Մայիս 25, 2016 14:49 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է լինելու Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Այս շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարինդրա Մոդին բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով այցելեց Թեհրան: Այս այցի շրջանակներում ԻԻՀ-ի նախագահի ու Հնդկաստանի վարչապետի ներկայությամբ տնտեսական, քաղաքական ու մշակութային տարբեր բնագավառներում համագործակցության 12 փաստաթղթեր ստորագրվեցին:

Էներգետիկայի ու ենթակառույցների բաժիններում ներդրումը, Իրանի Չաբահար նավահանգստում հնդիկների ներդրման կապակցությամբ եզրակացության հանգելը և մշակութային փոխանակումների ծրագրերի կապակցությամբ հուշագրի ստորագրումը Մոդիի Թեհրան կատարած ուղևորության ծրագրերից էին:

Այցի շրջանակներում երկու երկրի պաշտոնատարների կողմից ստորագրվեցին Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության և Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի միջև համագործակցության, ինչպես նաև ԻԻՀ-ի նավահանգիստների ու ծովագնացության կազմակերպության և Հնդկաստանի «Էկզիմ բանկ»-ի միջև համագործակցության փոխհուշագրեր:

Այս այցի հետ միաժամանակ Թեհրան ուղևորվեց նաև Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին: Հնդկաստանի վարչապետի և Աֆղանստանի նախագահի ուղևորության ընթացքում եռակողմ նիստում նաև ստորագրվեց Չաբահարի նավահանգստի միջոցով Կենտրոնական Ասիային Հնդկաստանի հասանելիության ռազմավարական փաստաթուղթը: Չաբահարի նավահանգստի ընդլայնումը ոչ միայն հնարավորություն է ստեղծելու Կենտրոնական Ասիայի շուկաներին Հնդկաստանի հասանելիության համար, այլև խթանելու է այդ նավահանգստի միջոցով իրականացվող շուրջ 15 միլիարդ դոլար փոխանակումները նկատի առնելով Իրանի արևելքի տնտեսական ծաղկումը:

Չինաստանից հետո Հնդկաստանը համարվում է Իրանի նավթի երկրորդ խոշոր գնորդը և նկատի առնելով մշակութային ընդհանրություններն ու նաև տնտեսական ընդհանուր շահերը երկու երկրի միջև տնտեսական, քաղաքական ու մշակութային հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնման հնարավորություն գոյություն ունի: Շրջափակումների շրջանում լինելով Իրանի գործընկերը նավթի գնումների դիմաց 6.5 միլիարդ դոլար պարտք է Իրանին, որի կապակցությամբ համաձայնություններ են ձեռք բերվել: Հնդկաստանը երկու մասնավճարներով մարել է իր պարտքի շուրջ 750 միլիոն դոլարը:

Հնդկաստանի վարչապետի ու Աֆղանստանի նախագահի Թեհրան կատարած ուղևորության ծրագրերից էր նաև հեղափոխության մեծահարգ առաջնորդի հետ հանդիպումը:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Աֆղանստանի շահերի ու անվտանգության կապակցությամբ Իրանի մեծ ուշադրությունը և նշեց, որ ԻԻՀ-ն բոլոր բնագավառներում Աֆղանստանի զարգացումը համարում է իր զարգացումը:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով Իրանի ու Հնդկաստանի մշակութային, տնտեսական ու ժողովրդային պատմական ու վաղեմի կապերին, երկու երկրի միջև համագործակցությունների ոլորտը շատ լայն համարեց: Նա ընդգծեց, որ ԻԻՀ-ն ընդառաջում է աշխարհի նորահայտ ու զարգացող տնտեսություններից համարվող Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և վճռակամ է երկկողմ համաձայնությունների գործադրման հարցում:

---

ՀՀ-ի վարչապետն ասել է, որ Հայաստանը լինելով Եվրոպան ու Ասիան միացնող օղակ պատրաստ է Իրանի հետ համագործակցության համար:

Այդ թեմային է անդրադառնում մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Մայիսի 20-ին Երևանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրակարգի առանցքային կետերից կարևորել է Չինաստանի հետ համագործակցության հարցը, ինչն իրականանալու է եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությամբ:

Մետաքսի մեծ ճանապարհը, ըստ նախաձեռնության, Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում` Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնելու այդ նախագիծը:

---

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թեհրանում Նոր Զելանդիայի ԱԳ նախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ ակնարկելով Իրանի հետ բանկային համագործակցությունների արգելքի վերացման անհրաժեշտությանն, ասաց, որ դեռ չենք հասել այն բոլորին, ինչ ցանկանում էինք և ԱՄՆ-ի կողմից առավել քայլեր ենք ակնկալում:

Այդ մասին է պատմում մեր հաջորդ զրույցը:

Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն անցած շաբաթ Լոնդոնում գումարված «Յուրոմանի»-ի համաժողովում պահանջեց Իրանի հետ բանկային համագործակցությունների ճանապարհին առկա արգելքների վերացումը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպման ժամանակ Սեյֆն ակնարկելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մանրակրկիտ գործադրման և արևմուտքի պարտավորությունների իրագործման ուղղությամբ Իրանի ակնկալիքներին, ցանկացավ երկու երկրի բանկային փոխանակումներում բրիտանական բանկերի ակտիվ մասնակցությունն ու նաև Լոնդոնում հաստատված իրանական բանկերի գործունեության լիարժեք վերսկսումը:

Գերմանական «Դյուչե Վելե»-ն մի հաղորդման ընթացքում հայտարարել է, որ թեև Իրանի դեմ միջազգային շրջափակումները մի քանի ամիս է ինչ չեղարկվել են, սակայն այդ շուկա մուտք գործելու ճանապարհին դեռ առկա են արգելքներ, որոնցից է Իրանի բանկային համակարգին հասանելիությունը:

«Չալենջ» ինտերնետային կայքէջն էլ գրել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների սարսափն արգելում է Իրանում ֆրանսիական բանկերի գործունեությունը: Համաձայն ֆրանսատառ այս կայքի հաղորդման, ձեռք բերված տեղեկությունների համաձայն Իրանի ու Ֆրանսիայի միջև ֆինանսական կապերը ղեկավարվում են ֆրանսիական երեք բանկերի միջոցով և մյուս բանկերը դեռ գտնվում են 2014 թվականին Իրանի պատժամիջոցներն անտեսելու պատճառով ԱՄՆ-ի կողմից «Բի Էն Փի Փարիբա» բանկի համար սահմանված տուգանքի ազդեցության ներքո:

Այս անվստահությունն ազդել է եվրոպական շատ երկրների, այդ թվում Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի վրա:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և նրանց գերմանացի, ֆրանսիացի ու բրիտանացի պաշտոնակիցներն անցած շաբաթ Լոնդոնում գումարած նիստում համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեցին, որ չեն արգելելու Իրանի հետ առևտրական թույլատրված համագործակցությունները:

Վիեննայում ու Նյու Յորքում Քերիի, Համոնդի և Մոգերինիի հետ Զարիֆի բանակցությունների ընթացքում արգելքների վերացման ուղղությամբ գործնական քայլեր վերցնելու շուրջ համաձայնություն կայացավ:

---

Անցած շաբաթ երկօրյա պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մորի ՄաքՔալին:

Մեր հաղորդումը կավարտենք այդ այցի կապակցությամբ կարճ զրույցով:

Թեհրան կատարած ուղևորության ընթացքում ՄաքՔալին հանդիպելով ԻԻՀ ԱԳ նախարարի, գյուղատնտեսական ջիհադի նախարարի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ զրուցեց երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Նա այս ուղևորության ընթացքում նշելով որ համագործակցության փաստաթղթի ստորագրմամբ Իրանի ու Նոր Զելանդիայի համաձայնության համար լավ հող է պատրաստվել, ասաց. «Համագործակցության մեծ ցանկություն գոյություն ունի և այս տարի մի պատվիրակություն գլխավորելով Իրան կուղևորվի Նոր Զելանդիայի առևտրի նախարարը»: Իրանի ու Նոր Զելանդիայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության փաստաթուղթը մշակվել է հինգ կետերում, որոնք ներառում են համագործակցությունը, առևտրի ընդլայնումը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, տարբեր բաժինների խրախուսումը, մասնավոր բաժնի ներկայության ամրապնդումը և երկկողմ շահերի նպատակով գյուղատնտեսական տարբեր բաժիններում ներդրման հնարավորությունը:

Նոր Զելանդիայի ԱԳ նախարարի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասաց, որ երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների և քաղաքական երկխոսությունների ընդլայնման նպաստավոր հող է պատրաստվել:

«Իրանի և Նոր Զելանդիայի համագործակցությունները ներառելու են գյուղատնտեսության, անասնապահության, սննդային ու կաթնամթերքի արդյունաբերությունը, ինչպես նաև տեխնիկական ու տեխնոլոգիական բնագավառները»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը: