Դեկտեմբեր 01, 2022 07:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 62-րդ այա

 

اللَّهُ یَبْسُطُ الرِّزْقَ لِمَنْ یَشَاءُ مِنْ عِبَادِهِ وَیَقْدِرُ لَهُ ۚ إِنَّ اللَّهَ بِکُلِّ شَیْءٍ عَلِیمٌ

 

Աստված իր բարիքները նվիրում կամ խնայում է ըստ իր կամքի: Նրա գիտությունն ընդգրկում է  ողջ տիեզերքը:

 

Այս այան ասում է, որ երբ մարդը դժվարությունների է  հանդիպում, չպետք է հրաժարվի իր հավատքից: Ընդհակառակը, նա պետք է ավելի ամրացնի իր հավատքը, գիտակցելով, որ Աստված կտա իր հացը: Եթե անհրաժեշտ է, ուրեմն պետք է հեռանալ ծննդավայրից, իսկ անհրաժեշտության դեպքում մարդը պետք է հրաժարվի իր  աշխատանքից ու գաղթի: Այդպես մուսուլմանները հեռացան իրենց ծննդավայրից ու գաղթեցին Մեդինա:

 

Այս այայից սովորում ենք.

1. Մարդն իր ջանքերով է ձեռք բերում եկամուտ, սակայն նրա եկամտի չափը և հանապազօրյա հացն Աստծու ձեռքերում են:

2. Մարդիկ տարբերվում են նյութական բարիքներ ստանալու չափերով, ինչպես որ տարբերվում են ընդունակություններով: Սա Աստծու իմաստության մասին է: Իսկ այս տարբերությունն անհրաժեշտ է յուրաքնչյուր մարդկային հասարակության համար:

 

Անքաբութ սուրահի 63 և 64-րդ այաներ

 

وَلَئِنْ سَأَلْتَهُمْ مَنْ نَزَّلَ مِنَ السَّمَاءِ مَاءً فَأَحْیَا بِهِ الْأَرْضَ مِنْ بَعْدِ مَوْتِهَا لَیَقُولُنَّ اللَّهُ ۚ قُلِ الْحَمْدُ لِلَّهِ ۚ بَلْ أَکْثَرُهُمْ لَا یَعْقِلُونَ

وَمَا هَٰذِهِ الْحَیَاةُ الدُّنْیَا إِلَّا لَهْوٌ وَلَعِبٌ ۚ وَإِنَّ الدَّارَ الْآخِرَةَ لَهِیَ الْحَیَوَانُ ۚ لَوْ کَانُوا یَعْلَمُونَ

 

Հարցրեք նրանց, թե ո՞վ է երկնքից իջեցնում անձրևը,  որպեսզի ամուլ հողը պտղաբեր դառնա, ու նրանք կպատասխանեն`Աստված: Ասա. «Փառք Աստծուն»: Նրանք մեծ մասամբ տգետ են:

Աշխարհիկ կյանքը վաղանցիկ է: Իրական կյանքը հանդերձյալ աշխարհում է. եթե իմանային...

 

Քանի որ առանց անձրևի երաշտը կոչնչացնի բուսականությունը, կենդանիներին ու կտարածվի սով, այս այան ասում է. Նույնիսկ կռապաշտներն են հավատացած, որ անձրևը տեղում է  Աստծու կամքով: Սակայն նրանք շարունակում են պաշտել կուռքերին: Բայց ինչպես է, որ հավատացյալները մտահոգվում են իրենց հանապազօրյա հացի համար և այդ պատճառով պատրաստ չեն հանուն Աստծու գաղթել: Մի՞թե նրանք չգիտեն, որ իսկական բարիքները հանդերձյալ կյանքում են տրվելու և աշխարհիկ կյանքում ինչպես հարստությունը պաշտոնն անցողիկ են: Այն թագավորները որ ժամանակին հարստություն էին դիզում ու իշխում էին աշխարհին, այսօր չկան: Այն հրամանատարները, որ պատերազմ էին հրահրում, այսօր չկան: Ուրեմն պետք է դասեր քաղել ու հասկանալ, որ այն  ամենն ինչ կա այս աշխարհում, անցողիկ է և միայն հանդերձյալ կյանքն է հավերժական:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը մշտապես ցանկանում է ճանաչել Աստծուն: Երբ մարդը հեռանում է մոլորությունից, մոտենում է աստվածային ճշմարտությանը:

2. Շատ մարդիկ նախընտրում են մնալ մոլորության մեջ ու չխորհել արարչագործության մասին:

3. Եթե մարդը մոռանում է հանդերձյալ կյանքի մասին, դա պատճառ է դառնում, որ կապվի աշխարհիկ ու նյութական կյանքին:

4. Իսկական կյանքը սկսվում է հանդերձյալ աշխարհում, որտեղ ամեն մարդ գտնում է իր տեղը: Այնտեղ չկա ցավ ու տառապանք և ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվում:

 

Անքաբութ սուրահի 65 և 66-րդ այաներ

فَإِذَا رَکِبُوا فِی الْفُلْکِ دَعَوُا اللَّهَ مُخْلِصِینَ لَهُ الدِّینَ فَلَمَّا نَجَّاهُمْ إِلَى الْبَرِّ إِذَا هُمْ یُشْرِکُونَ

لِیَکْفُرُوا بِمَا آتَیْنَاهُمْ وَلِیَتَمَتَّعُوا ۖ فَسَوْفَ یَعْلَمُونَ

 

Երբ նրանք  նստում են նավը, Աստծու անունն են տալիս անկեղծորեն: Բայց երբ Աստված նրանց ցամաք բերի ողջ և առողջ, կսկսեն պաշտել կուռքերին:

Թող նրանք ուրանան այն, ինչ տվել ենք իրենց, ու թող վայելեն այս աշխարհի հաճույքները, բայց շուտով ճշմարտությանն են հասու լինելու:

 

Այս այաներն ասում են, որ հուսալքության ժամանակ, մարդն ապավինում է միայն Աստծուն: Երբ նավը խորտակվում է, դրա ուղևորներն Աստծուն են ապավինում և նրանից փրկություն խնդրում: Մարդն իր կյանքում հաճախ տարվում է նյութական կյանքով ու մոռանում Աստծուն: Սակայն վտանգի ժամանակ, միայն Աստծուն է հիշում և նրանից օգնություն խնդրում: Զարմանալին սակայն այն է, որ նույն մարդը, վտանգից փրկվելիս, մոռանում է Աստծուն և տարվում նյութական կյանքով: Նա նույնիսկ մոռանում է Աստծուն երախտապարտ լինել իրեն տրված բարիքների համար:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մոլորությունը մարդուն հեռացնում է իր ինքնությունից: Սակայն վտանգի ժամանակ մարդը նորից վերագտնում է այն:

2. Եթե անհավատն ազնվորեն աղոթի, կարժանանա Աստծու գթությանը:

3. Կռապաշտության արդյունքում մարդը մոռանում է Աստծու բարիքները, իսկ միակ Աստծուն հավատալով, մարդը մշտապես փառաբանում է Նրան՝ իրեն տրված բարիքների համար: