Դեկտեմբեր 01, 2022 07:16 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ  սուրահը ավարատվեց և այսօր կսկսենք  Ռում (Հռոմեացիներ) սուրահի մատչելի մեկնաբանությունը, ներկայացնելով  այս սուրահի  1-8-րդ այաները։ 

 Ռում սուրահի 1-5-րդ այաներ

الم

غُلِبَتِ الرُّومُ

فِی أَدْنَى الْأَرْضِ وَهُمْ مِنْ بَعْدِ غَلَبِهِمْ سَیَغْلِبُونَ

فِی بِضْعِ سِنِینَ ۗ لِلَّهِ الْأَمْرُ مِنْ قَبْلُ وَمِنْ بَعْدُ ۚ وَیَوْمَئِذٍ یَفْرَحُ الْمُؤْمِنُونَ

بِنَصْرِ اللَّهِ ۚ یَنْصُرُ مَنْ یَشَاءُ ۖ وَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ

Ալեֆ, լամ, միմ:

Հռոմեացիները պարտվեցին:

 (Այս պարտությունը ձեզ) ամենամոտիկ բնակավայրում պատահեց, բայց ուրիշ հաղթանակով նրանք պիտի փոխարինեն այս պարտությունը:

Գործողությունների (ավարտը) անցյալում ու ապագայում Աստված է վճռում: Այն օրը, երբ նրանք հաղթեն, հավատացյալների համար ուրախության օր կլինի:

 Նրանք պիտի հաղթեն Բարձրյալի բազկի շնորհիվ, որ պաշտպանում է  նրանց, ում ցանկանա: Աստված հզոր և բարեգութ է:

Պատմական աղբյուրների համաձայն, Իրանի ու Հռոմի կայսրությունների միջև տեղի է ունեցել երկարատև պատերազմ: Երբ մարգարեն Մեքքայում էր, պատերազմն ընթանում էր Հիջազում և հռոեմեացիները պարտվեցին: Աստված մարգարեին ասաց. «Չնայած այս պատերազմում հռոմեացիները պարտվեցին, սակայն հաջորդ պատերազմում հաղթելու են»: Երբ կանխագուշակությունն  իրականացավ, հավատացյալները համոզվեցին, որ կիրականանա նաև իրենց հաղթանակը կռապաշտների նկատմամբ, քանի որ Աստված իրենց աջակցում է և բարիքների արժանացնում։

Այս այաներից սովորում ենք․

1. Ղուրանի կանխագուշակություններն այս վեհ գրքի հրաշքներից են համարվում։

2. Պարտությունից չպետք է հուսահատվել և պետք է մշտապես ապավինել Աստծուն։

3. Աստծու գործը հիմնված է իմաստնության  վրա, ինչպես հավատացյալների հաղթանակն ու պարտությունը: Իհարկե հավատացյալները պետք է կատարեն իրենց պարտականությունները։

 

Ռում սուրահի 6-7-րդ այաներ

 

وَعْدَ اللَّهِ ۖ لَا یُخْلِفُ اللَّهُ وَعْدَهُ وَلَٰکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لَا یَعْلَمُونَ

یَعْلَمُونَ ظَاهِرًا مِنَ الْحَیَاةِ الدُّنْیَا وَهُمْ عَنِ الْآخِرَةِ هُمْ غَافِلُونَ

Աստված է տվել այս խոստոմը: Նա երբեք չի դրժում Իր խոստումները, բայց մարդիկ մեծ մասամբ չգիտեն:

Աշխարհիկ հաճույքներով տարված՝ մարդիկ մոռանում են հանդերձյալ կյանքի մասին:

 

Այս այաներն ասում են. «Ով մարդիկ, մի կասկածեք, որ Աստծու խոստումները կկատարվեն: Այս այան նախորդ այաների շարունակությունն է, որոնցում ասվում է, որ հավատացյալները կհաղթեն կռապաշտներին: Նրանք ովքեր չեն հավատում Աստծուն կամ նրանց հավատքը թույլ է, չեն հավատում Աստծու խոստումներին, որովհետև նրանք տեղյակ չեն Աստծու իմաստնությունից, գիտությունից և ուժից: Նրանք տեսնում են միայն նյութականը, իսկ հաղթանակն  ու պարտությունը նյութական արժեքներով են չափում: Քանի որ նրանք չեն մտածում հանդերձյալ կյանքի մասին, ամեն ինչ տեսնում են սև ակնոցներով և իրենց զրկում ճշմարտությունը հասկանալուց։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Աստված վեհ է և կատարում է այն, ինչ խոստանում է։

2. Նյութապաշտությունը մարդուն դարձնում է մակերեսային։

3. Մարդն այն ժամանակ է մոռանում հանդերձյալ կյանքի մասին, երբ ուշադրություն է դարձնում կյանքի խաբուսիկ երևույթներին։

 

Ռում սուրահի 8-րդ այա

 

أَوَلَمْ یَتَفَکَّرُوا فِی أَنْفُسِهِمْ ۗ مَا خَلَقَ اللَّهُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَمَا بَیْنَهُمَا إِلَّا بِالْحَقِّ وَأَجَلٍ مُسَمًّى ۗ وَإِنَّ کَثِیرًا مِنَ النَّاسِ بِلِقَاءِ رَبِّهِمْ لَکَافِرُونَ

Մի՞թե նրանք չգիտեն, որ երկինքներն ու երկիրը և տիեզերքում գտնվող ամեն ինչ Աստծու ճշմարիտ գործերն են, և որ Աստված է նշանակել դրանց տևողության ժամանակը: Սակայն մարդիկ մեծ մասամբ չեն հավատում, որ մի օր կանգնելու են Աստծու դատաստանի առաջ:

Այս այան նույնպես  մարդկանց հորդորում է խորհել արարչագործության մասին, դիմելով իրենց մտքին ու խղճին: Իսկապես ո՞վ է ստեղծել երկինքն ու երկիրը: Արդյոք այս ամենը եղե՞լ է աննպատակ, արդյոք աշխարհը, տիեզերքը չունի՞ սկիզբ ու վերջ, արդյոք կարելի՞ է մի կողմից հավատալ, որ մարդու բոլոր գործերը ծրագրված են, սակայն այս ողջ արարչագործությունն առանց որևէ նպատակի է ստեղծվել: Արդյոք կարելի՞ է  ընդունել, որ մարդու կյանքն աշխարհում ավարտվում է և չկա այլ կյանք: Իհարկե նրանք, որ կապված են աշխարհիկ կյանքին ու ժխտում են հանդերձյալ  կյանքն ու դատաստանի օրը, փորձում են հանգիստ խղճով վայելել աշխարհիկ կյանքի հաճույքները: Սակայն մտածող մարդիկ գիտեն, որ արարչագործությունը եղել է հատուկ նպատակով և համոզված են, որ դա ունի որոշակի համակարգ, որն Արարչի իմաստնության դրսևորումն է:

 

Այս այայից սովորում ենք․

1. Իսլամը մարդկանց հորդորում է խորհել արաչագործության մասին, որպեսզի ամրապնդի նրանց հավատքը։

2 ․ Արարչագործությունը ոչ միայն նպատակավոր է, այլ տեղի է ունեցել հատուկ ժամանակամիջոցում։

3․Դատաստանի օրը ժխտողները չունեն տրամաբանություն: Նրանց գերում են միայն  աշխարհիկ հաճույքները։