Հոկտեմբեր 08, 2022 14:26 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ:Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կայցելենք հարավային Խորասան՝ ծանոթանալու Իրանի այս շրջանի երաժշտությանը: Մնացեք մեզ հետ:Մնացեք մեզ հետ։

Հաղորդման  սկզբում միասին լսենք Բիրջանդի «Լեյլա դուռը բաց մենք ենք»գեղեցիկ երգը,«Ռասթաք »խմբի կատարմամբ: 

Երբ մենք խոսում ենք Հարավային Խորասանի երաժշտության մասին, խոսքը գնում է Ղաեն, Գոնաբադ, Բիդոխտ, Բիրջանդ, Թաբաս, Ֆիրդուս, Խաուֆ քաղաքների երաժշտության մասին։Այս քաղաքների երաժշտությունը հիմնված է պարսկական պոեզիայի վրա, թեև այն որակական և քանակական առումով այնքան ծավալուն չէ, որքան արևելյան և հյուսիսային Խորասանի երաժշտությունը, բայց այն յուրովի շատ հարուստ է և որոշակիորեն կապված է Սիստանի ժողովրդի երաժշտության հետ։ Այս տարածաշրջանում, չնայած էթնիկ խմբերի բազմազանությանը, մարդկանց մեծամասնությունը խոսում է դարի պարսկերեն:

Հարավային Խորասանի տեղական նվագարաններն են ՝ Դհոլը, զուռնան, դայիրան, քամանչան, ղոշմեն և հովիվների սրինգը: Դոթարը արժեքավոր նվագարան է:Թեև նրա ձայնի տիրույթը փոքր է, բայց զարմանալի է և հուզումնալի և միստիկական համ ու հոտով, սակայն Խորասան նահանգի հյուսիսի և հարավի կլիմայի  և  տարածաշրջանային պայմանների պատճառով այս երկու շրջանների  դոթարի միջև տարբերություններ կան։Հարավային Խորասանի Դոթարն ունի յուրահատուկ ձայն և սովորաբար ավելի մեծ է, քան Հյուսիսային Խորասանի Դոթարը:Խորասանի հարավային շրջանների, այդ թվում՝ Խաուֆի, դոթարի զանգի ձայնը առանձնահատուկ կոպտություն ու կոշտություն ունի, որն արտացոլում է այս շրջանների առանց ջրի ու խոտածածկ տարածքների ծանր պայմանները, իր ժողովրդի ուժի ու հաստատակամության հետ մեկտեղ։

Շարունակելով հաղորդումն առաջարկում ենք ունկնդրել հարավային Խորասանի դոթարի հաճելի ձայնը, որը նվագում է «Խալիլ Շեյխը»։

Լսեցինք հարավային Խորասանի դոթարի հաճելի ձայնը,   «Խալիլ Շեյխի» նվագակցությամբ։

«Սրինգը» փողային գործիքներից է, որով հնչել են հովվական երգերի մեծ մասը, և միշտ եղել է հովիվների ընկերը, որոնք այս գործիքն օգտագործել են գիշերվա խավարին և իրենց մենության մեջ սրինգի միջոցով փոխանցել իրենց հոգու  վիշտն ու  ​​թախիծը: 

«Ղոշմե»

Այս շրջանի երաժշտության տեղական մեղեդիների հիմամբ ,  «Քամանչեն», օգտագործվում է նաև հարավային Խորասանում և իր ուրույն տեղն ունի այս շրջանի երաժշտության մեջ։Նաև այս շրջանի երաժշտության մեջ տարածված մյուս գործիքներից է «Գոշմեն կամ Ղուշ նեյը», որն անցյալից մինչև օրս օգտագործվում է առավելապես տոնակատարությունների և հանդիսությունների ժամանակ ։Իսկ ինչ վերաբերում է դայիրային։  Պետք է ասել, որ այս շրջանի կանանց մեծ մասն օգտվում է դայիրան, որը կոչվում է «պադայրեգի» և այն հիմնականում օգտագործվում է տոնական երաժշտության համար։Օրինակ՝ հարսանեկան հանդիսության  ժամանակ, փեսայի հագնվելու կամ հարսանեկան տոնակատարությունների ընթացքում կատարվող  բազմաթիվ երգերում, կանայք դայիրայով  երգում էին մի շարք հատուկ երգեր:

«Դայիրա»

Իսկ մի քանի խոսք «Դհոլ»-ի մասին:Ռիթմը պահպանելու համար «Դհոլ»-ը միշտ ընկերակցել է զուռնա գործիքին, թե՛ մարտական, թե՛ տոնական երգերում։Արվեստագետների  ծիսական շարժումներում,Դհոլը պետք է  լինի, որպեսզի նրանք կարողանան շարժման ռիթմը ընկալել, և խումբը կարողանա դա կատարել  ավելի ներդաշնակ:Զուռնան, որը նշանակում է երջանկության սրինգ ,խիստ տարածված է  հարավային Խորասանում ,քանզի այն օգտագործվում է  տոնական ծեսերում,  և Զուռնայի մեկ այլ գործառույթ, որը ունեցել է անցյալից մինչ օրս, հետևյալն է, որ այս գործիքով կատարվում էին  դյուցազներգական երգեր։(Հարավային Խորասանի Ղուռնայի և Դհոլի  հայտնի երաժիշտներից են՝Հասան Աբդոլլահզադեն, Մոհամմադ Ալի Միրալիզադեն, Ահմադ և Մոհամմադ Սալմ Աբադին և Հոսեյն Հեյդարի Բիդախտին ):

Այժմ հրավիրում ենք ձեզ ունկնդրելու Դհոլի և Զուռնայի  համատեղ կատարումը:

Միասին ունկնդրեցինք Դհոլի և Զուռնայի համատեղ կատարումը:

Հարավային Խորասանի երաժշտությունն ու նրա երգերն այնպիսին են, որ միմյանց փոխլրացնող են թվում:Բիրջանդը Խորասանի հարավային քաղաքներից է, որն ունի շատ գեղեցիկ երգեր և հաճելի երաժշտություն:Բիրջանդի բնակիչները  այս շրջանի մյուս բնակիչների նման խոսում են  դարի պարսկերեն , այն տարբերությամբ, որ Բիրջանդի բարբառում շեշտը դրվում է որոշ վանկերի վրա, ինչը պատճառ է դարձել, որ բառերի արտասանության մեջ հնչի հատուկ մեղեդի։Բիրջանդցիների ջերմությունը անապատին մոտ լինելով է պայմանավորված և տեղական երաժշտության մեջ  եռանդն ու ոգևորությունը զգացվում է կրկնապատիկ:Բիրջանդի երաժշտական ​​մշակույթում առանձնահատուկ տեղ ունեն պարն ու ռիթմիկ շարժումները:Ազգագրական  պարերը, պարի ամենահին տեսակն են, որոնք ցույց են տալիս   որոշակի աշխարհագրական տարածքի մի ժողովրդի կամ էթնիկ խմբերի տրամադրությունները, սովորույթներն ու մշակույթը և կատարվում է ռիթմիկ շարժումների տեսքով։Հարավային Խորասանի ժողովրդական պարը երկար պատմություն ունի և ուղեկցվում է ռիթմիկ ու թատերական  շարժումներով։Դրանցից կարելի է նշել «Դորե Բիրջանդի», «Չուբ Բազի»(փայտախաղը), «Ցորենի բերքահավաք» և այլն , որոնք բոլորը կատարվում  են Սզուռնայի և դհոլի նվագակցությամբ։ Երաժիշտները կա՛մ կանգնում են պարողների շրջանակի մեջտեղում, կա՛մ դրանից դուրս և սկսում  նվագել։

«Փայտախաղ»-ը նույնպես ընկերական մարտ է եւ համարվում է ուժի ցուցադրություն, իսկ դրան մասնակցողները միշտ ցանկանում են հաղթել մրցակցին։«Փայտախաղ»պարում օգտագործվում է մոտավորապես 50 սմ երկարությամբ երկու փայտ:Այս պարը կատարվում է տարբեր ձևերով:Մի քանի րոպե միասին լսենք«փայտախաղ»-ի երաժշտությունը:

Ինչպես ասացինք, Խորասանի հարավային շրջաններում և հատկապես Բիրջանդում  երաժշտությունն ու երգը յուրահատուկ  տեղ ունեն։

Հաղորդումը շարունակելով ,միասին  լսենք Բիրջանդի գեղեցիկ երգերից մեկը՝ «Ահույե Դաշտ»(դաշտի եղնիկը), Հասան Աբեդինիի կատարմամբ։

Լսեցիք«Ահույե Դաշտ»(դաշտի եղնիկը)գեղեցիկ երգը ,Հասան Աբեդինիի կատարմամբ: Հասան Աբեդինին  ծնվել է Քաշմարի մոտ գտնվող Քասրինե գյուղում:Նա հեղինակն է «Ահոյ Դաշտ» կամ «Բիյա բերիմ դաշտ»(Եկ գնանք դաշտ) հայտնի ստեղծագործության,և համագործակցել է մի քանի  հանրահայտ  արվեստագետների հետ, ինչպիսիք են՝ Ահմադ Հեսարին, Զոլֆաղար Ասկարյանը և այլն։

Հարավային Խորասանի երաժշտության հին սովորույթներից մեկը քառյակ բանաստեղծության երգեցողությունն է, որը հայտնի է որպես «ֆարաղի»։Ֆարաղին ընդհանրացած է գյուղացիների շրջանում :Ժողովուրդը շրջանաձև նստում են միմյանց կողքի և նրանցից յուրաքանչյուրը երգում է տեղական բանաստեղծությունների քառյակը, արտահայտելու իր հույզերն ու կարոտը: Երգելու մեթոդը նույնն է և կրկնվող, և յուրաքանչյուր մարդ վերջին տողն այնպես է երգում, որ  հաջորդը, նրա երգելու ոճից   հասկանում է, որ հերթը իրենն է և պետք է շարունակի Ֆարաղին։

Հարգելի բարեկամներ, հուսով ենք, որ ձեզ դուր եկավ այս հաղորդումը:Հաղորդման վերջում առաջարկում ենք ունկնդրել «Սալ-ե Նո» (Ամանորը),երգը  Իսա Ռոստամիի կատարմամբ։