներ են, որոնք արդյունավետ են դառնում միայն այն ժամանակ, երբ հմուտ երաժիշտը այդ նվագարաններով գեղեցիկ երաժշտություն է նվագում: Իրականում Խորասանի երաժշտությունն ավելի գեղեցիկ ինքնություն է ստանում իր երաժիշտների միջոցով: 

Այս շրջանի երաժիշտները բաժանված են երկու հիմնական խմբի՝ Բախշիներ և Աշուղներ։Նախկինում կային թափառաշրջիկ երաժիշտներ՝ Լուտիներ անունով, որոնց սերունդն այժմ վերացել է։Լուտիները դայիրայով ու դափով մի քաղաքից մյուսն էին  շրջում և  իրադարձություններն ու նորությունները պոեզիայի ու երաժշտության տեսքով պատմում էին և երբեմն իրենց խոսքը զուգորդում էին թատերական շարժումներով ու հումորային բանաստեղծություններով։

Բայց Հյուսիսային Խորասանի շրջանում երաժիշտների հիմնական խումբը բախշիներն ու աշուղներն են:

Բախշիները երաժիշտներ են, ովքեր գործիքներ նվագելու հմտությունից բացի լավ բանաստեղծություններ են ասմունքում: Նրանք հայտնի են իմպրովիզով և իմպրովիզացիայով։Նախկինում բախշիները բաժանվում  էին տարբեր խմբերի, ինչպիսիք էին՝ ժողովրդական, կրոնական երգեր կատարողներ, բուժակներ, կառավարական և սենեկային խմբեր:Ներկայումս ակտիվ են միայն սենեկային բախշիները։Բախշի  լինելու համար տարիքը և սեռը կարևոր չեն, պարզապես պետք է հասնել  բարոյական և գեղարվեստական ​​կարգավիճակին ու աստիճանին:Բախշիները ,իրենց ժողովրդի պատմությունները, ավանդույթները,արարողությունները և բանավոր ծեսերը ներկայացնող երգիչներ ու Դոթար նվագողներ են: Նրանց գործունեության հիմնական կենտրոններն են Ղուչան, Շիրվան և Բոջնուրդ քաղաքները:Ըստ բանավոր ավանդությունների՝ «Բախշին» այն մարդն է, ում Աստված բարիք է շնորհել  , իսկ երաժշտությունն ու պոեզիան նույն շնորհներն են, որոնցով  նա տարբերվում է  մյուսներից։Բախշիները մասնակից են իրենց գործիքների պատրաստման գործում և հոգևոր վարքի ու բարքի առումով նրանք պետք է այն մակարդակի հասած լինեն ,որոնց վայել լինի Բախշի կոչումը: 

Բախշիները թե՝թրքախոս են և թե՝ քրդախոս են,սակայն թրքախոս բախշիների թիվը շատ ավելին է: Հյուսիսային Խորասանի ամենակարեւոր բախշիները , բացառությամբ մեկ-երկուսի, թրքախոս էին։ Այս տարածքի Բախշիների  ,իմասնավորի թրքախոսների պատմությունները ,համընկնում են թուրք ժողովուրդների պատմություններին: Հյուսիսային Խորասանի Բախշիների  միջև տարածված պատմություններից շատերը, նման են    թուրքմեն բախշիների, Ատրպատականի աշուղների  և ՂաշՂայի աշուղների պատմություններին:Հյուսիսային Խորասանի բախշիներից  կարելի է նշել «Ավազ Բախշիին», «Բախշի Հաջ Ղուրբան Սոլեյմանիին», «Ռահիմ Բախշիին», «Աբբաս Ալի Զիդանլուին» և շատ ուրիշներին։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել  «Բահրե Թավիլ»երգը հանգուցյալ բախշի «Հաջ Ղուրբան Սոլեյմանիի» գեղեցիկ կատարմամբ: 

Միասին ունկնդրեցինք հանգուցյալ «Հաջ Ղուրբան Սոլեյմանիի» գեղեցիկ ձայնը,ով կատարեց «Բահրե Թավիլ» գեղեցիկ երգը:Իսլամի մարգարե Հազրաթ Մուհամմեդին  փառաբանող այս ստեղծագործությունը ունկնդիրների մեծ ուշադրությանն է արժանացել և համարվում է հանգուցյալ Սոլեյմանիի գլուխգործոցներից: 

Ահա Խորասանի Աշուղները

Աշուղները ,Խորասանի հյուսիսի և ընդհանուր առմամաբ Քորմանջի քուրդերի ամենաէական արվեստագետներից են: Աշուղների հատուկ գործիքներից են՝քամանչան, Ղոշմեն, զուռնան,Դհոլը և երբեմն Դաիրան: Այս տարածքի տարբեր պարերը և Տուրեի կատարումը աշուղների արվեստներից են։Չնայած նրանց հիմնական գործը գործիքներ նվագելն է, բայց երբեմն նաև երգում են։Հին ժամանակներում աշուղները ժողովրդի մոտ հատուկ սիրված էին , և միակ խմբերը, որոնք հնարավորություն ունեին   քննադատել և չպատժվել, աշուղներն  ու Լուտիներն էին:Նրանք երաժիշտներ էին, ովքեր հայտնվում էին խնճույքների և հարսանիքների ժամանակ։Աշուղները ներկա էին այնտեղ,որտեղ նման արարողություններ էին կատարվում:Հարսանյաց հանդեսի առաջին բաժինը նրանց հսկողության տակ էր:Ընդհանրապես ժողովուրդը համախմբվում էր բաց տարածքում և աշուղների  երաժշտությամբ պարում էին:Պարերի ընթացքում աշուղները նվագում էին մեկ ղարսե,երկու ղարսե,երեք ղարսե ,անարաքի և այլ երաժշտություններ: Ղարս նշանակում է ծափահարել:

Միասին  ունկնդրենք հյուսիսային Խորասանի աշուղների ուրախ երաժշտության մի հատվածը:

Դուք լսեցիք հյուսիսային Խորասանի ուրախ երաժշտությունը:Հյուսիսային Խորասանի ամենահայտնի աշուղներից են՝ «Աղաջան Աթաին», «Խալիլ Յուսեֆին», «Վալիխան Ռահիմին», «Մուհամմեդ Էբրահիմին», «Նայեբ Ալի Սահրա Ռոշանը» և «Հազրաթ Ղոլին»։

Հաղորդման վերջին հատվածում առաջարկում ենք ունկդրել «Լու» մուղամը ,քամանչահար«Վալի Ռահիմի»և Քերմանջցի երգիչ վարպետ Հոսեյն Ազիզիի կատրմամբ:

Թանկագին բարեկամներ ավարտեցինք հերթական հաղորդման այս բաժինը,հուսանք հաճելի պահեր ենք պարգևել ձեզ: Առաջիկա հաղորդման ընթացքում կներկայացնենք  Խորասանի արևելյան հատվածի երաժշտությունը: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: