Դեկտեմբեր 01, 2022 07:10 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 67-րդ այա

 

أَوَلَمْ یَرَوْا أَنَّا جَعَلْنَا حَرَمًا آمِنًا وَیُتَخَطَّفُ النَّاسُ مِنْ حَوْلِهِمْ ۚ أَفَبِالْبَاطِلِ یُؤْمِنُونَ وَبِنِعْمَةِ اللَّهِ یَکْفُرُونَ

 

Չե՞ն տեսնում, որ իրենց ապահով ապաստարան ենք տվել, մինչդեռ դրա շուրջը գտնվող մարդիկ հարձակման են ենթարկվում ու թալանվում: Ուրեմն նրանք պիտի հավատան սուտ խոսքերին և ուրանա՞ն Աստծու շնորհները:

 

Այս այան ասում է, որ այնպիսի ժամանակներում, երբ արաբների մեջ թալանը և կողոպուտը տարածված երևույթներ էին, մի ցեղը հարձակվում էր մյուսի վրա, սպանվում ու գերեվարվում էին մարդիկ, Աստված Մեքքան հռչակեց ապահով քաղաք, որպեսզի դրա բնակիչները նման երևույթների ականատեսը չլինեին: Ինչպես որ երբ թշնամու բանակը փղերով հարձակվեց քաղաքի վրա, Աստծու հրաշքով, հարձակվողները նախքան Մեքքա մտնելը ոչնչացան, քանի որ  թռչունները հարձակվեցին նրանց վրա: Այս այան, դիմելով Մեքքայի կռապաշտներին ասում է. «Աստված ձեզ նման անվտանգ ու անհոգ կյանքի է արժանացրել, ուրեմն ինչո՞ւ եք Բարձրյալին հավատալու փոխարեն, դիմում կուռքերին»:

 

Այս այայից սովորում ենք.

1. Անվտանգությունն աստվածային ամենակարևոր բարիքներից  է և պետք է այն փառաբանել, հրաժարվելով կռապաշտներից ու անհավատներից:

2. Աստվածային բարիքները վերհիշելով, հնարավորություն է ստեղծվում մարդկանց հիշեցնել միաստվածապաշտության կարևորության  մասին:

 

Անքաբութ սուրահի 68-րդ այա

 

وَمَنْ أَظْلَمُ مِمَّنِ افْتَرَىٰ عَلَى اللَّهِ کَذِبًا أَوْ کَذَّبَ بِالْحَقِّ لَمَّا جَاءَهُ ۚ أَلَیْسَ فِی جَهَنَّمَ مَثْوًى لِلْکَافِرِی

 

Ո՞վ է ավելի վատը, քան նա, ով Աստծուն ստեր է վերագրում կամ ուրանում ճշմարտությունն այն բանից հետո, երբ արդեն գիտի դրա մասին: Մի՞թե գեհենը չէ ամբարիշտների բնակավայրը:

Պատմության ընթացքում հասարակական հարաբերություններում մշտապես գոյություն է ունեցել  բռնությունը և մարդկանց իրավունքները ոտնահարվել են: Կրոնական մշակույթի մեջ նման բռնությունը մշտապես դատապարտվել է: Սակայն կա  բռնության մեկ այլ տեսակ, որ ընկած է բոլոր բռնությունների հիմքում: Եթե մարդը կուռքերին Աստծուն հավասար դասի, նշանակում է չարիք է գործում Աստծո դեմ: Չարիք է գործում նաև նա, ով մարգարեներին ստախոս է անվանում, ժխտելով նրանց առաքելությունը: Որովհետև այդպիսով անտեսվում է նրանց տքնաջան աշխատանքը հանուն մարդու փրկության, և անուշադրության մատնվում այդ աստվածային բարիքը: Բնականաբար, հասարակ մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար խիստ պատիժ է սպասվում հանդերձյալ կյանքում: Իսկ Աստծու և մարգարեների նկատմամբ չարիք գործելն արժանանալու է ամենախիստ պատիժներին: Հնարավոր է; որ կռապաշտությունը դրսևորվի նաև այլ ձևերով՝ նյութապաշտությամբ կամ պաշտոնամոլությամբ: Ուրեմն, պաշտոնյաները պետք է ուշադիր լինեն, որպեսզի չենթարկվեն այդ գայթակղություններին ու չհեռանան Աստծուց:

 

Այս այայից սովորում ենք.

1. Ամենամեծ չարիքը մշակութային չարիքն է, որի համաձայն ճշմարիտ խոսքը ճնշվում է, իսկ սխալը՝ տարածվում:

2. Մարդը չպետք է ենթարկվի այն չարագործին, ով  ժխտում է ճշմարտությունը:

3. Կրոնին որևէ բան ավելացնելը կամ այն ըստ ճաշակի ներկայացնելը նշանակում է խեղաթյուրել այն: Չի կարելի նման գաղափաներին հետևել: Պետք է հետևել կրոնի ուսմունքներին՝ մոլորության մեջ չընկնելու համար:

 

Անքաբութ սուրահի 69-րդ այա

 

وَالَّذِینَ جَاهَدُوا فِینَا لَنَهْدِیَنَّهُمْ سُبُلَنَا ۚ وَإِنَّ اللَّهَ لَمَعَ الْمُحْسِنِینَ

Մենք հավատքի համար մարտնչողներին պիտի առաջնորդենք դեպի փրկության ճանապարհը: Աստված բարեգործների հետ է:

 

Այս այան սուրահի վերջին այան է  և անդրադառնում է հանուն Աստծու մղվող ջիհադին՝ սրբազան պատերազմին: Հանուն հավատքի մղվող պատերազմը լինում է երկու տեսակ,   ջիհադ թշնամիների դեմ  և ջիհադ՝ Աստծու կրոնը տարածելու համար: Իսլամական մշակույթի մեջ ջիհադը պայքար է նաև ներքին ու արտաքին թշնամու դեմ: Հավատացյալը պետք է պայքարի աստվածային կրոնի թշնամիների դեմ և նվիրված լինի այդ պայքարին: Մյուս կողմից, նա պետք է պայքարի իր ներքին ցանկասիրության դեմ, որպեսզի չմոլորվի: Այս այայում խոսվում է հանուն Աստծու մղվող ջիհադի մասին: Շատերը պայքարում են կրոնի թշնամիների դեմ, սակայն դրա նպատակը պաշտոն ու հռչակ ձեռք բերելն է, կամ նյութական արտոնություններ: Ուստի ջիհադից ավելի կարևոր է ազնվությունը գործի մեջ: Եթե դա չլինի ջիհադն ավելի վնասակար կլինի: Եթե ջիհադը մղվի հանուն Աստծու, ուրեմն ջիհադ անողը կպաշտպանվի Աստծու կողմից: Ինչպես որ ասում է Աստված. «Ես այս ջիհադի դժվարին պայքարում ձեզ կօգնեմ գտնել ճիշտ ճանապարհը և հաղթահարել դժվարությունները»:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված, բացի բոլորին առաջնորդելուց, հաուկ ուշադրություն է դարձնում նաև ջանասեր մարդկանց:

2. Եթե գործի մեջ լինի ազնվություն, մարդը կարժանանա Աստծու աջակցությանը:

3. Նա, ով քայլում է Աստծու ճանապարհին և իր ողջ ջանք ու եռանդն այդ ուղղությամբ է ծախսում, կարժանանա Աստծու հովանավորությանը:

 

Ավարտվեց Անքաբութ սուրահը: Հաջորդ անգամ կներկայացնենք Ռում սուրահը: Աստված Ձեզ պահապան: