Նոյեմբեր 06, 2022 14:32 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին, միօրյա պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:

Սաադ Աբադ համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես դիմավորեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին::

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո սկսվեց Իրանի իսլամական նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպումը։ Այս հանդիպման շրջանակում, նախատեսված էր երկու երկրների քաղաքական և տնտեսական պատվիրակությունների հանդիպումը, որոնք քննարկեցին երկկողմ և Թեհրանի ու Երևանի միջև համագործակցության հետ կապված հարցեր։

ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցություններից  հետո, «Սաադ Աբադ» պատմամշակութային համալիրում կայացած մամուլի համատեղ ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար»:

Նշելով,որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43  տոկոսով, Ռայիսին հավելել է.«Երկու երկրների ցանկության դեպքում Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը միանգամայն հնարավոր է հասցնել երեք միլիարդ դոլարի»:

Հայտարարելով, որ Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար, ԻԻՀ նախագահը հստակեցրեց.«Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն այս տարածաշրջանի պատասխանատուների և տարածաշրջանային սուբյեկտների կողմից և տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»:

Ռայիսին ընդգծեց.«Կովկասյան տարածաշրջանի կարողությունները կարող են երաշխավորել կայուն անվտանգություն և խաղաղություն այս տարածաշրջանում»։

Համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծելով  երկու երկրների պատմական հարաբերությունները, ասաց.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել երկու տարբեր կրոնների խաղաղ գոյակցության հստակ և թափանցիկ խորհրդանիշ»։

Նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, Փաշինյանը հայտարարեց.«Բանակցություններ են տեղի ունեցել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների ոլորտներում, որոնք պետք է ամփոփել»։

-----------------------------

Իրանի և Հայաստանի պաշտոնյաները էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, պայմանավորվել են 8 տարով (մինչև 2030 թ.) երկարաձգել երկու  երկրների միջև  «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմագիրը:

Այս փոխըմբռնման  հուշագիրը ստորագրվել է Իրանի և Հայաստանի պաշտոնյաների կողմից՝ Թեհրանի «Սաադ Աբադ» պատմամշակութային համալիրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի շրջանակում։

Սա էներգետիկայի ոլորտում համագործակցության փաստաթուղթ է, որով երկարաձվում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը և որի համաձայն երկու երկրի էներգետիկ փոխանակումները երկարաձգվելու են մինչև 2030 թվականի վերջ:

Իրանի նավթի փոխնախարար Մաջիդ Չեգենիի խոսքով՝  արտահանվող գազի ծավալների ավելացման համաձայն՝ փոխվելու է նաեւ  գազի դիմաց  էլեկտրաէներգիայի փոխանակման գործակիցը:

Իրանի նավթի փոխնախարարը հավելել է.«Իրանը ներկայումս Հայաստան է արտահանում 1 մլն խմ գազ, ինչը կրկնապատկվելու է»։

-----------------------------

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Սանոսյանը Իրան էր եկել աշխատանքային այցի շրջանակում։

«Խոսել են,մասնավորապես, համագործակցության նոր ուղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ։ Սա հնարավորություն կտա մեծացնել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,– ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։

Սանոսյանը Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։

-----------------------

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։

Գնել Սանոսյանի, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշված է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ։

----------------------

Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում, ԻԻՀ նախագահն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»:

Սա Փաշինյանի երկրորդ այցն է Թեհրան՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։

Հայաստանի վարչապետի Իրան կատարած այցի շրջանակում երկու երկրների պաշտոնյաները ստորագրել են  էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ պայմանավորվելով մինչև 2031 թվականը երկարաձգել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու երկրների միջև։

Աշխարհաքաղաքական դիրքի և հարևանության շնորհիվ, Իրանն ու Հայաստանն անցած տարի օրակարգում ներառել են  դիվանագիտական ​​բանակցություններ՝ նպատակ ունենալով ընդլայնել հարաբերությունները և փորձել  խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի՝ անցյալ շաբաթ Երևան կատարած այցը և Հայաստանի վարչապետի այցն Իրան,  վկայում են դիվանագիտական ​​ջանքերի և երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևորելու մասին:

Շուրջ  35 կիլոմետր ընդհանուր սահմանից, որը կարելի է համարել Իրանի և ԵԱՏՄ-ի ու Եվրոպայի միջև կապի ուղի, Իրանն ու Հայաստանն ունեն նաև հնարավորություններ՝ ամրապնդելու տրանսպորտային միջանցքները:

Իրանի հարավային նավահանգիստները, հատկապես Չաբահարն ունեն համապատասխան հնարավորություններ Հայաստանի և այլ երկրների միջև առևտրային փոխանակումներ իրականացնելու համար: Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն օգտվել այս նավահանգստից՝  առևտրային փոխանակումների համար։ Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի խոսքով, Չաբահար նավահանգիստը հանդիսանում է Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի  միջև կապող օղակ: Իրանի ու Հայստանի միջև նոր տրանզիտային ուղին կունենա ոչ միայն երկկողմ այլ նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակություն, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Երկու երկրները դրական համագործակցություն են ունեցել նաև Իրան-Հայաստան գազատարով գազի փոխադրման, էլեկտրաէներգիայի փոխանակման և առևտրային համագործակցության, գյուղատնտեսության, շինարարության և արդյունաբերական արտադրանքի արտահանման ոլորտներում։ Թեհրանն ու Երևանն ունեն հարաբերությունների խորացման ցանկություն և   Հայաստանի վարչապետի այցն Իրան կարելի է գնահատել այս համատեքստում։ Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել էր երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ուղու մշակման մասին.

Իրանն ու Հայաստանն ունեն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ և ընդհանուր մտահոգություններ՝ կապված տարածաշրջանի հետ:

Ելնելով դրանից՝ երկու երկրների դիվանագիտական կառույցներն ընթանում են մերձեցման, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։

Կովկասի հարցերով փորձագետ Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին ասում է. «Թվում է, թե Փաշինյանի այցը Թեհրան ավելին է, քան զուտ դիվանագիտական ​​այց, հաշվի առնելով տարածաշրջանի պայմաններն ու իրավիճակը: Բացի այդ, Ամիր Աբդոլլահյանի երևանյան այցից անմիջապես հետո Փաշինյանի այցը կարող է վկայել երկու երկրների միջև կայացված լուրջ որոշումների մասին»։

---------------------------

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշմանն առնչվող հարցին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի և արդար որոշման համար։

Նիկոլ Փաշինյանը կողմ է ՌԴ-ի առաջարկած 15 կետանոց տարբերակին, մինչդեռ Ալիևն ուզում է, որ հայտարարության տեքստը սահմանափակվի 14 կետով։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակին վերաբերող կետին և Կոպիրկինի հայտարարությանը։

-------------------------------

Արաքս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ հանդիպման ժամանակ ասաց.«Կան արժեքավոր կարողություններ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների և տնտեսական փոխգործակցության զարգացման և ընդլայնման համար, և իրանական արտադրանքի, հատկապես Արաքս գոտու արտադրանքի արտահանումն այս երկիր պետք է մեծացվի՝ համահունչ տնտեսական մեծ ծրագրին և կառավարության քաղաքականությանը»։

Մաջիդ Քիանին երկկողմ տնտեսական փոխգործակցության համար մեծ առավելություն է համարել Իրանի և Հայաստանի միջև Արաքսի տարածքով միակ ցամաքային կապի գոյությունը և ասել.«Երկու երկրների ընդհանուր շահերը պետք է ավելի սերտորեն կապված լինեն միմյանց հետ»։