Ելք դեպի լույս 730
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռում սուրահի 9-րդ և 10-րդ այաներ
Մի՞թե նրանք չեն շրջել աշխարհի վրա ու չեն տեսել, թե ինչ վախճան են ունեցել նրանք, ովքեր եղել են ավելի վաղ (ժամանակներում): Նրանք իրենցից ավելի հզոր էին ու հողը շուռումուռ տվեցին և շենացրին: Մարգարեները ճշմարտությունը քարոզեցին նրանց: Աստված նրանց հետ երբեք անիրավությամբ չվարվեց, և նրանք իրենց կորստյան պատճառը դարձան:
Նրանք, լինելով ամբարիշտ, ուրանում էին Աստծու այաները և ծաղրուծանակի ենթարկում դրանք:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված երկնքի ու երկրի արաչագործության մասին չխորհողներին քննադատում է և հորդորում խորհել այդ մասին, հասկանալու համար, որ դա աննպատակ չէ: Այան, դիմելով նրանց, ասում է . «Ինչո՞ւ դաս չեք քաղում անցյալից: Ինչո՞ւ ճամփորդելիս չեք տեսնում հին ազգերից մնացած ավերակներն ու դրանից դաս քաղում: Այն ազգերը, որ ունեին դաշտեր, այգիներ ու հարուստ ղեկավարներ, մոլորվելու պատճառով ոչնչացան ու նրանցից մնացին միայն ավերակներ: Սակայն ոչնչացումը միայն նրանց մեղքով էր, քանի որ իսլամական հասարակության մեջ չարիք գործելը և՛ ուրիշների և՛սեփական անձի նկատմամբ, անթույլատրելի է: Հակառակ հումանիզմի ուսմունքին, որն ասում է, թե մարդը կարող է ամեն ինչ անել, միայն թե ուրիշներին նեղություն չպատճառել, իսլամական գաղափարաոսության մեջ, մարդն անգամ իրեն իրավունք չունի վնասել: Ամենամեծ չարիքը, որ մարդը կարող է գործել ինքն իր նկատմամբ, այն է, որ նա հրաժարվի իր խղճից, մտքից և ժխտի այն ճշմարտությունը, որոնք մարդը պետք էր մտքով ու խղճով հասկանա:
Այս այաներից սովորում ենք.
1. Ղուրանում շատ է կարևորվում հատկապես ճամփորդությունը պատմական վայրեր, որպեսզի մարդը հին պատմությունից դասեր քաղի:
2. Պատմական իրադարձությունները տեղի են ունեցել հատուկ սկզբունքներով և կարելի է դրանցից դասեր քաղել:
3. Ժողովուրդների փրկությունը միայն ուժով և արտաքին զարգացմամբ հնարավոր չէ: Մարդու իսկական երջանկության հիմքը հավատքն է:
4. Շարունակելով մեղք գործել, մարդը չարիք է գործում ինքն իր նկատմամբ:
Ռում սուրահի 11-13-րդ այաներ
اللَّهُ یَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ یُعِیدُهُ ثُمَّ إِلَیْهِ تُرْجَعُونَ
وَیَوْمَ تَقُومُ السَّاعَةُ یُبْلِسُ الْمُجْرِمُونَ
وَلَمْ یَکُنْ لَهُمْ مِنْ شُرَکَائِهِمْ شُفَعَاءُ وَکَانُوا بِشُرَکَائِهِمْ کَافِرِینَ
Աստված սկսում է արարչագործությունը, ապա շարունակում այն: Այնուհետև Իր մոտ պիտի վերադառնաք:
Այն օրը, երբ գա ժամը, հանցավորները հուսահատվելու են:
Նրանց կուռքերը չեն կարողանալու օգնել և ուրանալու են իրենց:
Ղուրանի այաների համաձայն, մահը կյանքի ավարտն է այս աշխարհում, իսկ գերեզմանը դուռ է դեպի նոր աշխարհ: Ինչպես որ երբ ծնվում է երեխան, ավարտվում է նրա նախկին կյանքը մոր արգանդում ու սկսվում նրա կյանքն այս աշխարհում: Այս այաներն ասում են. «Այս աշխարհում արարումն ու մահը ձեր կամքով չեն լինում: Դուք աշխարհ եք եկել Աստծու կամքով ու այս աշխարհից էլ Նրա կամքով կհեռանաք: Ձեր հանդերձյալ կյանքը նույնպես ձեզանից կախված չէ: Կամա թե ակամա, դուք հայտնվելու եք այնտեղ, ուրեմն այնպես արեք, որ չզղջաք ձեր արարքների համար: Մի կապվեք այս աշխարհում անձանց, իրերի ու երևույթների հետ: Հանդերձյալ կյանքում ձեզ ոչինչ չի օգնի: Նրանք, ովքեր ձեր կարծիքով կարող են դատաստանի օրը բարեխոս լինել, կտեսնեք, թե որքան անգործունյա են հանդերձյալ կյանքում: Կռապաշտները, որ կարծում էին, թե կուռքերը կարող են դատաստանի օրն իրենց բարեխոսը լինել, հանդերձյալ կյանքում հասկանում են, որ այդ անշունչ էկաները ոչ մի բան չեն կարող անել: Եվ նրանք հուսախաբ են լինում, որովհետև նրանց առջև փակվում է փրկության դուռը:
Այս այաներից սովորում ենք.
1 . Արարչագործությունը սկսվում է Աստծուց և վերադառնում դեպի Նա: Այլ խոսքով, Նա սկիզբն ու վերջն է:
2. Մեղավորների ուրախությունն այս աշխարհում չպետք է ազդի մեզ վրա, քանի որ հանդերձյալ կյանքում նրանց կյանքը տխուր է լինելու:
3 .Աշխարհիկ անհիմն սերերը վերածվում են ատելության: Իսկ ենթադրյալ բարեխոսներն անիծվում են: